Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
[ ] 21.11.2016, 12:01

                       

Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը: Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը:

Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս տարի Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ, ջահերով երթ  և ամենագլխավոր իրադարձությունը՝ թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:

ԱՊՐԻԼԻ  23

Ապրիլի 23-ին արարողությունների մեկնարկը տրվում է Երուսաղեմում Սրբ. Հակոբ մայրավանքում ժամը 09:00 - ին: Առավոտյան պատարագից հետո 10:30 - ին  Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ ծաղկեպսակներ են դնելու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն, որից հետո վարժարանի սրահում տեղի կունենա  ֆիլմի ցուցադրություն, որից հետո մասնակիցները ջահերով կշարժվեն  դեպի հայկական Սրբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցի երեկոյան 18:30-ին, որից հետո ելույթներ կլինեն եկեղեցում:

ԱՊՐԻԼԻ   24

Այս տարի նախ առավոտյան ժամը 10 - 11:00 - ին Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց տեղի կունենա արտոնված ցույց, որից հետո մասնակիցների մի մասը կմնա Երուսաղեմում ու կմասնակցի Սրբ. Հարության տաճարում անցկացվելիք եկեղեցական արարողություններին, իսկ մի մասն էլ կշարժվի դեպի Թել Ավիվ:

 Թել Ավիվ -Յաֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում 13:30 տեղի կունենա հիշատակություն՝  Հայոց Ցեղասպանության նահատակների և ընդհարական աղոթք հայրենիքի պահպանության համար, այնուհետև փոքր դադարից հետո բոլոր հայերը միասին ուղևորվելու են դեպի Թել-Ավիվի թուրքական դեսպանատուն, որտեղ արտոնված ցույց է տեղի ունենալու ժամը 16:00 - ից մինչև 17:00-ը:

Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» և «Նոյան Տապան» միությունների ղեկավարության հետ: Իսրայելահայերի հայկական  միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, մասնակցել ոգեկոչման արարողություններին ու հարգանքի տուրքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին:

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 379 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.118.0.240
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024