Главная » 2008 » Октябрь » 2 » «Մահի քսյլերգը» և Հայերի ու հրեաների արձագանքը
«Մահի քսյլերգը» և Հայերի ու հրեաների արձագանքը
00:25
Ցավոք սրտի վերջերս Իսրայելում եբրայերեն լեզվով հրատարկվեց ադրբեջանցի «պրոֆեսոր» Ռոֆշան Մուստաֆայի «Մահի քսյլերգը» գիրքն, որն միանշանակ չընդունվեց ոչ Հայաստանում և ոչ էլ նրա սահմաններից դուրս: Իսրայելահայերի «Նաիրի» միությունն իր դժգոհությունն է հայտնում նման անգրագետ ներկայացված, առանց պատմական փաստերն հաշվի առնելու, սուտ տեղեկություններ պարունակող այս բառերի շարանի վրա, որն ոչ արդարացիորեն գիրք և պատմական աշխատություն է կոչվում: Մենք իհարկե բոյկոտում ենք նման հրատարակությունների ի հայտ գալն Իսրայելում: Եթե ոչ հայ ժողովուրդն,ապա ով է կարող գիտակցել ու հասկանալ հրեա ժողովրդի տառապանքը: 20-րդ դարի արաջին Ցեղասպանությունը տեսած ու դրա դեմ պայքարած ժողովուրդը չէր կարող կոտորել մեկ այլ ազգի ինչպես ներկայացնում է այդ սուտ ադրբեջանցի պատմաբանը, տեղեկացնելով, թե հայկական դաշնակցական ջոկատների կողմից Հունգարիայում 100.000-ավոր հրեաներ են սպանվել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Ընդհակառակը՝ Իսրայելի Ցեղասպանության թանգարանում մեկ տասնյակից ավելի հայորդիների անուններ կան, որոնք կյանքի գնով տասնյակ հրեաների են փրկել, իսկ շատ հերոսների անուններ էլ ուղղակի հայտնի չեն, քանզի հայ ազգին բնորոշ չէ ամենուր գովազդել իր կատարած բարի գործերը: Իսրայելահայերի «Նաիրի» միությունը շատ մեծածավալ մի նախագիծ է ձեռնարկել, որն զգալի կամրապնդի հայ-հրեական հարաբերություններն, իսկ ինչ մնում է Ադրբեջանի նավթային դոլլարներով ֆինանսավորված նման կասկածելի ձեռնարկներին, ապա
բարեբախտաբար իսրայելյան հասարակությունը չարձագանքեց թուրք-ազերական այս վայրահաչոցին:
Ստորև ներկայացնում ենք ազերական ինտերնետային կայքերում լույս տեսած տեղեկություններն, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի պատեասխանն և հայերի արձագանքներն: (ռուսերեն)
Այն օրվանից,ինչ Ամերիկան ռմբակոծեց Բելգրադը, աշխարհում վերջնականապես խախտվեցին մարդկային ,միջպետական,հասարակայնության միջեւ եղած փոխհարաբերությունները,իսկ Իրաքն ու Աֆղանստանը ամրագրեցին ասածներս:Եւ այս՝ ստի(թե Իրաքում «բան ման »կար), եւ ուժի վրա հենված քաղաքականությունը աշխարհում դարձավ ընդունված նորմ,որը ծնեց նաեւ Կոսովոն:Եւ փառք Աստծո, երբ «ռսի օրհնյալ ոտքը դրվեց» Վրաստանի հողի վրա,ծուռ հայելիների միջից նայող վայ քաղաքականա- գետները սթափվեցին:Բայց դա՝ այսօր:Ինչու այսօր,որովհետեւ,«ջուրը արդեն պղտորվել էր»-իսկ երբ այն «պղտորվում» է, (ի նկատի ունեմ վերը նշածս հանգամանքների արդյունքը),«ձկնորսները» շատա -նում են՝ «ձուկ» բռնելը դառնում է գայթակղիչ եւ հեշտ ,նամանավանդ երբ հարուստ ես,(նավթ ունես՝ խելք պետք չէ), եւ հասկանալի է, յուրաքանչյուր «ձկնորս» ունի «իր տեղը»՝ որտեղից էլ կարելի է ակնկալել շատ ավելի ձկնվորս:Այսպիսի մի ձկնորս էլ «խելացի»պարոն Րովշան Մուստաֆաեվն է,անունը որի, եթե «խուրդենք», կստացվի Րով՝ մեծամասնություն, իսկ շան (շանա)՝ տարի:Սա անշուշտ եփրայերենից հայերեն թարգմանված իմ համեստ գիտելիքների արդյունքն է:Եւ այս պարոն «գիտնական ձկնորսը» որպես «պղտոր ջուր» ընտրել է Իսրայելը:Իսկ ինչու Իսրայելը... Չարենցն ասում էր «աշխարհի կենտրոնը Մոսկվան է,Մոսկվան Մեքքայից էլ հին է»... ՉԷ,աշխարհի կենտրոնը Իսրայելն է:Աշխարհում չկա մի հզոր պետության ղեկավար,կամ քաղաքական գործից,որ «ոտք չդնի»Իսրայել:Նաեւ Ամերիկայի նախագահության թեկնածուները ներառյալ:Եւ ոչ միայն նրա համար,որ սա Հիսուս Քրիտոսի հողն է...Վերջերս Հրեական տոնի՝ Նոր տարվա առթիվ ամերիկյան Կոնգրերսը լրիվ կազմով գնաց արձակուրդի...շարունակե՞մ,թե աշխարհի մեծերը ինչու են գալիս Իսրայել... Սովետ միության փլուզումից հետո առանձնացած նորաստեղծ անկախ պետությունները փութացին «ընկեր բարեկամներ»փնտրել աշխարհի տարբեր պետությունների մեջ:Եւ քանի որ հայտնի պատճառներով:
- 2 - Վրաստանում եւ Ադրբեջանում կար մեծ թվով(ի տար բերություն Հայաստանի՝ այս մասին մեկ այլ առիթով),հրեական համայնք, հետեւաբար այդ երկրների աղվես ղեկավարները չհապաղեցին օգտվել այդ նպաստավոր հանգամանքից, եւ իրենց այցելություններով դեպ Իսրայել՝որպես հենարան՝ հենվելով իրենց երկրներից հայրենադարձված հրեա համայնքի վրա,(խառը ընտանիքներով հանդերձ), ստեղծեցին «բարեկամության կամուրջներ»՝ հայտնելով իրենց«սերը նվիրվածությունը,պատիվն ու հարգանքը»դեպ հրեական պետությունն ու ժողովրդին,իսկ տնավարի՝ մտան Իսրայելի հետույքը,քաջ գիտակցելով,որ ՈՎ ԼԱՎ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ,ՄԻՇՏ «ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ» ԿՈՒՆԵՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ: Եւ ցավոք սա տվեց իր արդյունքը ի վնաս Հայաստանի,մասնավորապես՝ տարբեր տարիներին Իսրայելի Քնեսեթի պատգամավորներ դարձան Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչ ները,վրացի հրեաները ստեղծեցին իրենց հեռուստատեսային ալիքը,իսկ ադրբեջանից ներգաղթած ռուսա խոս հրեաները կարողացան «իրնցով անել» Իսրայելի ռուսալեզու մամուլը ,նաեւ միակ ռուսալեզու հեռուստաալիքը:Իսկ այս բոլորը չէր կարող չասել «իր խոսքը»եւ արդյունքում, Վրաստանում նախարարնե րից երկուսը Վրաստանի հրեաներ են ՝մեկը,անգամ ուսում առած Իսրայելում:(Աստծու սիրույն՝ ազգության մեջ հարց չկա,բայց նշանակման մեջ միտում՝ անկասկած):Վրաստանը մեծ չափերի ռազմական տեխնիկա գնեց Իսրայելից,սա դեռ ոչինչ, իսրայելյան բանակի շատ սպա հրահանգիչներ պարապում էին վրացական կադրերի հետ:Այսօրվա վիճակով Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին,կան փոխադարձ այցելություն ներ երկու երկրների պատգամավորական կազմերի եւ պետական ծառայողների միջեւ:Իհարկե,առաջին հայացքից