Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2008 » Август » 19 » Իսրայելի «Կիներետ» լարային քառյակը և կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը հյուրընկալվեցին Շվեդիայի հայկական համայնքում
Իսրայելի «Կիներետ» լարային քառյակը և կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը հյուրընկալվեցին Շվեդիայի հայկական համայնքում
19:28


Նկարում՝ «Կիներետ» լարային քառյակը Շիստա շվեդական եկեղեցում համերգից հետո, մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, իսկ ձախից Շվեդիայի «ՀՕՄ»-ի ատենապետուհի Սիլվա Կուլուզյանը


      Հուլիսի 21-ից  29-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ հյուրախաղերի էր հրավիրվել Իսրայելի «Կիներետ» հայտնի լարային քառյակն, որն իր համերգացանկում ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի «Հայաստան 88-93» խորագրով լարային թիվ 3-րդ քառյակն, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժին  և  հայտնի հայ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին: Պարոն Ասլանյանը Շվեդիայի հայկական համայնքից հրավերք էր ստացել և «Կիներետ» լարային քառյակի հետ մեկնեց Ստոկհոլմ: Շվեդահայերը շատ ջերմ ընդունելություն էին կազմակերպել երաժիշտների համար: Հյուրերն ել իհարկե դատարկաձեռն չէին գնացել:
Ստոկհոլմի Շիստա մեծ եկեղեցու դահլիճում հայ և շվեդ երաժշտասերների համար կազմակերպված համերգի ժամանակ բացի Մոցարտի, Կռեսլլերի, Շտռաուսի և մյուս հայտնի դասականների ստեղծագործություններից, հատուկ հայկական համայնքի համար հրեական  «Կիներետ» -ը կատարեց բացի Ասլանյանի «Հայաստան 88-93» խորագրով լարային թիվ 3-րդ քառյակից , նաև Կոմիտաս Ասլամազյանի երեք գոհարներ՝ «Կռունկը», «Էջմիածնի պարը» և «Ալայլուխը»,  որն իհարկե կոմպոզիտոր Ասլանյանի անձնական նախաձեռնությունն էր: Շվեդիայում հայկական համերգը կազմակերպել էր տեղի «ՀՕՄ»-ն ատենապետուհի Սիլվա Կուլուզյանի գլխավորությամբ՝ որը ջանքեր չէր խնայել իրենց հյուրերին իսկական «ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ» կազմակերպելու համար: Հայ կոմպոզիտորն էլ իհարկե հյուրենկալվել էր հայերի մոտ: Նուբար Ասլանյանի, որպես նաև Իսրայելահայ համայնքի ներկայացուցիչ, այցելությունն ու հանդիպումը տեղի հայ համայնքի հետ նոր պատմական էջ բացեց երկու փոքր հայկական գաղթօջախների փոխհամագործակցության, կապերի ամրապնդման համար: Անկասկած լինելու են փոխայցելություններ ու ինչու չէ նաև Մեծ ՈՒխտագնացություն դեպի Սուրբ Հող և Սուրբ Քաղաք Երուսաղեմ:
 
 


«Կիներետ» լարային քառյակը , մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը




«Կիներետ» լարային քառյակը համերգի ժամանակ

 
«Կիներետ» լարային քառյակը համերգից հետո  Նուբար Ասլանյանի ու հայկական
համայքի ներկայացուցիչների հետ
 

 

«Կիներետ» լարային քառյակը համերգից հետո, մեջտեղում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը 


Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իսրայելահայերի «Նաիրի» միության անունից
Շվեդիայի հայկական համայնքին ու Նուբար Ասլանյանին՝ լուսանկարներն ու
անձնական տպավորությունները մեզ հետ կիսելու համար:

Նյութը պատրաստեց և ներկայացրեց Արտյոմ Չերնամորյանը, Օգոստոս 2008

Просмотров: 1108 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/10 |
Всего комментариев: 4
4 Վարուժան Բալյան, Երևան  
Շնորհավորում եմ ՆԱԻՐԻ ինտերնետային կայքի ծնունդը, որը Հայրենիք-Սփյուռք կարևոր և անհրաժեշտ կապի ևս մեկ նշանակալի ձեռքբերում է: Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա նաև կայքի նյութերին, հատկապես`«Կիներետ» լարային քառյակի ելույթների մասին պատմող լրատվությանը: Իսկ Նուբար Ասլանյան շնորհաշատ ու տաղանդավոր կոմպոզիտորի գոյությունն, անկեղծ ասած, ինձ համար ուղղակի գյուտ էր: Եվս մեկ հպարտության առիթ, հայ ազգի հարատևության մասին վկայող ևս մեկ առհավատչյա:

3 Paytporik  
Նախ կուզեմ շնորհակալությունս հայտնել անխոնջ Արտյոմ Չեռնամորյանին իր ստեղ -ծած «ՆԱԻՐԻ» կայքի համար, որի շնորհիվ աշխարհը կարող է լսել իսրաելա-հայերի ձայնը,եւ ինչու չէ՝ նաեւ զգալ նրանց «համն ու հոտը»,ներառյալ հաջողություններն ու հոգսերը,տագնապներն ու ապրումները,քանզի նրանք՝ իսրաելահայերը, անխտիր մասն են կազմում իրենց կամքից անկախ համայն աշխարհով մեկ սփռված Սփյուռքի...
Գալով Ստոկհոլմյան համերգի արձագանքին,հայտնի պատճառով ինձ հարմար չէ գնա հատական տալ կատարվածին,բայց որ այդ համերգը այն կամուրջներից մեկն էր,որը կարող է ամրացնել տարբեր երկրներում բնակվող եւ ստեղծարար աշխատանքով զբաղ վող հայ համյնքների միջեւ բարեկամությունը՝ հանուն ընդհանուր գործի՝ կասկածից վեր է:Արդ, ավելի շատ այդպիսի միջոցառումներ:
Հարգանքներով Նուբար Ասլանյան:

2 nairi  
Հարգելի Արամ Մկրտչյան լրիվ համամիտ ենք Ձեզ հետ, Իրոք ցավոք սրտի բազմաթիվ փոքր հայկական համայնքներ կան, որոնց մասին թե Հայրենիքում և թե նույնիսկ Սփյուռքում քիչ գիտեն: Շվեդիայում ըստ Տ. Սիլվա Կուլուզյանի ապրում է մոտ 5000 հայ,
իսկ Իսրայելում մոտ 10.000: Հնարավոր է շուտով Ուխտագնացություն կազմակերպվի դեպի Սուրբ հող:
Այո ցավոք սրտի Հայաստանում քչերը գիտեն, որ Ասլանյանական հայկական քայլերգների տակ են հրեա զինվորները քայլում happy

1 Aram Mkrtch3an  
Շատ հրաշալի աշխատանք է ,նման միջոցառումներ անհրաժեշտ մշտապես կազմակերպել:
Նման մշակութային շփումները լայն հնարավորություններ են ստեղծում ավելի մոտիկից ճանաչել մշակույթները այդ թվում հրեական :
Նուբար Ասլանյանի կողպոզիտորական կարողությունները ավելի բարձ է գնահատել Իսրաելական պետությունե և ջողովուրդը քան թե Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը:
Հրաղալի համագործակցություն և հրաշալի արդյունք:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.156.46
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024