Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
[ ] 16.05.2018, 08:25

Շնորհավորական ուղերձ

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Մեծահարգ պարոն Փաշինյան  

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում որպես համաժողովրդական թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Հայտնում ենք անձնապես մեր եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր կառույցների անվերապահ աջակցությունը ազգային-պետական ռազմավարական նշանակության Ձեր բոլոր գալիք ձեռնարկներում՝ ի փառս Հայաստանի եւ համայն հայության: Լիահույս ենք, որ ամենամոտ ապագայում Հայաստան–Արցախ-Սփյուռք եռամիասնությանը կմիանա նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր ազգային-պետական կառույցներով, որով էլ կամբողջանա ամեն հայի փայփայած իղձը եւ պատկերացումը Համահայկական գաղափարի վերաբերյալ: Ըստ էության հենց այդ մեծ ձեռքբերում-հաղթանակով համայն հայությունը միասնաբար կնվիրվի համահայկական բոլոր կարեւոր խնդիրների լուծմանը՝ ապահովելով Մայր Հայաստանի եւ համայն հայության ազատ ապրելու, զարգանալու եւ լուսավոր ապագա կերտելու անկապտելի իրավունքը: 
Վերստին շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաճեցեք ընդունել մեր գոհունակության խոսքերը հիրավի ժողովրդավար Նոր Հայաստանի եւ ինքնության նոր դարագլուխ բացած հայության աննախադեպ զարթոնքի համաժողովրդական շարժումը սկզբնավորելու, սահմանադրորեն ընդունելի շրջանակներում ձեւավորելու եւ ժողովրդավարական ընդունելի մոտեցումներով դեպի հաղթանակ առաջնորդելու համար: 
Մաղթում ենք Ձեզ նույնպիսի վճռականություն եւ մեծ քաղաքական իմաստություն, առավել կամք-կորով եւ կուտակվող փորձառություն՝ Հայոց պետականաշինության բոլոր ոլորտներում արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով: 

Տիգրան Փաշաբեզյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ 

08.05..2018 թ. 
 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 477 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.216.94.152
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024