Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2017 » Апрель » 20 » Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
10:30

                     

Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը: Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը:

Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս տարի Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ, ջահերով երթ  և ամենագլխավոր իրադարձությունը՝ թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:

ԱՊՐԻԼԻ  23

Ապրիլի 23-ին արարողությունների մեկնարկը տրվում է Երուսաղեմում:  Երեկոյան ժամը 19:00 - ին Սրբ. Հակոբ մայրավանքից տեղի կունենա ջահերով երթ: Հայերը  ջահերով կշարժվեն  դեպի հայկական Սրբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցի, որտեղ տեղի կունա նաև միջոցառում, որի ավարտից հետո երեկոյան 20:15-ին ջահերով երթը կշարունակվի Սրբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցուց դուրս գալով թափորը կշարժվի դեպի հայկական համայնք, դեպի Հայոց Ցեղասպանության հուշարձան և տեղի կունենա մոմավառություն:

ԱՊՐԻԼԻ   24

Առավոտյան ժամը 09:00 - ին: պատարագ կմատուցվի, այնուհետև  պատարագից հետո 10:30 - ին  Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ ծաղկեպսակներ են դնելու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն:

Այս տարի նախ առավոտյան ժամը 12 - 13:00 - ին Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց տեղի կունենա արտոնված ցույց: Հայերին խնդրվում է առավոտյան ժամը 11:30 - ին հավաքվել Սիոն դարպասների մոտ:

Թել Ավիվ -Յաֆոյում ժամը 15:30 -ին կմեկնարկի հայերի երթը Թել Ավիվի Բեյտ Օպերայի դիմացից շարժվելով մինչև թուրքական դեսպանատուն: Թել Ավիվի ոստիկանությունն ու քաղաքապետարանը արտոնել են երթն, որից հետո ժամը 16-17:00 տեղի կունենա բողոքի ցույց թուրքական դեսպանատան դիմաց:

Այնուհետև հայերը կմեկնեն դեպի Սրբ.Նիկողայոս վանք, որտեղ  տեղի կունենա հիշատակություն՝  Հայոց Ցեղասպանության նահատակների և ընդհարական աղոթք հայրենիքի պահպանության համար, այնուհետև բոլոր հայերը միասին ուղևորվելու են դեպի Պետախ Տիկվա՝ քաղաքապետարանի կողմից արտոնված մոմավառությանը մասնակցելու համար: 

Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» և «Նոյան Տապան» միությունների ղեկավարության հետ:

Պետախ Տիկվայի քաղաքապետարանը տրամադրել է անվճար ավտոբուս՝ Պետախ Տիկվայի հայ համայնքի տրամադրության տակ: Ժամը 14:00 -ին խնդրվում է բոլոր հայերին, ովքեր չունեն մեքենաներ լինել քաղաքապետարանի դիմաց, Խայիմ Օզեր փողոցի մուտքի մոտ:

Իսրայելահայերի հայկական  միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, մասնակցել ոգեկոչման արարողություններին ու հարգանքի տուրքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին:

  

Просмотров: 791 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 1
1  
Yegici hishatak i merac mer .Amen

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
107.20.115.174
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта

  • Armenian Genocide

    • Реклама
        
         
       

      Copyright by N a i r i 2017