Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ապրիլի 24-ին Թել-Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց հայերը ցույց անցկացրեցին
[ ] 01.05.2012, 02:28
Ցույց թուրքական դեսպանատան դիմաց
 
Հայերը ցույցի ժամանակ
 
    Արդեն հինգերորդ տարին է, ինչ երկրի կենտրոնի ու հյուսիսի հայերը հավաքվում են ապրիլի 24-ին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու թուրքերի դեմ՝: 20 - րդ դարի առաջին  կեսին իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները սկսվել էին երկու օր առաջ և այս տարի դրանք շատ ավելին էին քան նախորդ տարիներին: Ապրիլի 22 - ին տեղի ունեցավ արդեն հայտնի ավտոերթը, նույն օրն երեկոյան Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնը հրավիրել էր գիտաժողով նվիրված Հայոց Ցեղասպանության 97 - ամյակին, որին մասնակցեցին ներկայիս և նախկին Քնեսսետի պատգամավորներ, Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյանն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունն ու բազմաթիվ հյուրեր: 
 
 
 
Թել-Ավիվ Ապրիլի 24-ին
 
Այնուհետև Երուսաղեմի «Հայ Դատի» տեղի մասնաճյուղի ու դաշնակցականների շնորհիվ մեծ գիտաժողով տեղի ունեցավ Ժառանգավորաց վարժարանի սրահում: Զեկուցումներով հանդես եկավ Հայաստանից հրավիրված հայ պատմաբան Աշոտ Մելքոնյանն, իսկ հաջորդ օրն առավոտյան նախ Երուսաղեմահայերը Հոգեհանգստյան արարողությանը մասնակցեցին, ծաղիկներ դրեցին Ժառանգավորաց վարժարանի բակում դրված վեց խաչքարերի դիմաց ու այցելեցին գերեզմանատուն և Արարայի հերոսամարտի հուշակոթող, որից հետո ուղևորվեցին դեպի թուրքական հյուպատոսարան, որի դիմաց ցույց տեղի ունեցավ: ՈՒշագրավն այն է, որ այս անգամ ավելի քան երեք տասնյակ հրեա երիտասարդներ էին մասնակցում ցույցին շուրջ 200 հայերի հետ միասին, ինչպես նաև Սուդանի Դարֆուր բնակավայրից մի խումբ սևամորթ պատվիրակներ:
 

 Տեղացիներին միացան Հայֆայահայերը
 
Թել-Ավիվում, ինչպես երևում է լուսանկարներից, թուրքերի դեմ կազմակերպված ցույցն ևս մարդաշատ էր: Մասնակցում էին թե Թել-Ավիվցիներն և թե հայեր Պետախ-Տիկվայից, Խոլոնից, Բատ-Յամից, ինչպես նաև երկրի հյուսիսային Հայֆա քաղաքից: Հայաստանի հիմնով սկսվեց բողոքի ակցիան, այնուհետև հայերը տարբեր հայրենասիրական երգեր երգեցին ու եղան նաև ելույթներ:
 
 
Ցույցին ոչ միայն մեծահասակներն էին մասնակցում, այլև հայկական հողերի վերադարձնելուց հետո, այդ հողերին տեր կանգնող սերունդների ներկայացուցիչները: Ցույցի ավարտից հետո հայերն ուղևորվեցին դեպի Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանք, որտեղ էլ հոգեհանցստյան պատարագ մատուցվեց:
 
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 773 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
52.15.63.145
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024