Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Январь » 26 » Առաջը սուր, հետևը` ջուր
Առաջը սուր, հետևը` ջուր
04:44
ՓակուցիՍուտը քանդում է մեր տունը
Անվերջ փորձում եմ տրամաբանել. փորձում եմ գտնել այն գաղտնիքը, որ տարիներ ի վեր տանջում է ինձ, բայց այդպես էլ լուծում, բացատրություն չեմ գտնում: Հին ազգ ենք, տաղանդավոր, ապրել ենք հազարամյակներ, ունեցել ենք ծովից ծով հայրենիք, հիմա քարտեզի վրա մի կետ ենք մնացել ու մի բուռ ժողովուրդ: Ազգս գնալով փոքրանում է քանակապես. ինչու՞ և որո՞նք են այդ ինչուների իրական պատասխանները, որոնք շատ խորքային են, ուսումնասիրության կարոտ. թեև շատ ենք սիրում մեր սրբազան հայրենիքը, հայրենիք, որը միստիկական ձգողականություն է պարունակում իր մեջ, սակայն, այսուհանդերձ միշտ թափառ ենք, աշխարհով մեկ սփռված ու միշտ հայրենիք վերադարձի անհուն կարոտը մեր սրտի խորքում ծոցած, թեկուզ աշխարհի որ ծեգում էլ որ լինենք:
Իսկ այսօր, քան երբևէ, մեր գենոֆոնդին, մեր հայրենիքին իրական վտանգ է սպառնում, որի հետ հաշվի չնստելը, հետագայում ճակատագրական է լինելու:
Ուրախանում ենք, որ աշխարհում մոտ 10 մլն հայություն կա, որ այսօր ֆինանսապես օգնում, սատար է կանգնում Հայաստանին, բայց ոչինչ, որ Հայաստանը դատարկվում է, ոչինչ, որ որպես թանկարժեք մարդկային հումք արտահանվում է աշխարհով մեկ, սերմ դարձած տարածվում ու ծաղկեցնում օտարի հողը:
Սթափ մտածու՞մ ենք, որ հայրենիքից օտարված հայի երկրորդ, երրորդ սերունդները, եթե այսօր են կիսահայ, իսկ չորորդ, հինգերրորդն արդեն խառնածիններ, ոչ զտարյուն հայ, իսկ թե մեր ազգին ի՞նչ ճակատագիր է սպասվում 100-200 տարի անց` սարսափում եմ ավելի հեռուն մտածել... քանզի, երկար տարիներ ապրելով Եվրոպայում, այսօր արդեն ականատեսն եմ մեր ազգի ուծացման անխուսափելիությանը: Նախ` միջավայրին հարմարվելու, ադապտացվելու հայի բնատուր շնորհքը, օտար լեզվին արագ տիրապետելու տաղանդը, խառը ամուսնությունները...ահա սրանք են, որ հային կամաց-կամաց աննկատ հեռացնում են արմատներից ու նպաստում հայի տեսակի ոչնչացմանը աշխարհի երեսից:
Եթե առաջ սրտիս խորքում հույսեր էի փայփայում, որ Հայաստանում 3 մլն հայություն կա, ու գոնե նրանց ուծացումը չի սպառնում, բայց այսօր խիստ կասկածում եմ այդ թվի իսկությանը, քանզի, եթե այսպիսի տեմպերով շարունակվի արտագաղթը, ինչպես այս վերջին երկու տարում է, Հայաստանում միջին խավ չի լինի այլևս. կմնան միայն օլիգարխներն ու ծայրահեղ աղքատները, աղքատները, որոնք միջոցներ չունեն երկրից փախչելու, այո, փախչելու: Մարդիկ լավ օրից չէ, որ հայտնվում են Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում... մեկը ծախելով իրեն տուն-տեղը, մյուսը` պարտքով, դուրս են գալիս դաժան օտարություն, սեփական գոյությունը փրկող հույսի օազիս փնտրելով օտար ափերում...
