Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելի «Կիներետ» լարային քառյակը և կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը հյուրընկալվեցին Շվեդիայի հայկական համայնքում
[ ] 19.08.2008, 23:39


Նկարում՝ «Կիներետ» լարային քառյակը Շիստա շվեդական եկեղեցում համերգից հետո, մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, իսկ ձախից Շվեդիայի «ՀՕՄ»-ի ատենապետուհի Սիլվա Կուլուզյանը


      Հուլիսի 21-ից  29-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ հյուրախաղերի էր հրավիրվել Իսրայելի «Կիներետ» հայտնի լարային քառյակն, որն իր համերգացանկում ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի «Հայաստան 88-93» խորագրով լարային թիվ 3-րդ քառյակն, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժին  և  հայտնի հայ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին: Պարոն Ասլանյանը Շվեդիայի հայկական համայնքից հրավերք էր ստացել և «Կիներետ» լարային քառյակի հետ մեկնեց Ստոկհոլմ: Շվեդահայերը շատ ջերմ ընդունելություն էին կազմակերպել երաժիշտների համար: Հյուրերն ել իհարկե դատարկաձեռն չէին գնացել:
Ստոկհոլմի Շիստա մեծ եկեղեցու դահլիճում հայ և շվեդ երաժշտասերների համար կազմակերպված համերգի ժամանակ բացի Մոցարտի, Կռեսլլերի, Շտռաուսի և մյուս հայտնի դասականների ստեղծագործություններից, հատուկ հայկական համայնքի համար հրեական  «Կիներետ» -ը կատարեց բացի Ասլանյանի «Հայաստան 88-93» խորագրով լարային թիվ 3-րդ քառյակից , նաև Կոմիտաս Ասլամազյանի երեք գոհարներ՝ «Կռունկը», «Էջմիածնի պարը» և «Ալայլուխը»,  որն իհարկե կոմպոզիտոր Ասլանյանի անձնական նախաձեռնությունն էր: Շվեդիայում հայկական համերգը կազմակերպել էր տեղի «ՀՕՄ»-ն ատենապետուհի Սիլվա Կուլուզյանի գլխավորությամբ՝ որը ջանքեր չէր խնայել իրենց հյուրերին իսկական «ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ» կազմակերպելու համար: Հայ կոմպոզիտորն էլ իհարկե հյուրենկալվել էր հայերի մոտ: Նուբար Ասլանյանի, որպես նաև Իսրայելահայ համայնքի ներկայացուցիչ, այցելությունն ու հանդիպումը տեղի հայ համայնքի հետ նոր պատմական էջ բացեց երկու փոքր հայկական գաղթօջախների փոխհամագործակցության, կապերի ամրապնդման համար: Անկասկած լինելու են փոխայցելություններ ու ինչու չէ նաև Մեծ ՈՒխտագնացություն դեպի Սուրբ Հող և Սուրբ Քաղաք Երուսաղեմ:
 
 


«Կիներետ» լարային քառյակը , մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը




«Կիներետ» լարային քառյակը համերգի ժամանակ

 
«Կիներետ» լարային քառյակը համերգից հետո  Նուբար Ասլանյանի ու հայկական
համայքի ներկայացուցիչների հետ
 

 

«Կիներետ» լարային քառյակը համերգից հետո, մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը 


Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իսրայելահայերի «Նաիրի» միության անունից
Շվեդիայի հայկական համայնքին ու Նուբար Ասլանյանին՝ լուսանկարներն ու
անձնական տպավորությունները մեզ հետ կիսելու համար:

Նյութը պատրաստեց և ներկայացրեց Արտյոմ Չերնամորյանը, Օգոստոս 2008

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 844 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.224.25.30
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024