Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Январь » 7 » Իսրայելի հայերն ապրում են հռթիռակոծության սպառնալիքի ներքո
Իսրայելի հայերն ապրում են հռթիռակոծության սպառնալիքի ներքո
03:38
 
 
 
           Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում ակտիվացել է պաղեստինյան գրոհայինների կողմից իսրայելյան քաղաքների հրթիռա-կոծումը:Մասնավորապես՝  հրթիռակոծվում է իսրայելի հարավի ամենախոշոր քաղաքը՝ Բեեր-Շևան, որն Պաղեստինին սահմանակից ամենահայաշատ քաղաքն է:
 
Թեև քաղաքում մեծ ավերածություններ չեն առաջացել, մարդիկ ստիպված են լինում օրվա ընթացքում մի քանի անգամ թաքնվել ռմբապաստարաններում:Բեեր-Շևայի հայկական համայնքի պատասխանատու Լևոն Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այստեղ 15 հայ ընտանիք է ապրում:
«Այսօր ընկավ մի հատ «Գրադ», նորից ՝ բաց տարածքում: Ժողովուրդը լարված վիճակի մեջ են: Հայությունն, ովքեր երկար ժամանակ են ապրում այստեղ երևի արդեն սովորել են այդ վիճակին, իսկ նոր եկած հայերը մի քիչ վախենալով ընդունեցին դա»,- ասաց պարոն Սուքիասյանը:Մարդիկ այս պայմաններում շարունակում են աշխատանքի գնալ, միևնույն ժամանակ՝ փորձում են մշտապես կապի մեջ մնալ հարազատների հետ, - ասաց հայկական համայնքի պատասխանատուն:
 
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուց 12 օր անց, պաղեստինյան
աղբյուրների տվյալներով զոհվել է ավելի քան 600 պաղեստինցի:
Ռազմական գործողությունների հետևանքով կորուստներ է ունեցել նաև իսրայելական բանակը:
Լրատավական գործակալությունները հաղորդում են առնվազն 8  իսրայելցի զինվորի մահվան մասին:
 
Արտյոմ Չերնամորյան, Թել-Ավիվ
 
06.01.2009
 
«Ազատություն Ռադիոկայան»
 
Radio Free Europe / Radio Liberty © 2009. RFE/RL, Inc. All Rights Reserved.   http://www.rferl.org

Просмотров: 713 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.143.168.172
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024