Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ավարտվեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցն Իսրայել
[ ] 10.11.2017, 12:26

         

Ավարտվեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցն Իսրայել Սովորաբար Իսրայելի կառավարության մամլո գրասենյակն օրեր առաջ հրավերքներ է ուղարկում երկրում հավատարմագրված լրագրողներին ու նաև այցի ծրագրերը այս կամ այն նախարարի կամ հյուրի ապագա այցելության վերաբերյալ ու կոնկրետ մատնանշում թե, որտեղ որ ԶԼՄ-ի ներկայացուցիչը կարող է լուսաբանել: Միայն նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթա-նյահուն առաջին անգամ պաշտոնապես Իսրայել է հրավիրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Իսրայելում կառավարության մամլո ծառայությունն էլ տեղեկացրել էր, որ հանդիպումների ծրագրերում փոփոխություններ էին տեղի ունեցել, որի պատճառով հանդիպումը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ տեղի ունեցավ երեկ երեկոյան ժամը 18:00 – ին այսօրվա փոխարեն ու մատնանշվում էր որ պարոն Նալբանդյանին այսօր կարելի է տեսել Երուսաղեմում Հոլոքոստի Յադ Վաշեմ թանգարանում: Մինչ սակայն Երուսաղեմի հայկական համայնքում հյուրընկալվելն Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Իսրայելի Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի , Քնեսետի փոխխոսնակ Տալի Պլոսկովայի և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:

Պարբերաբար հրեա խորհրդարանականների ու Նալբանդյանի հանդիպումները կարելի է բնությագրել որպես միայն տեղեկատվության փոխանակման ու հայ-հրեական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ընգծող հանդիպումներ: Նախարար Ցախի Հանեգբին, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը շատ ջերմությամբ էր վերհիշել ս.թ. հուլիսին Երևանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ և հույս էր հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին: Սակայն ի տարբերություն նախորդ բոլոր հանդիպումների այս անգամ պաշտոնապես Իսրայելի վարչապետն էր հրավիրել պարոն Նալբանդյանին ու ՀՀ արտգործնախարարի խոսնակ Տեգրան Բալայանի տեղեկացմամբ հանդիպումը անցել էր ընդլայնված կազմով ու շատ ջերմ:

Հայաստանի արտգործնախարարության կայքում կարդում ենք, որ Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն՝ ողջունելով հյուրին՝ կարևորել էր Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշել, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուն փոխանցել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել, էր որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։ Հանդիպմանը հանգամանալից քննարկում էր տեղի ունեցել հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Հայկական կողմն ու Նեթանյահուն մտքեր էին փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարևելյան զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել էր ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության տարածած մամլո հաղորդագրությանն, ապա բացի տնտեսության որոշ ճյուղերի զարգացմանն ուղղված ջանքերին պարոն Նեթանյահուն անդրադարձել էր նաև «Իրանյան խնդրին»: Նա բարձրացրել էր Իրանի կողմից տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման փորձերն ու դրանց բացասական հետևանքներ ունենալու հարցը: Իսրայել – Հայաստան միջազգային ֆորումի հրեական կողմից համանախագահ, «Ընտրական գործընթացների միջազգային ինստիտուտի Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ղեկավար, Քնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերի կրծիքով ամենակարևորը Իսրայելի վարչապետի Նալբանդյանին առաջին պաշտոնական հրավերք ուղարկելն էր ու նրա հետ առանձնազրույցը: - Ուղղակի նրանց հանդիպումը «ժամացույցի սլաքների ուղղում» կարելի է համարել և ոչ ավելին, սակայն խորհրդարանական հանդիպումների մակարդակից շատ ավելի կարևոր հանդիպում էր սա,- կարծիք հայտնեց քաղաքագետը: Չնայած որ նորություններ ու քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություններ չպետք է սպասել: Համոզված էր նաև, որ նման առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հուզող բոլոր հարցերը: Անշուշտ առանձնազրույցից մանրամասներ հնարավոր չէ իմանալ, սակայն ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեր ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց երկուստեք հանդիպման ժամանակ հրեական դրոնի շուրջ ծագած սկանդալի հետաքննության արդյունքների քննարկումները:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացել էր օգօստոսի 13-ին մեկ շաբաթվա ընթացքում հետաքննել հրեա օպերատորների Orbiter 1K անօդաչու թռչող սարքի հայկական դիրքերի վրա փորձարկման վերաբերյալ հաղորդագրությունը: Դժվար է ասել նաև, թե քննարկվել ու ինչպիսի ընթացք է ունեցել Իսրայելի կողմից արդիական զինատեսակների Ադրբեջանին վաճառելու թեման՝ երկու դիվանագետների միջև: Հարցը կրկին արդիական է դարձել ազերիների կողմից վերջին օրերին կիրառված հրեական արտադրության հակատանկային հրթիռների Spyke համակարգի հետ կապված:

Երուսաղեմի Հայ դատի ատենապետ Հակոբ Սևանի կարծիքով անշուշտ դրական է, որ վարչապետն է պարոն Նալբանդյանին հրավիրել ու նրա հետ տարածաշրջանային հարցեր քննարկել: Իսրայելն էլ Կովկասյան «խաղերից» դուրս չի ուզում մնալ և ձգտում է հավասարակշռված քաղաքականություն վարել: Ցավոք սրտի նրա տեղեկացմամբ, որևէ մեկ լրատվամիջոց առնվազն երեկվա մեր նախարարի Քնեսետում տեղի ունեցած հանդիպումների մասին որևէ հաղորդագրություն չտարածեց ու նա համոզված է, որ ճիշտ է մամուլն ազատ է Իսրայելում, բայց համենայն դեպս ուղղորդված: Նույն հարցն էլ մենք ուղղեցինք արտգործնախարարի խոսնակին: Նա ի պատասխան ասաց, որ այս պահին օդանավակայանում մի շարք հեռուստատեսություններ հարցազրույցներ են անցկացնում պարոն Նալբանդյանի հետ ու նաև Իսրայելի վարչապետը գոհ մնալով իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից, գրառում էր կատարել Տվիթերյան իր էջում: «Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կխրախուսենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերտարածքների ու գյուղատնտեսության ոլորտներում:

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 423 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.12.34.178
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024