Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Բողոքի ցույց պրիլի 14 - ին ժամը 14:00 - ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց
[ ] 09.04.2016, 02:54

  

Ապրիլի 14 - ին ժամը 14:00 - ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին ամենա ժամանակակից զենք ու զինամթերք վաճառելու, ինչպես նաև ռազմական կցորդներ ու մասնագետներ Ադրբեջան ուղարկելու դեմ: Ինչպես հայտնի է վերջին ութ տարվա ընթացքում «Նավթ զենքի դիմաց» ծրագրով օսմանլուն ձեռք է բերել Իսրայելից արդիական զենք ու զինամթերք ավելի քան 6.5 մլրդ. ԱՄՆ դոլարի չափով: Հրեական կառավարության այն հավաստիացումներն, թե այս զենքը չի օգտագործվելու հայերի դեմ և նրանց ուղարկած նամակը «Հայ Դատին» թե սա զուտ տնտեսական գործարք է ու ուղղված չէ երրորդ կողմի դեմ ի չիք դարձան ապրիլի 1- ի լույս 2 - ի գիշերն, երբ ազերիները հրթիռահարեցին հայկական խաղաղ բնակավայրերն ու սպանեցին հայ խաղաղ բնակիչներին: 4 ու կես օր տևած բախման ընթացքում ազերական կողմը շեշտը դրել էր անօդաչու թռչող սարքերի(ԱԹՍ) վրա, որոնք ձեռք էր բերել Իսրայելից նաև 2011թ.- ից Իսրայելի օգնությամբ Բաքվում բացվել էր այդ ԱԹՍ.-ների արտադրության համար գործարան:

Իսրայելը Ադրբեջանին վաճառել է ՝

1. Իսրայելական Lynx համազարկային հրթիռային կայաններ - առնվազն 9 միավոր,

2. Սուֆա-2 ավտոմեքենա

3. Spyke հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք շատ թանկարժեք էն և «կրակիր ու մոռացիր» սկզբունքով են աշխատում ու նախատեսված են խոցելու ոչ միայն տանկեր այլև ցանկացած ցամաքային տեխնիկա նաև ուղղաթիռներ: 

3. Orbiter-2,  Aerostar, Hermes 450, Heron և Harop տիպի աթս-ներ։ Քանակությունն անհայտ է: Հինգ օրվա ընթացքում հայկական կողմը 12 - աթս-ներ է ոչնչացրել, որոնցից մեկը մեր  հովիվներից մեկն իր հրացանով​:

4. Իսրայելը նաև մասնակցել է ադրբեջանական ռուսական արտադրության Т-72 տանկերի արդիականցմանը

5. «TecSAR» անվամբ լրտեսական արբանյակներ ձեռք բերելու բանակցություններ էին ընթանում 2009 - 2010թթ.-ին, հայտնի չէ թե ունեն արդեն լրտեսական արբանյակ թե ոչ:

6. Green pine​ ռադիոլոկացիոն համակարգերի ձեռք բերված քանակության մասին տեղեկություններ չկան

​7. Բանակցություններ էին տարվում հակաօդային պաշտպանության «Խեց 2» համակարգերի ձեռքբերման ուղղությամբ

 
8. POMINS-2 (Portable mine neutarlization system) - ականների հայտնաբերման ու ոչնչացման համակարգեր,
 
9. Tavor - հատուկ նշանակության ջոկատների համար նախատեսված ավտոմատներ, կապի միջոցներ, Night and thermovision համակարգ ունեցող հեռադիտակներ
10. Namer - գերժամանակակից զրահամեքենաներ
 
​Սա ամբողջական ցանկը չէ այն ձեռք բերված զենք զինամթերքի, որ մենք հասարակ քաղաքացիներս կարողացանք ի մի բերել մեր հոդվածի մեջ: Պարզ է, որ Իսրայելն այս զենքը վաճառել է ոչ այնքան հայերի դեմ պայքարելու, այլև Իրանի դեմ լրտեսելու համար, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «պատից կախած հրացան էլ է կրակում» և այս անգամ օսմանլուն այն ուղղեց մեր դեմ: Չմոռանանք նաև, որ մեր «ուռուս» բարեկամների «Սմերչ», «Տոս 1 և 2, Բուռատինո» մասսայական ոչնչացման զենքերն ու «Գրադ» կայաններն, ռուսական ուղղաթիռներն են, որ պատճառում են մեզ զգալի մարդկային կորուստներ:
 
ԲՈԼՈՐԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑՈՒՅՑԻՆ.....
 
 
 
 

 

 

 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 472 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.149.252.37
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024