Իհարկե, մեր իշխանությունները արտագաղթը կանխող քայլեր կատարում են. ո՞վ է ասում թե ձեռքերը ծալած նստել են. բա համայն հայության աչքերին թոզ փչող «Արի տուն» ծրագիրն ի՞նչ է:
Տարված այսօրվա արտագաղթի աննախադեպ խնդիրներով` մոռացա ու շեղվեցի այս հոդվածս գրելու բուն թեմայից, որը նույնպես վերաբերում է արտագաղթին, բայց ոչ սովորական, այլ այն արտագաղթողներին, ովքեր, ունենալով առողջական լուրջ խնդիրներ, հայտնվել են Եվրոպայի տարբեր հիվանդանոցներում:
Այսօր Բելգիայի հիվանդանոցները լցված են առողջական խնդիրներ ունեցող հարյուրավոր հայ փախստականներով, ովքեր թանկ գին են վճարել` հասնելով Եվրոպա. Հայաստանում ծախել իրենց տունը-տեղը եկել են Եվրոպա, որ իրենց առողջությունը վերականգնեն, իրենց կյանքը փրկեն...
Քանի որ անմիջական շփում ունեմ եվրոպահայության հետ ու լավատեղյակ եմ նրանց դարդ ու ցավին, խնդիրներին, ուզում եմ բարձրաձայնել, թե մեր իշխանությունները արտագաղթը կանխող ինչ ստոր միջոցների են դիմում. ոչ միայն ստոր, այլ նաև ստախոս միջոցների:
Ուզում եմ որոշ բացահայտումներ անել վերջին ժամանակներս եվրոպահայության շրջանում ծագած այն դժվարություններին, կուտակված այն սև-մութ ամպերին, որի հեղինակները մեր իշխանություններն են. հանձինս նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախահգահ Արա Բաբլոյանի...

Ներկայացնեմ ամեն մի այցելություն Երվոպա, կոնկրետ Բրյուսել. մեր նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ԱԺ և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանը ներկայացնում են հրաշքների երկիր, երկիր, որը չունի ոչ մի պրոբլեմ, չկա աղքատության խնդիր, մարդիկ ապրում են բարեկեցիկ կյանքով ու կարիք չկա, որ Եվրոպան հայ էմիգրանտին ապաստան տա` պահանջելով անհապաղ հետ ուղարկել Հայաստան:
Հետաքրքիր է, ի՞նչ արդարացումներ ունի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով, գերազանցելով իր լիազորությունների աներևակաելիի սահմանները, եվրոպացիներին այնպես է համոզել, թե իբր Հայաստանում անվճար բժշկություն է, բուժվում են բոլոր տեսակի ծանր հիվանդությունները և ամենակարևորը, որ անվճար:
Թեև Բելգիան, լինելով Եվրոպայի ամենահումանիտար երկիրը, այսօր հետևում է հայ փախստականներին Հայաստան հետ ուղարկելու մեր իշխանությունների խիստ հրահանգին: Ու հիմա Բելգիան հենց սա էլ անում է. լինի երիկամների անբավարարվածությամբ տառապող` դիալեզ ընդունող, լինի քաղցկեղով հիվանդ քիմիայի կարիք ունեցող...հետ է ուղարկում` պատճառաբանելով, որ` գնացեք ձեր երկրում բուժվեք: Ու այսպես Բելգիան մերժում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի քանի տարի առաջ հիվանդության համար նստեցում էին ստացել ու դեռ բուժումը շարունակվում է: Համարյա բոլորի ձեռքից վերցնում է փաստաթղթերը:
