Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2018 » Апрель » 19 » Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
Ապրիլի 23 և 24-ին բոլոր հայերին կոչ ենք անում մասնակցել համահայկական միջոցառումներին
12:17

Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը: Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը: Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս տարի Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող խաչքարերի մոտ, ջահերով երթ  և ամենագլխավոր իրադարձությունը՝ թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:

ԱՊՐԻԼԻ   24

Երկրի կենտրոնի, հարավի և հյուսիսի հայերը Թել Ավիվի ոստիկանության թույլտվությամբ հավաքվելում են Թել Ավիվի ծովափնյա Բեյտ Օպերայի շատրվանների դիմաց, որտեղից ժամը 15:00 - ին կմեկնարկի ոստիկանների ուղեկցությամբ բողոքի երթը դեպի թուրքական դեսպանատուն: Ժամը՝ 16:00 - ին կմեկնարկի արտոնված ցույցն, որը կավարտվի ժամը  17:00 - ին:

Այնուհետև Թել Ավիվ -Յաֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում 18:00 տեղի կունենա աղոթք՝  Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ցեղասպանության 103 - րդ տարելիցը:

Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» և «Նոյան Տապան» միությունների ղեկավարության հետ:

«Նոյան Տապան» միության ջանքերով Պետախ տիկվայի քաղաքապետարանը ավտոբուս է տրամադրել ու գրանցված քաղաքացիներին խնդրվում է լինել քաղաքապետարանի դիմաց Խայիմ Օզեր փողոցի կողմից ժամը 13:30 - ին որպեսզի 13:45 - ին ավտոբուսը շարժվի դեպի  Թել Ավիվ:

Իսրայելահայերի հայկական  միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, մասնակցել ոգեկոչման արարողություններին ու հարգանքի տուրքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին:

  

Просмотров: 356 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.119.160.154
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024