Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ՀՐԹԻՌԱԿՈԾՎՈՂ ԱՇԴՈԴ ԵՎ ԲԵԵՌ ՇԵՎԱ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳԱՂԹԱԾՆԵՐ
[ ] 17.01.2009, 11:12



  Լուսանկարները վերցված են  լրատվական                գործակալությունից

           Իսրայելի Հայֆա քաղաքից մեր ընթերցող ու նամակագիր Նուբար Ասլանյանը տեղեկացնում է, որ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի հետեւանքով հրթիռակոծվող իսրայելական Բեեռ Շեւա քաղաքում ապրում է Հայաստանից ներգաղթած 15 ընտանիք, այդքան էլ բնակվում է Իսրայելի հարավում հրթիռակոծվող Կիրյատ Գատ, Աշդոդ, Աշկելոն քաղաքներում: Իսրայելի կառավարությունը «թեժ գիծ» է ստեղծել եւ մի քանի լեզուներով կապ է հաստատում բնակիչների հետ` ցուցաբերելով հոգեբանական եւ այլ օգնություններ: Հայերեն ծառայությունն իրականացնում է ինքը` Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ: Բեեռ Շեւայում կազմակերպչական աշխատանքներ է տանում Լեւոն Սուքիասյանը: Նշյալ ընտանիքների մեծ մասը ցանկանում է ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան, սակայն անձնագրային խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում: Հայկական անձնագիրը վավերական չէ, իսկ իսրայելականով գալու դեպքում մուտքի վիզայի համար պետք է վճարել:

Ասլանյանը նշում է, որ հայաստանցիները օգնություն ստանալու նպատակով առայժմ չեն դիմել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ Հայաստանի պատվո հյուպատոսու-թյանը: Ինքը կարող էր Հայաստանից աջակցություն ստանալու հարցերը կարգավորել, բայց հիշելով 2006 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ Հայաստանում օթեւան ստանալու «թռիչքային» տառապանքները, նախընտրում է սպասել իրադրության կարգավորմանը, քան դիմել հայաստանյան իշխանություններին:

Երեկ գիշեր «Ազգ»ը Բեեռ Շեւայից ստացավ էլ-նամակ, որը հաստատում է հայերի ներկայությունն այնտեղ. նրանց մեջ կան ուսանողներ:

Ռ. Պ


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 2009-01-17


Տեղադրվել է` 2009-01-17 00:03:47 (GMT +04:00)


Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 639 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.19.61.115
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024