Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

«Նմանօրինակ համաժողովները լավագույն հարթակն են իսրայելահայերի հիմնախնդիրները բարձրաձայնելու համար».Արտյոմ Չերնամորյան
[ ] 21.11.2016, 12:13

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Երուսաղեմի «Նաիրի» հայկական միության հիմնադիր նախագահ Արտյոմ Չերնամորյանը մասնակցում էր հոկտեմբերի 20-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին, որից ստացած տպավորությունների և Երուսաղեմի հայկական համայնքի մասին է խոսել «Հայերն այսօր»-ի հետ հարցազրույցի ընթացքում:

-Պարո՛ն Չերնամորյան, ե՞րբ է առաջին անգամ լույս տեսել «Իսրայելահայեր» ամսաթերթը:

-Որպես պատմական ակնարկ՝ ասեմ, որ Մերձավոր Արևելքում առաջին տպարանը բացվել է Երուսաղեմում՝ 1850-ական թվականներին, որից հետո սահմանափակ քանակով լույս է տեսել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի «Սիոն» արևմտահայերեն թերթը: Վերջին տարիներին թերթը, կարծես, երեք անգամ է լույս տեսել:

Ես Իսրայելում ստեղծեցի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի մասին պատմող եբրայերեն լեզվով առաջին www.armenia.co.il համացանցային կայքը: Սա աշխարհում բացառիկ ինտերնետային կայքերից է, որտեղից հրեան կարող է համապարփակ տեղեկություն ստանալ հայ ժողովրդի պատմության մասին:

Ցավոք, արդեն երկու տարի է՝ ֆինանսական խնդիրների պատճառով,  կայքում նոր լուրեր չեն զետեղվում: Ուստի, նպատակահարմար գտանք հայկական տպագիր մամուլ ունենալ՝ հիմք դնելով «Իսրայելահայեր» համայնքային ամսաթերթի ստեղծմանը: Առհասարակ, 14 տարի շարունակ անընդհատ համայնքում խոսվում էր թերթ ունենալու անհրաժեշտության մասին: Թերթի առաջին համարը լույս է տեսել 2013 թվականի փետրվարին: Արդեն 30 համար տպագրվել է, որի գունավոր էջերում ընթերցողը կգտնի միայն Իսրայելի հայ համայնքին, հայ-հրեական հարաբերություններին, դիվանագիտական հանդիպումներին, համայնքային հիմնախնդիրներին, համերգներին և այլ միջոցառումներին առնչվող հրապարակումներ: Նաև շատ ենք անդրադառնում պաղեստինա-իսրայելական հակամարտություններին, քանի որ մենք էլ ենք թեժ գոտում գտնվում: Նշեմ, որ թերթն անվճար բաժանում ենք Իսրայելի ամբողջ տարածքում:

-Լրատվական գործունեություն ծավալելուց բացի, հիմնել եք նաև «Նաիրի» միությունը: Կմանրամասնե՞ք այդ մասին:

- Միության ստեղծումը հույժ կարևոր էր համայնքի համար: 2005 թվականի մայիսի 14-ին է ստեղծվել Իսրայելի արդարադատության նախարարության կողմից գրանցված, օրինական գործող միակ հայկական «Նաիրի» միությունը, որի նախագահը ես եմ:

 Միության ստեղծումը մեծ ուրախություն և խանդավառություն առաջացրեց համայնքում: «Նաիրի» միության նպատակներից մեկը ոչ միայն Հայաստանի հետ կապերի ամրապնդումն է, այլև` հայ-հրեական ջերմ հարաբերությունների ձևավորումը:

- Առաջին անգա՞մ էիք մասնակցում Լրագրողների համահայկական համաժողովին:

-Ոչ, երկրորդ անգամ: Առաջին մասնակցությունս եղել է 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում կայացած Լրագրողների 7-րդ համաժողովի ժամանակ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն էր ուղարկել, որի կազմում մասնակցեցի՝ որպես «Նաիրի» միության նախագահ:

Ինչպես գիտենք, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կազմակերպման հիմնական նպատակը Հայոց ցեղասպանութայն 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների համակարգված կազմակերպումն էր, որը բարեբախտաբար, մենք պատվով  կատարեցինք:

- Հայոց ցեղասպանութայն 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման ի՞նչ միջոցառումներ եք իրականացրել:

