Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Դեկտեմբերի 7-ին Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում հայերը հարգեցին 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը
[ ] 08.12.2015, 19:32

                             

Լուսանկարում՝ Սրբ. Նիկողայոս վանքում հավաքված հայերը 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ժամերգության ժամանակ

Արդեն ավանդույթ է դարձել 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հերթական տարելիցը Թել-Ավիվ - Յաֆֆոյի հայկական Սրբ. Նիկողայոս վանքում նշելը: Յուրաքանչուր տարի ավելի քան 200 հարյուր հայ, Իսրայելի տարբեր շրջաններից հայկական վանքում են հավաքվում և մասնակցում եկեղեցական ժամերգությանն ու աղոթում մարդկանց հոգիների լուսավորության համար:

2004թ.-ին   Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունն երկրի պատմության մեջ առաջին անգամ նախաձեռնողն ու իրականացնողը դարձավ դեկտեմբերյան աղետին նվիրված հուշ երեկոների կազմակերպմանն ու մշակութային մասի ավարտից հետո հոգեհաց է ավանդաբար տրվում եկեղեցու սրահում՝ համայնքի անդամների միջոցով:

Այս տարի էլ բացառություն չէր: 1988-ի Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցը նշելու համար հայերը կրկին Յաֆֆոյում էին ու Երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի հետ միասին երեք օր նախապատրաստական աշխատանքներ էին տարվում՝ երեկոն ըստ հավուր պատշաճի անցկացնելու համար:

                   

Լուսանկարում՝ Սրբ. Նիկողայոս վանքում երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն եկեղեցական արարողության ժամանակ 

Տաս տարի շարունակ «Նաիրի» միությունը միայնակ էր կազմակերպում այս հուշ-երեկոներն ու հոգեհաց տալու արարողություններն, իսկ այս տարի միությանը միացավ «Նոյան տապան» հայկական, կրթական-մշակութային կենտրոնն, որը հիմնադրվել է մոտ երեք տարի առաջ ու մոտ երկու տարի է, ինչ  համագործակցում է Նաիրիականների հետ: Այս համագործակցության արդյունքներն արդեն մեծ պտուղներ տվեցին՝ կազմակերպված համերգների, Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի հետ համագործակցության, համայնքային կյանքի աշխուժացման տեսքով: 

Այս տարի էլ ավելի քան 150 հայ հավատացյալ էր հավաքվել հայկական վանքում և ուշագրավն այն է, որ հայ ծնողներն իրենց երեխաներին էլ բերում են հայկական վանք՝ ոչ միայն մասնակիցը դառնալու եկեղեցական արարողություններին, այլև ամրապնդելու համար նրանց արմատներն ու զերծ պահելով նրանց ձուլման սպառնացող վտանգից: Սա նաև հնարավորություն է ընձեռում հայ երեխաներին ծանոթանալ ու ընկերանալ:

Լուսանկարում՝  Խոլոն քաղաքի բնակիչ փոքրիկ Արմանը մոմավառության ժամանակ

Այս տարի «Նաիրի» միությունը կապ էր հաստատել Գյումրու «Քաղաքական Մշակույթի Եվ Համաձայնությունների Զարգացման  «Շիրակ Կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, որի ղեկավար Վահան Թումասյանն առաջարկել էր իսրայելահայերին հանգանակություն կազմակերպել ու  օգնել տնակներում ապրող ծայրահեղ աղքատ ու կարիքավոր ընտանիքներին: Համագործակցությունը «Նաիրի»-ի  և «Շիրակ» կենտրոնների մի քանի տարվա պատմություն ունի: «Նաիրի» միության պատրաստած Աղետի գոտու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերը պատրաստվել էն «Շիրակ» կենտրոնի տեղեկատվական աջակցության շնորհիվ:

«Շիրակ կենտրոնը» ոչ կառավարական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գրանցվել է 2006 հունվարի 5-ին (գրանցման վկայական՝ 03Ա 070504)`«Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան, տեղակայված է Գյումրիում /Հայաստան/:

«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«Շիրակ Կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, մարզերում սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանը, հասարակության ու պետության, մասնավորապես տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների միջև առկա տարաձայնությունների հարթեցմանը, սոցիալ-քաղաքական հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը, նոր ծրագրերի մշակմանը, կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը, անօթևանների շահերի պաշտպանությանը, տնտեսական, սոցիալական և քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը: Կենտրոնը նպատակ ունի աջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին՝ օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններում նոր գաղափարների ու ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:

Ծրագրերն էլ շատ բազմաթիվ են ու Իսրայելահայերին շատ էր դուր եկել տնակներում բնակվող ընտանիքների hամար վառելափայտ ձեռք բերելու և առավել կարիքավորներին օգնելու գաղափարը:

Երեկ տեղի ունեցավ հանգանակություն, որին մասնակցեցին թե Յաֆֆոյի հայերը և թե Իսրայելի տարբեր քաղաքներից ժամանած  մեր հայրենակիցները:

Մեր հոգևոր հովիվը նախ ներկայացրեց գործի կարևորությունն և այն բարի ու օրհնյալ ծրագիրն, որն Աստծո կամքով կիրականացվի ու հանգանակության միջոցներով ցանկություն կա մոտ քսան մետր խորանարդ վառելափայտ ձեռք բերվել ու առավել կարիքավորներին բաժանել:

Տեղում մոտ 2000  շեկել հավաքվեց, բայց շատ հայեր ցանկություն են հայտնել մասնակցել հանգանակությանը: Ցավոք ժամանակը մեր դեմ է խաղում ու այսօր  Արցախյան ազատամարտի մասնակից, Գյումրու Տերյան փողոցի հարակից տնակներից մեկի բնակիչ 1958 թ-ին ծնված Արտավազդ Հարությունյանն է ցրտից իր տնակում մահացել, որին հարևանները ճանաչում են Սեյրան անվամբ: Որքան ցավալի է, որ հանրապետության երկրորդ քաղաքում նման ծանր պայմաններում հայտնված, անգործ ու ծայրահեղ աղքատ Արցախյան պատերազմի հերոսները վագոն-տնակում մահանում են անփառունակ՝ ցրտից ու սոցիալական ծանր պայմանների պատճառով, լքված և միայնակ՝ պետության ու հասարակության աչքի առջև:  

Հայկական միությունները կոչ են անում հայերին  բարի կամք դրսևորել  և մասնակցել դրամահավաքին: Ողջ հավաքված գումարը «Նաիրի» միության հսկողությամբ փոխանցվելու է «Շիրակ» կենտրոնին, որը պարտավորվել է հաշվետվություն ներկայացնել:

 

  

Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Շիրակ» կենտրոնի պաշտոնական կայքից: Հեղինակի բոլոր իրավունքները պաշտպանված են:

http://shirakcentre.org/​

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 515 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.148.102.90
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024