որեւէ մեկի գործը չէ,թե «ով ում հետ ինչ է անում»,եթե գոնե հաշվի չառնենք,որ տարածքում, որտեղ գտնվում են Վրաստանն ու Ադրբեջանը,կա եւս մի երկիր,որի հետ հատկապես Ադրբեջանի հարա -բերությունները «քաղցր չեն»,իսկ Վրաստանի հետ՝ «ոչ շաքար,ոչ բիբար:»Եւ ինչ խոսք,այս առավելութ -յունը ,հատկապես ադրբեջանական լոբբին , մեկ անգամ չէ,որ ներդրվում է ընդեմ Հայաստանի: Տողերիս հեղինակը «երջանկություն» ունեցավ չորս էջանոց նամակով ջախջախել «Ռուսսկի իզրաիլտյանին» թեր -թի խմբագիր, նախկին բաքվեցի Պյոտր Լյուկիմսոնին իր բազմիցս հակահայկական հոդվածների համար …ինչեւէ: Հայաստանը չգնաց Վրաստանի եւ Ադրբեջանի ճանապարհով,որովհետեւ տեղի հրեական համայնքը ,իր խառը ընտանիքների թվով հանդերձ, տասնապատիկ զիճում էր Վրաստանի եւ Ադրբեջանի նմանատիպ համայնքներին,իսկ որակով՝ ես անկասկած համաձայն եմ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար տիկ. Ռիմմա Վարժապետյանի հետ,որ նրանցից յուրաքանչյուրը անշուշտ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹ ՅՈՒՆ Է: Բայց չշեղվենք:Ինչու այսքան մանրացա:
- 3 - Մանրացա,որ կարճ ասեմ,որ այս ,Իսրայելում առաջացած ադրբեջանամետ «պարարտ հողի» ստեղծման պատճառն է դրդել ադրբեջանցի պրոֆեսոր Րովշան Մուստաֆաեւին, իր «Մահի քայլերգը» ցնդաբանութ -յան շնորհանդեսը Իսրայելում կազմակերպելուն եւ այդ միջոցառմանը զանազան «դեմքեր ու դեպքեր» հրավիրելը՝ մասնավորապես՝ Քնեսեթից անկասկած շակալ Շագալը,որը չխորշեց հարազատ Բաքվում հայտարարել,որ Իսրայելը աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում,եւ փառք Աստծո,Իսրայելի պետական ատյանները կապը կտրած պրովակատոր պատգամավորին «դեղին քարտ» ցույց տվեցին, որի« հակառակ կողմում գրված էր»,դու քո ճաշը կեր,մեր(պետության)հետ գործ չունես: Սրան գումարած՝ հրավիրվում են Իսրայելի «առաջատար պատմաբաններն ու քաղաքականագետները», (անկասկած վար -ձու ՝«շնչահեղձ եղած նավթի բուրմունքից»), իսկ «JC public relations research» ինստիտուտուտի տնօրեն «վաստակաշատ» Լեւ Սպիվակի ենթադրությամբ արդեն 2009թվին կարող է կազմավորվել ադրբեջանա-իսրայելյան պետական հանձնաժողով ՝«հայերի կողմից 1918թվին 100000 լեռնցի հրեաների սպանությունը բացահայտելու համար»: Եվ սա դեռ քիչ չէ,այս ամենը փոխանցվում է դեպ Գերմանիա, որտեղ նույնպես կան ադրբեջանցի ազդու հրեական համայնք:Իսկ Ամերիկա՞:Դե չէ, այնտեղ բացի ադրբե -ջանցի հրեաներից(սրանց գումարած ամերիկաբնակ «իսկական» ադրբեջանցիներ ու թուրքեր)կա նաեւ «այլ»համայնք,հզոր լոբբի,որը կարող է բմբուլներին տալ խփնված Րովշանի եւ նրա նմանների ցնդաբանությունները... ...Ճանճը մի բան չէ,բայց որ ընկնում է թանի կարասը՝ մխտրում է...
3 մասից բաղկացած այս մեկնաբանությունների հեղինակն Իսրայելի և Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն է, Իսրայելահայերի «Նաիրի» միության ամենալավ բարեկամներից մեկը: