Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
[ ] 19.04.2018, 13:12

 Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը: Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը:

Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս տարի Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ, ջահերով երթ  և ամենագլխավոր իրադարձությունը՝ թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:

 

ԱՊՐԻԼԻ   24

Երկրի կենտրոնի, հարավի և հյուսիսի հայերը Թել Ավիվի ոստիկանության թույլտվությամբ հավաքվելում են Թել Ավիվի ծովափնյա Բեյտ Օպերայի շատրվանների դիմաց, որտեղից ժամը 15:00 - ին կմեկնարկի ոստիկանների ուղեկցությամբ բողոքի երթը դեպի թուրքական դեսպանատուն: Ժամը՝ 16:00 - ին կմեկնարկի արտոնված ցույցն, որը կավարտվի ժամը  17:00 - ին:

Այնուհետև Թել Ավիվ -Յաֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում 18:00 տեղի կունենա աղոթք՝  Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ցեղասպանության 103 - րդ տարելիցը:

Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» և «Նոյան Տապան» միությունների ղեկավարության հետ:

«Նոյան Տապան» միության ջանքերով Պետախ տիկվայի քաղաքապետարանը ավտոբուս է տրամադրել ու գրանցված քաղաքացիներին խնդրվում է լինել քաղաքապետարանի դիմաց Խայիմ Օզեր փողոցի կողմից ժամը 13:30 - ին որպեսզի 13:45 - ին ավտոբուսը շարժվի դեպի  Թել Ավիվ:

Իսրայելահայերի հայկական  միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, մասնակցել ոգեկոչման արարողություններին ու հարգանքի տուրքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին:

  

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 520 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
13.59.236.219
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024