Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

«Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ» Ընդունուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի որոշումը
[ ] 31.01.2018, 12:15

                                                                                       ՈՐՈՇՈՒՄ

 

«Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ»

Ընդունուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 

10 յունուարի 2018 թ. նիստում, որոշում թիւ 01/2018

 

Համաձայն

 

-           ՄԱԿ-ի Կանոնադրութեան 51-րդ յօդուածի` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքի» մասին, 26 յունիսի 1945 թ.,

-           Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 11 յունուարի 1918 թ.,

-          Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 19 յունուարի 1920 թ.,

-           Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 11 մայիսի 1920 թ.,

-           Սեւրի խաղաղութեան պայմանագրի, 10 օգոստոսի 1920 թ.,

-           ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբերի 1920 թ.,

-           ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբերի 2007 թ.,

 

եւ հաշուի առնելով

 

 

-           ողջ մարդկութեան եւ հայութեան կրած ֆիզիկական, ինչպէս նաեւ հոգեւոր, մշակութային, նիւթական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, այդ թւում` յատկապէս թուրքական երեք իրար յաջորդող կառավարութիւնների կողմից 1894-1923 թթ. ընթացքում հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութեան իրականացումը իրենց բնօրրաններում,

-           անհերքելի այն իրողութիւնը, որ մարդկութիւնն այսօր գտնւում է հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական եւ տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի մէջ, որոնք սպառնում են միջկրօնական ու քաղաքացիական բախումներով, չի բացառւում նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,

-           Մերձաւոր Արեւելքում ընթացող ու խորացման ենթակայ ռազմաքաղաքական գործընթացները, որոնք ոչ միայն կարող են, այլեւ արդէն իրապէս սպառնում են ողջ տարածաշրջանին` ինչպէս բնիկ հայութեան, այնպէս էլ մշակութային-քաղաքակրթական ու պետականակերտ ազգերի անվտանգութեանը,

-           տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող Մերձաւոր Արեւելքի, Սիրիայի ու Արեւմտեան Հայաստանի հայերի, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի միւս բնիկ ժողովուրդների, քրիստոնեաների կեանքի, գոյքի անվտանգութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, որը փաստացի մինչ այսօր չեն ապահովել գերտերութիւնները եւ որի պատճառով էլ տեղի է ունեցել տարածաշրջանի բնիկ հայերի, ինչպէս նաեւ այլ բնիկների, ժողովուրդների ու քրիստոնեաների նոր բռնագաղթը,

-           Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում համընդհանուր հաշտութիւն ու խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը, ներկայ պայթիւնավտանգ փուլում առնուազն կանխարգելող անվտանգութեան ու խաղաղութեան կը ղզեակնէր ձեւաւորելու, որոնք առաջիկայում պէտք է դառնան կանխարգելիչ զսպող գործօններ,

-           ինչպէս նաեւ վերահաստատելով մեր յանձնառութիւնը հարազատ մնալու ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներին եւ չափանիշներին, որոնց համաձայն պատրաստակամ ենք հետեւողականօրէն նպաստելու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը, ապահովելու տարածաշրջանի բնիկների ու ժողովուրդների ազատ զարգացման ու առաջընթացի իրաւունքները,

 

հիմնուելով

-           Արեւմտեան Հայաստանի հայերի Մշտական, զինեալ, դրական չէզոքութեան մասին որոշման վրայ, ընդունուած 29.03.2011 թ.,

-           Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրայ, ընդունուած 26.12.2012 թ.,

-           ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին ուղղուած դիմումի, «Մերձաւոր Արեւելքի հայութեան ինքնապաշտպանութեան ուժեր կազմաւորելու մասին» որոշման վրայ, ընդունուած 06.04.2014 թ.,

-           Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհրդի «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման վրայ, ընդունուած 08.01.2018 թ.`

 

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) 

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1) Հաստատել «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման նախագիծը:

2) Դիմել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին ստորագրելու «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» օրէնքը,

3) Հաւատարիմ մնալ այն հիմնարար սկզբունքին, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերը ստեղծւում են բոլոր այն վայրերում, որտեղ համահաւաք ապրում են Արեւմտեան Հայաստանի հայեր, ըստ այդմ` հետեւելով հիմնական այն նպատակին, որ անհրաժեշտութեան դէպքում ստեղծուող ուժերը մասնակցելու են ոչ միայն տեղի հայութեան, այլեւ Հայաստանի պաշտպանութեանը, ըստ անհրաժեշտութեան կազմակերպուած ձեւով ներգրաւուելով նաեւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին:

4) Հիմք ընդունել այն սկզբունքը, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի միաւորումներ ստեղծուելու են տարածաշրջանային սկզբունքով` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան հրամանատարութեան ներքոյ:

5) Սոյն որոշման մասին տեղեակ պահել ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին:

 

Արմէն Տէր-Սարգսեան

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանայ Գրիգորեան

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

 

10 յունուար 2018 թ.

 

 

   

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 425 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.219.63.90
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024