Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հայաստանի Հանրապետության անկախության տոնն Երուսաղեմում - 21.09.08
[ ] 26.09.2008, 02:01
NAIRI
 
Նկարում՝  Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Պարոն Ցոլակ Մոմջյանը
 
     Սեպտեմբերի 21-ը ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման օրն, ոչ միայն Մայր Հայրենիքում, այլև սփյուռքում միշտ էլ առանձնահատուկ շուքով է տոնվում: Բացառություն չէ նաև Իսրայելի հայկական համայնքը: 1991թ. - ից  ի վեր Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս նշանակվելուց հետո,    Երուսաղեմաբնակ հայ գործարար Պարոն Ցոլակ Մոմջյանը յուրաքանչյուր տարի իհարկե սեափական նախաձեռնությամբ շքեղ ընդունելություն է կազմակերպում դիվանագետների, բոլոր եկեղեցական պատրիարքարանների ներկայացուցիչների և ուղղակի հայ  ժողովրդի բարեկամների համար:
      Այս տարի իր բացման խոսքում հայ դիվանագետը սկզբում շնորհավորեց բոլոր ներկաներին Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ներկաներին իր հրավերքն ընդունելու համար: Ուղղակի անհնար է թվարկել  Իսրայելում հայտնի բոլոր այն մարդկանց անուններն, որոնք ներկա էին ընդունելությանը: Այստեղ հանդիպեցինք Իսրայելի «Յադ Վաշեմ» հոլոքոստի թանգարանի տնօրեն, Պրոֆեսոր Իսրայել Չարնիին, Երուսաղեմի «Եբրայական» համալսարանի հայագիտության ամբիոնի ողջ կազմին՝ Պրոֆեսոր Մայքլ Ստոունի գլխավորությամբ:
 
 
 
Նկարում՝ Հայ, հրեա մտավորականներ և հույն ու ասորի պատրիարքութ-յուններից ներկայացուցիչներ
 
Իր ելույթի ժամանակ պարոն Մոմջյանը մասնավորաբար անդրադարձավ
վերջին Կովկասյան իրադարձություններին ու նաև Թուրքիայի և Իրանի
այս տարածաշրջանում ցուցաբերող հետաքրքրություններին:
 
 
Նկարում՝  Երուսաղեմի «Նոտր Դամ» հյուրանոցային համալիրի ճակա-
տային մասում փակցված Հայաստանի եռագույն դրոշը
 
Կային նաև հյուրեր Հայաստանի Հանրապետությունից - ինչպես օրինակ
հանրապետության սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը:
 
 
 
Նկարում՝  Հայաստանի Հանրապետության սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը, Հայֆայաբնակ դաշնակահարուհի Ալլա Ասլանյան-Ամբակումյանի հետ
 
 
 
Նկարում՝  Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Պարոն Ցոլակ Մոմջյանն և «Ազատություն» ռադիոկա-
յանի հայկական ծառայության թղթակից, Իսրայելահայերի «Նաիրի» 
միության հիմնադիր կազմի անդամ, լրագրող Արտյոմ Չերնամորյանը
 
 
Նյութը պատրաստեց և ներկայացրեց Արտյոմ Չերնամորյանը,
 
21/09/2008
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 952 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.142.43.43
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024