Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Январь » 30 » «Անցյալի Արձագանքները» ֆիլմը ընդգրկվել է Թել-Ավիվի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում
«Անցյալի Արձագանքները» ֆիլմը ընդգրկվել է Թել-Ավիվի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում
00:16



     Բագրատ Սիմոնյանի «Անցյալի Արձագանքները»  փաստավավերագրական ֆիլմը ընդգրկվել է  Թել-Ավիվի 11-րդ  միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում, որը տեղի կունենա Թել-Ավիվի Սինեմատեկայում մայիսի 7-16-ը: Ֆիլմը յուրահատուկ մի փաստավավերագրական աշխատանք է նկարահանված «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիայի աջակցությամբ ու պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՈՒկրաինայի Խարկով քաղաքի բնակիչ Մկրտչյանների ընտանիքի մասին, որոնց որդին Վարդան Մկրտչյանը իր կյանքի գնով բազմաթիվ հրեաների է փրկել Խարկովի մոտ գտնվող «Բաբյի Յառ» կոչվող համակենտրոնացման ճամբարից: Փրկվածներից մեկն էլ՝երջանկահիշատակ Յոսեֆ Տառաշինսկին պատմում է իր փրկիչի մասին:

   «Անցյալի Արձագանքները» ֆիլմը մասնակցել է նաև 2008թ.-ի հուլիսի 13-20-ը Երևանում  կայացած Ոսկե Ծիրան փաստավավերագրական ֆիլմերի  միջազգային փառատոնին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Սառատով քաղաքում սեպտեմբերի 17-22-ը տեղի ունեցած փաստավավերագրական ֆիլմերի  միջազգային փառատոնին՝ արժանանալով հանդիսատեսի սիմպատիայի հատուկ մրցանակի:


Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը

Իսրայելահայերի «Նաիրի» միություն - 30.01.2009


Просмотров: 809 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.144.36.141
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024