Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է չիրացված մեծ ներուժ. նախարար
[ ] 09.04.2016, 02:46

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ արդյունքների: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Երեւանում, Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման եւ տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասի եւ «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Երեւանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն եւ գործողությունների ծրագրի» շրջանակում:

«Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա,  չափազանց կարեւոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար», - ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Բարձր գնահատելով հայ-իսրայելական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների միջեւ առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ արդյունքների:

Հանդիպման մասնակիցները նախարարին համառոտ ներկայացրել են դասընթացի հիմնական թեմաներն ու մեթոդաբանությունը եւ ընդգծել, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունը ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա: 

Վստահություն հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական բնույթ կկրեն եւ կընդգրկեն շահագրգռված անձանց լայն շրջանակ` նախարարը հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք է մաղթել դասընթացի մասնակիցներին:

Դասընթացներից բացի ծրագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը քաղաքականության մշակման, արժեշղթաների զարգացման եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ կազմակերպել սեմինարներ ու հանդիպումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

http://news.am/arm/news/316610.html

 

 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 439 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.144.36.141
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024