Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ՈՒ՞ր եք հայերի դաշնակից եղբայրներ
[ ] 09.04.2016, 02:52

Երբ ռուսական ինքնաթիռը թուրքերը կործանեցին, ռուսները կրկին հիշեցին հայ եղբայրներին, նրանց տառապանքը, նույնիսկ Հայոց Ցեղասպանության չճանաչման համար քրեական պատասխանա-տվության մասին խոսեցին, քիչ էր մնում արդեն Կարսի ու Մոսկվայի «հայտնի» պայմանագրերը չստորագրեին ու մեզ էլ մեր հողերը հետ տային, ինչպես որ մի գրչի ստորագրությամբ թուրքերին թողեցին: Իսկ հայ եղբայրներն ինչ արեցին: Առաջինը սատար կանգնեցին իրենց դաշնակից Ռուսաստանին, ցավակցություն հայտնեցին սպանված օդաչուի հարազատներին: Իսկ մեր եղբայր, մեզ օգնելու երդում տված ռուսներն որտե՞ղ են այսօր: Ինչ՞ու հենց առաջինը ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները Բաքու զանգահարեցին Երևանի  փոխարեն: Երբ ռուս զինվորը հայ ընտանիքին մորթում էր Պուտինը մի բառ չասաց ու ցավակցական խոսքով հանդես չեկավ, իսկ այս անգամ ամեն օր մի քանի անգամ կողմերին «զսպվածության» կոչ են անում: Դժվար թե մեկը համոզի թե առանց «ռսի» դաբրոյի ազերը էդքան իր մեջ ուժ կգտներ դուրս գար Կովկասում ամենակարգապահ բանակը ունեցող Արցախի պաշտպանության բանակի դեմ: Այն դեպքում երբ մեր նախագահը գտնվում էր ԱՄՆ-ում: Ի՞նչ «մեսիջ» էր սա հայերին ուղղված: Ահա հետևություններ պետք է այստեղ կատարել: Մեր ամենալավ բարեկամ ու դաշնակից ռուսը թեկուզ Ժիրինովսկու բերանով մի հատ ցավակցական խոսք հայ ժողովրդին չասեց, մեր զինվորների, սպանված անմեղ երեխայի կամ իրենց տան մեջ մորթված տարեցների համար: Բելառուսական «բատկոն» էլ հետ չմնաց ու ազերիների պետության միասնականության մասին խոսեց: Դաշնակիցների, ինչպես ժողովուրդն է ասում (ափսոս թուրքերեն է) «իզ ու թոզը» կորավ: Շատ ուրախ ենք որ մենք մենակ ենք մնացել: Մեզ էդ կարգի բարեկամ դաշնակիցներ պետք չեն: Հույսներս մեր վրա դրած, համախմբված մեր երկիրը կպաշտպանենք: Այսօր ռուսական զենքով են մեզ սպանում, բայց նույն սրտնեղված տոնը թուրքերն էլ ունեն: Դե իրենց էլ մենք ենք ռուսական զենքով ուղարկում իրանց օսման պապերի մոտ: ՈՒկրաինան էլ հատուկ հակահայկական դիրքորոշում ունի: Դե մի մոռացեք երեք սլավոն «եղբայր» պետությունները միլիարդների զենք են վաճառել «օսմանլույին»:

Այստեղ Իսրայելի գործոնն էլ կա: Դե «Հայ Դատի» նամակին երկու տարի առաջ պատասխանեցին, թե մեր վաճառած զենքը հայերի դեմ չեն օգտագործի.....Ո՞վ թուրք ասքյարը...Հայ համայնքը միշտ պայքարել ու բողոքել է կառավարության դեմ՝ Նավթ՝ զենքի դիմաց ծրագիրը ի չիք դարձնելու համար: Բայց այսօր Ադրբեջանն նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում հրեական պետության հետ ունեցած դրամաշրջանառությամբ առաջին տեղն է գրավում, ուստի կոնյակով ու խաղողի թփով սրա «դեմն առնել» հնարավոր չէ: Ապրիլի 14-ին կրկին բողոքի ցույց է տեղի ունենալու Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց: ՈՒ երկրի բոլոր քաղաքներից հայերը կրկին բողոքելու են:

Բացառիկ համերաշխության, տոկունության ու անձնազոհության օրինակների համատեքստում միայն մեկ կառույց է, որ վերջին տարիներին շատ է կաղում Հայաստանում: Այո, ճիշտ կռահեցիք: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Կարծես չունենք: Նախարարի ձայնը դուրս չի գալիս, իր թուրք կոլեգան արդեն «փրփրեց» սուտ ու սխալ լուրեր տարածելով: Ռազմական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները պետք է ամրագրվեն դիվանագիտական ճանապարհով: Կոմկուսի դիվանագիտական դպրոցն անցած ու էականորեն որևէ լուրջ քայլ չձեռնարկող Նալբանդյանն ինչո՞վ է զբաղված այժմ, երբ ազերի ասկյարը հայկական գյուղում ծերունիների է մորթում: Դիվանագիտական պատերազմում վերջին տարիներին միայն նահանջ ենք գրանցում......​

​Ով գիտե թե վերջն ի՞նչ է լինելու......

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 418 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.221.53.209
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024