Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

«Դո՛ւ ի՞նչ ես արել Արցախի համար»
[ ] 01.12.2016, 23:38

Ապրիլյան պատերազմից հետո մայիսի 27-28-ն Արցախի հանրապետությունում էին գտնվում Երուսաղեմի միացյալ հանձնախմբի պատվիրակներն, որոնց  մայիսի 28- ին, առավոտյան ընդունել էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ում հայ պատվիրակները ողջունել էին  Հայոց պատրիարքի ու համայնքի անունից, օրհնված սրբապատկեր նվիրել և ներկայացրել իրենց ծրագիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաև հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Նախարարն իր կողմից շնորհակալություն էր հայտնել հայ համայնքին նման կարևոր նախաձեռնության համար և հատուկ շնորհակալագիր հանձնել հայ պատվիրակներին: Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցել էին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ հոսպիտալի տնօրինության հետ հանդիպման ժամանակ նրանց փոխանցվել էր դեղորայք և բուժսարքավորումներ:  Հայ պատվիրակները հավաստիացրել էին, որ այսուհետ ևս պատրաստ են շարունակական դարձնել այս նախաձեռնությունը: Հոսպիտալում կազմակերպվել էր փոքր դասընթաց՝ բոլոր վիրահատող վիրաբույժների ու մյուս մասնագետների մասնակցությամբ:  Ստեփանակերտի հոսպիտալում դասընթացի ժամանակ պատվիրակները նվիրվեցին նաև վիրակապերի վիրահատական տարբերակն, որը նույն օրն օգտագործվեց վիրավոր զինվորներից մեկի՝ ոսկրերի ծանր վիրահատության ժամանակ:

Առաջարկվել էր նաև հայ բժիշկների Իսրայելում վերապատրաստվելու ծրագիրը սկսել, որն իրոք կբարձրացնի վիրահատող բժիշկների մատուցելիք ծառայությունների որակն:

​Ստեփանակերտի հոսպիտալի բուժ անձնակազմը հոկտեմբեր ամսին դիմել էր «Նաիրի» միությանը՝ խնդրանքով Երուսաղեմի միացյալ հանձնախմբին ներկայացնել Արցախին աջակցելու ծրագրի շարունակությունն՝ այն է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի երկու առաջատար վիրաբույժների Իսրայելում վերապատրաստվելու ծրագիրը:  Ստեփանակերտի հոսպիտալի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Զորի Սաղյանն ու վիրաբուժության բաժնի վարիչ Միքայել Հայրիյանն Արցախի բանակի հրամանատարության խնդրանքով ընդգրկվել են այս ծրագրի մեջ: Այս ծրագրի համահեղինակ, «Նաիրի» միության անդամ Սերոբ Անդրեասյանի տեղեկացմամբ «Եվրոմեդ» կազմակերպությունն ամենամատչելի գներով կազմակերպելու է հայ վիրաբույժների երեք շաբաթյա դասընթացներն ու ավարտին տալու է միջազգային վկայագիր:

​Դասընթացների գումարը կազմելու է 19.000 $ ԱՄՆ դոլար: 

Միևնույն ժամանակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։ Այս համաժողովի ժամանակ որոշվեց ողջ սփյուռքի լրատվամիջոցների շնորհիվ տարածել՝  «Դո՛ւ ի՞նչ ես արել Արցախի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։

Այսինքն Սուրբ հողի հայկական համայնքն ևս պետք է մասնակիցը դառնա Արցախին աջակցելու ծրագրերին, ուստի խնդրվում է դրամահավաք սկսել՝ վերոհիշյալ ծրագիրը կյանքի կոչելու համար:

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 523 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.117.70.132
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024