Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելի հայությունը տոնեց Զատկվա տոները, ոստիկանությունը ձերբակալեց հայերից մեկին
[ ] 19.04.2018, 12:07

 

Այսօր Իսրայելի հայությունը տոնում է Սուրբ Զատիկը: Եկեղեցական արարողությունները սկսվել էին դեռ երեկ երեկոյան ու շարունակվեցին այսօր առավոտյան բոլոր հայաշատ կենտրոնների եկեղեցիներում ու վանքերում:

 

Իսկ երեկ ապրիլի 7 – ին  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միաբանությունը՝ սաղեմահայության, երկրի տարբեր շրջաններից ժամանած հայերի ու մոտ հազար հայ ուխտավորների հետ, Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորյայի արարողութունը: Սակայն մինչ եկեղեցական արարողություններին անդրադառնալն ու հայ ուխտավորների տպավորությունները կիսելը մի քանի տհաճ պատահարների մասին պատմենք, որ երեկ տեղի ունեցան: Սրանց մասին հայտնի դարձավ ավելի ուշ, քանզի Սուրբ Հարության տաճարում բջջային կապ գրեթե չկար իսկ ինտեռնետի մասին խոսելն ավելորդ է:

 

Մենք էլ հարյուրավոր հայ հավատացյալների հետ առաջին թափորի հետ մի փոքր հրմշտոցով հասանք Սուրբ Հարության տաճար ու ականատես եղանք Սուրբ Հարության Տաճարի դուռը բացելու արարողությանն, որը անցկացրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ավագ Թարգմանը: Մինչ հայ ուխտավորների թափորը առավոտյան 9:40  րոպեին մուտք էր գործում Սուրբ Հարության Տաճար, հրեա ոստիկաններն ու սահմանապահ զորքերը գրեթե փակել էին Հայոց թաղամասի մուտքը երկաթյա արգելապատնեշներով՝ չթողնելով որպեսզի մարդիկ հանգիստ դուրս գան ու կանգնեն ինչպես հազարամյակներով է տեղի ունենում համայնքի գլխավոր մուտքի մոտ: Այստեղ հրմշտոց սկսվեց ու հայ հավատացյալները հայ միաբան վարդապետների հետ իրենց անհամաձայնությունը հայտնեցին ու մոտ տաս րոպե տևած գոռոցների, քաշքշուկի ու աղմուկի արդյունքում առավել ակտիվ գտնված հայորդի Պետիկ Կիրակոսյանին հրեա ոստիկանները հենց վանքի ներսում տապալեցին գետնին ու ձեռնաշղթաներ հագցնելով ձերբակալեցին նրան ու ճեղքելով հայերի հոծ բազմությունը տարան ոստիկանություն:

 

 

Տեղի ունեցածն ամբողջությամբ տեսագրել էր Երուսաղեմաբնակ Խաչիկ Բեկարյանն, ով կատարվածը տեղադրել էր իր ֆէյսբուքյան էջում: Վիդո կադրերից երեվում է, որ հայ հագևորականներից առավել ակտիվը երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն էր, ով փորձում էր ոստիկանների ձեռքերից ազատել Պետիկին ու նրան էլ հրեա ոստիկանները մի կողմ հրեցին: Մի խումբ դաշնակցականներ նախկին ատենապետ Սերոբ Սահակյանի գլխավորությամբ ևս փորձոում էին ազատել հայ տղային: Ոստիկանությունը սակայն տեսնելով հայերի ընդհանուր ցասումը տեղի տվեց ու բացեց տարածքը: Երկրորդ մուտքի ժամանակ, որին կրկնակի ավելի հայ ուխտավորներ մասնակցեցին կրկին քաշքշուկ ու հրմշտոց էր տեղի ունեցել մի քանի հայերի ու ոստիկանների միջև, բարեբախտաբար ձերբակալվածներ չեղան: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեսյբուքյան էջում գրել էր.

 

Մեջ բերում եմ՝ Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնութիւնը հարթուեց անմիջապէս, սակայն ձերբակալուեց մեր հայրենակիցներից մէկը, ով մի ժամ յետոյ ազատ արձակուեց:
Դէպքի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքը իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցիչներին: Մեջբերման ավարտը:

 

Ինչևէ շարունակենք թեման ու փաստենք, որ անկախ այս տհաճ դեպքերից, որոնք Լույսի տոնի օրը պարբերաբար տեղի են ունենում ու արդեն սովորական են դարձել, շուտ մոռացվեցին, երբ ժամը 14:15 րոպեին Սուրբ կրակը դուրս եկավ տաճարի Տիրոջ գերեզմանի վրա կառուցված բոլորաշեն մատուռի հայկական կողմից ու մի քանի րոպեների ընթացքում ողջ տաճարը լուսավորվեց: 
Հայ ուխտավորները վանկարկում էին Հայաստան և Արմենիա, իսկ հայկական մասնաբաժնից լսվում էր զանգի ղողանջները, որոնք համահունչ էին այն անբացատրելի ուրախության ու բերկրանքին, որը տիրում էր Սուրբ Հարության տաճարում:

Այս տարի բացառիկ թվով հայ հավատացյալներ կային բազմաթիվ երկրներից՝ հարյուրավոր հայեր Սոչիից ու Ռուսաստանի դաշնության մյուս հայաշատ քաղաքներից, Բելոռուսիայից, Լեհաստանից, ֆրանսիայից, Կանադայից, Ամնից, Ավստրալիայից, Թուրքիայից, Վրաստանից և բազմաթիվ այլ երկրներից մեր հաշվարկներով մոտ 1000 ուխտավոր, որն անկասկած 10 մլն. հաշվող հայության համար շատ չնչին թիվ է, բայց մեծ Երուսաղեմի հայության համար:
 

  

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 986 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.15.190.144
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024