Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Архив Наири [13]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Архив Наири » Архив Наири

Երեւան–Թել Ավիվ ուղիղ չվերթը կբերի նաեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացման․ ՀՀ-ում Իսրայելի դեսպան
[ ] 19.08.2017, 12:32

 

      

Մայիսի 17–ին Երեւան–Թել Ավիվ ուղիղ չվերթն է բացվում։

Որքանո՞վ սա կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը, ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանում չկա Իսրայելի դեսպանատուն․ այս եւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցերի մասին մի քանի լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Էլի Յահու Երուշամին, որը նաեւ կիսվել է Հայաստան իր առաջին այցից ստացած տպավորություններով։

Ե՞րբ վերջապես Իսրայելի դեսպանատունը կլինի Հայաստանում, ի՞նչ աշխատանքներ են կատարվում։

Այս պահին ես չեմ կարող ասել, թե երբ կլինի, սակայն հարաբերությունների զարգացման առաջին քայլն ուղիղ չվերթն է, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ դեսպանատունը հնարավորինս շուտ բացվի Հայաստանում։ Մենք առաջին փուլում մեր հարաբերությունները պետք է զարգացնենք մշակույթի ու տնտեսության ոլորտներում, ինչն էլ իր հերթին կբերի դիվանագիտական հարաբերությունների զարգացման։

Մայիսի 17–ին Երեւան–Թել Ավիվ ուղիղ չվերթն է բացվում։ Ի՞նչ աշխատանքներ տարվեցին չվերթի բացման համար, եւ ի՞նչ նշանակություն ունի ուղիղ չվերթը։

Հայաստանի նախագահի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ եմ քննարկել ուղիղ չվերթի բացման խնդիրը։ Ուղիղ չվերթի հետ կապված բոլոր հարցերը տեխնիկական էին։ Նախագահի հետ մեր քննարկման ժամանակ նշել ենք, որ միջպետական հարաբերությունների զարգացման համար ուղիղ չվերթները պարտադիր են։

Ի՞նչ տնտեսական նշանակություն կարող են ունենալ ուղիղ չվերթները։

Քանի որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է եւ մենք Հայաստանի հարեւան Վրաստանի օրինակը ունենք։ Ամեն տարի Իսրայելից 100 հազար զբոսաշրջիկ մեկնում է Վրաստան։ Համոզված եմ, որ Հայաստանի դեպքում էլ կհասնենք նույն թվերին։ Տնտեսության վրա այն մեծ ազդեցություն կունենա, քանի որ ինչպես մի քիչ նշեցի, ուղիղ չվերթները բոլոր միջպետական հարաբերությունների զարգացման առաջին փուլն են։

Հայաստանում Իսրայելի դեսպանատան տեղակայման հարցում Հայաստանի՞, թե՞ Իսրայելի ցանկություն է պակասում։

Ոչ մի կողմից խնդիր չկա։ Ոչ ոք չի խանգարում։ Դա երկարատեւ աշխատանք է, որն արել ենք  Վրաստանի ու մյուս պետությունների հետ։ Հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում, եւ այն տեւելու է որոշակի ժամանակ։

Մենք հիմա այդ աշխատանքների փուլի ո՞ր հատվածում ենք։

Մեջտեղում ենք։ Բայց քանի որ ես նոր եմ ստանձնել դեսպանի պարտականությունները, ինձ համար աշխատանքային փուլի սկզբում ենք։ Բայց գլոբալ առումով, իհարկե, մեջտեղում ենք։ Ընդամենը մեկ անգամ եմ եղել Հայաստանում, հիմա պատրաստվում եմ երկրորդ անգամ այցելել։ Իմ ներքին զգացումները լավատեսական են։  Իմ նպատակն այն է, որ այդ հարցը արագ կարգավորվի։

Վերջին շրջանում հայ–իսրայելական հարաբերություններում դրական զարգացումներ են տեղի ունենում․ հայ–իսրայելական բարեկամական ֆորում է գործում, ուղիղ չվերթ է գործարկվում։ Բացի դրանից ի՞նչ է արվում եւ արվելու։

Մենք պատրաստվում ենք մի քանի միջպետական պայմանագրեր ստորագրել, որոնք կապված են վիզաների ու մշակութային հարցերի հետ։ Հուլիսին Իսրայելից Հայաստան նախարար է այցելելու, որը մեծ նշանակություն է ունենալու հարաբերությունների զարգացման համար ու արագացնելու է այդ գործընթացը։ Ամեն ինչ իրականում շատ արագ է ընթանում։

Երբ Դուք նշանակվեցիք դեսպան, ի՞նչ դժվարությունների բախվեցիք։

Մեծ հաճույքով եմ ստանձնել այս պաշտոնը։ Ու եթե ճիշտն ասեմ, մեծ հաշվով իմ ճանապարհին մեծ դժվարությունների չեմ հանդիպել։ Հայերը եւ հրեաները շատ յուրահատուկ են ու նման են իրար։ Մենք բորոլս մեր սրտերում հասկանում ենք հայ ազգին։ Ես համոզված եմ, որ միայն լավ բաներ են լինելու իմ ճանապարհին։

Դուք ասացիք, որ արդեն եղել եք Հայաստանում։ Ձեր առաջին տպավորությունը որն է՞ր։ Դուք ինչի՞ց եք տպավորվել Հայաստանում, եւ Իսրայելի քաղաքացիների համար Հայաստանում ի՞նչն է հետաքրքիր լինելու։

Առաջին տպավորությունները, որոնցից ես ստացել եմ գերագույն հաճույք, մարդկանց հետ շփումն էր։ Ես հիմնականում եղել եմ Երեւանում, որը շատ–շատ գեղեցիկ քաղաք է։ Ես չէի սպասում, որ կտեսնեմ նման քաղաք։ Ինձ համար շատ հետաքրքիր էր Երեւանում տեսնել հայկական ավանդականն ու եվրոպական ժամանակակիցը։ Այն ինչ ես տեսա Երեւանում, համոզված եմ, որ իսրայելցի զբոսաշրջիկն էլ շատ կհավանի ու կգա տեսնելու այդ ամենը։

 

Աղբյուրը՝  www.news.am

 

Категория: Архив Наири | Добавил: nairi
Просмотров: 11 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
54.198.54.142
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2017