- Ամբողջ ծրագրերը  նախապես քննարկել ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ իրականացնելով Երուսաղեմի միացյալ հանձնախմբի հետ, որի աշխատանքները համակարգում է հանձնախմբի համակարգող խորհրդի ղեկավար,  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միջեկեղեցկան կապերի և արտաքին հարաբերությունների ղեկավար  Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Հանձնախմբի կազմում ընդգրկված են հայկական բոլոր կազմակերպությունները և ավանդական կուսակցությունները:

Ոգեկոչման միջոցառումների շրջանակում Պարոն Տեր կալվածքում մենք ծառատունկ կազմակերպեցինք, որի ժամանակ ձիթենիներ տնկեցինք: Յուրաքանչյուր ձիթենի իր հասցեն ունի: Եվ այս տարի մայիս ամսին մենք ծառ տնկողներին GPS հասցեով վկայագրեր տվեցինք: Տվյալ անձը, իմանալու համար, թե իր տնկած ծառն ինչ վիճակում է գտնվում, կարող է մեքենայով Իսրայելի ցանկացած շրջանից գալ,  գտնել  և խնամել ծառը:

Սա եզակի նախաձեռնություն էր, որևէ համայնքում կամ գուցե աշխարհում նման ծառատունկ չի եղել:

Նաև համերգներ ենք կազմակերպվել, տասից ավելի գիտաժողովներ իրականացրել, որին տարբեր մասնագետներ ենք հրավիրել Ֆրանսիայից, Ամերիկայից և այլ երկրներից: Ահա սա էր Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից ստացած արդյունքները:

Փոքրաթիվ համայնք լինելով՝ կարողացանք կենտրոնացնել մեր ներուժը և հավուր պատշաճի իրականացնել բոլոր միջոցառումները: Եվ, ընդհանրապես, մեր ուժերն ու հնարավորությունները համախմբելով՝  կարողանում ենք համայնքը կանգուն պահել:

Համագործակցության մեջ ենք գտնվում Պետախ-Տիկվա (Հույսի դարպասներ) քաղաքի հետ, որի քաղաքապետը մեզ հետ շատ ջերմ հարաբերություններ ունի: Գործում է հայկական դպրոց, նաև  սկաուտական նոր շարժում ենք սկսել:

Պայքարում ենք խառնամուսնությունների դեմ: Գովեստի են արժանի հայ ծնողները, որոնք ամեն ջանք գործադրում են ամառային արձակուրդներին գոնե մեկ ամսով իրենց երեխաներին Հայաստան ուղարկել,  որպեսզի նրանք չհեռանան Հայրենիքից և հայրենասիրությամբ լցվեն:

- Լրագորղների համահայկական 8-րդ համաժողովից սպասելիքներն արդարացա՞ն:

-Առհասարակ, նմանօրինակ համաժողովներին մասնակցելը լավագույն հարթակ է Իսրայելի հայ համայնքի հիմնախնդիրները  բարձրաձայնելու համար:

Նկատելի էր, որ շատ մարդ էր եկել մասնակցելու, որոնց հնարավորություն ունեինք բացատրելու, թե իրականում ինչ է կատարվում Իսրայելում:

Այսօր բոլորը խոսում են սիրիահայերի խնդիրների և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց մոռանում են անդրադառնալ Սիրային և Լիբանանին հարակից Իսրայել պետությունում տեղի ունեցող  պաղեստինա-իսրայելյան հակամարտություններին, որի արդյունքում 1948 թվականից մինչև այսօր հայկական համայնքի գրեթե մեկ տոկոսն է մնացել: Եթե 1948 թվականին Երուսաղեմում հաշվվում էր 20.000-ից ավելի հայ, ապա այսօրվա դրությամբ՝ ընդամենը 2000 հայ է ապրում Երուսաղեմում:

Այս 2000 հայերի ուսերին է դրված ողջ հայկական ժառանգության, հայերի իրավունքի, հայկական հողերի, հայկական եկեղեցիների, ծիսակատարությունների պաշտպանության ծանր ու պատասխանատու գործը:

Համաժողովների ընձեռած հնարավորությունից օգտվելով՝ դիմում եմ Հայաստանի պետական մարմիններին՝ մեր հանդեպ ավելի ուշադիր լինելու համար, քանի որ համայնքն այսօր ծանր վիճակում է գտնվում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Աղբյուրը՝  www.hayernaysor.am

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 491 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.238.251.21
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024