Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Eurovision 2016, Բոլորս մասնակցում ենք քվեարկությանը մայիսի 10 -ին
[ ] 21.11.2016, 12:03

 

        

Հարգելի՛ հայրենակից,

Հայաստանն այս տարի արդեն տասներորդ անգամ մասնակցում է եվրոպական ամենահեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տասներորդ անգամ եվրոպական ամենաբարձր հարթակից պատվով հնչելու է Հայաստանի անունը: Այս բոլոր տարիների ընթացքում համախմբված կերպով մշտապես մեր կողքին են եղել մեր սփյուռքահայ հայրենակիցները: Մենք մշտապես զգացել ենք Սփյուռքի անգնահատելի աջակցությունը` ամենատարբեր մակարդակներով: Հենց այդ աջակցության շնորհիվ ենք մենք կարողացել պատվով ներկայանալ հեղինակավոր այդ մրցույթում և զբաղեցնել բարձր հորիզոնականներ: Այս տարի ևս մենք ակնկալում ենք Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը: Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող դեպքերը` հիմա մենք, աշխարհում սփռված բոլոր հայերով, ավելի քան երբևէ պետք է համախմբված լինենք մեր միասնական ուժը հակառակորդին ցույց տալու համար: «Եվրատեսիլ»-ը հիանալի հարթակ է ցույց տալու համար մեր միասնությունն ու այդ միասնությունից բխող հաղթանակը: Այս տարի ավելի քան երբևէ մենք ունենք տպավորիչ ելույթի, բարձր հորիզոնականներ գրավելու, ինչու չէ նաեւ հաղթանակի լուրջ շանսեր, և Ձեր աջակցությամբ վստահ ենք, որ հաղթանակի մեր հնարավորություններն կհարյուրապատկվեն և կդառնան ավելի հաստատուն: Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ ձևաչափով կարող ենք համագործակցել:

Հարգանքով` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եվրատեսիլյան ստեղծագործական խումբ

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 393 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.137.180.32
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024