Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Բողոքի ակցիա Իսրայելում Բելառուսի դեսպանատան դիմաց
[ ] 14.03.2017, 17:57

 

Մի խումբ հայեր բողոքի ակցիա անցկացրին Թել Ավիվում Բելառուսի դեսպանատան դիմաց, պահանջելով ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանի պահանջով` Լեռնային Ղարաբաղ այցելելու մեղադրանքով։

Ինչպես orer.eu-ին հաղորդեցին բողոքի ակցիայի կազմակերպիչները, դեսպանատնից դուրս եկած հյուպատոսը զարմանք է հայտնել իրենց դեմ անցկացվող բողոքի կապակցությամբ ու հարցնել դրա պատճառը։ Անտեղյակ ձևացող պաշտոնյան արագ փակվել է դեսպանատանը` խուսափելով մոտեցող լրագրողներից։

Tel Aviv Cuic 2

Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լապշինի նկատմամբ Բելառուսի դատարանն արդեն արտահանձնման որոշում է կայացրել։ Լապշինի փաստաբանները բողոքարկել են այդ վճիռը։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ ու իրավապաշտպաններ հրապարակային հայտարարություններ են արել ազատ խոսքի ու տեղաշարժի սահմանափակման անընդունելիության ու բլոգերին Բաքու արտահանձնելու հնարավորության դեմ։

Tel Aviv Cuic 5

Հիշեցնենք, որ Հայաստանի հետ քաղաքական նույն կառույցի` ԵՏՄ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլորովին վերջերս Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևից Հեյդար Ալիևի անվան պատվո ոսկյա ծանրակշիռ  լանջաշղթա ստանալիս խոստացավ արդարացնել այդ պարգևի ստացումը։

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 502 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.15.218.254
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024