Ու գիտե՞ք ինչ է պատճառաբանում բելգիական կառավարությունը. մերժման փաստաթղթերին կից ուղարկում է այն հիվանդությունների ցանկը, որն իրենց է փոխանցել Հայաստանի ԱԺ. առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախահգահ Արա Բաբլոյանը, որտեղ գրանցված են այն բոլոր տեսակի ծանր հիվանդությանները, որոնք իբր անխտիր բուժվում են Հայաստանում. անգամ հիվանդանոցների հասցեներով հանդերձ:
Բա «Արի տուն» խարիզմատիկ ծրագիրը ո՞նց կյանքի կոչեն: Մեր իշխանությունների համար կարևոր չէ, որ հիվանդ են, թող հետ գան, թե կմեռնեն էլ ոչինչ, թող գան իրենց երկրում մեռնեն, հո չեն թողնելու, որ «Արի տուն» ծրագիրը փուչիկի նման հoդս ցնդի:
Այն դեպքում, երբ Հայաստանի բոլոր, հիվանդանոցներում գնացուցակ է փակցված, թե որ վիրահատությունն ինչ արժե, կամ հիվանդը ինչքան պիտի վճարի բժշկին յուրաքանչյուր այցելության համար (չհաշված ստվերում գործող կոռուպցիան):
Միամիտ եվրոպացին ի՞նչ իմանան, որ հայ պաշտոնյան իշխանության անունից ստոր սուտ է խոսում: Համոզելով, թե Հայաստանում իրոք անվճար դիալեզ են անում կամ սիրտ ու երիկամ փոխպատվաստում, բուժում քաղցկեղով, շաքարախտով հիվանդին... Ինչպես ասում են` անգամ եփած հավի ծիծաղն է գալիս...
Այն դեպքում, երբ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում անընդհատ ահազանգում են, որ այս կամ այն երեխուն շտապ բուժօգնություն է պետք արտասահմանում բուժվելու համար:
Ահա բոլորովին վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված հայտարարություններից մեկը` ընդամենը մեկը.
«Չորսամյա Սամսոնյան Քրիստինեն բժիշկների սխալ բուժման արդյունքում կորցրել է տեսողությունը: Երեխան շտապ վիրահատության կարիք ունի ( որը պետք է կատարվի Իսրայելում ), սակայն իր ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում : «Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ-ն նախաձեռնում է դրամահավաք վիրահատության ծախսերը հոգալու համար և հայցում է բոլոր գթասիրտ մարդկանց օգնությունը»:
Կարծում եմ, այստեղ են ասել, խոսքերն ավելորդ են, ու այսպիսի ահազանգող հայտարարությունների հաճախ ենք հանդիպում հեռուստատեսության եթերներում, թերթերում, սոցիալական ցանցերում:
Ստեղծվել է մի անելանելի վիճակ: Մարդիկ, զրկված լինելով Հայաստանում տուն-տեղից, հայտնվել են իսկը` «առաջը սուր, հետևը` ջուր» կարգավիճակում:
Ուզում եմ խորհուրդ տալ մեր իշխանություններին, որ ամոթ է, պարոնա'յք, մի' ստեք, քանզի դրանցից մարդկային ճակատագրեր, կյանքեր է կախված: Արդյունքում տուժում են այն ծանր հիվանդները, ովքեր իսկապես արտասահմանում բուժման կարիք ունեն:
«Արի տուն» հոգեցունց ծրագիրը այսպես չեն կյանքի կոչում, պարոնայք ազգընտիրներ:
Ուղղակի աբսուրդի հասնող մի ծրագիր, որը մատնված է ձախողման զուտ այն պատճառով, որ սփյուռքահայը երաշխիքներ չունի, քանզի տեսնում ու լսում է, որ Հայաստանը դատարկվում է, Հայաստանը հայաթափվում է, էլ սփյուռքահային ի՞նչ սին խոստումներով կարող եք խաբել: Չէ՞ որ «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագիրն էլ ստեր մոգոնելով ու խաբեության վրա պետք է կյանքի կոչվեր:
Քաղաքների ու գյուղերի սոցիալական ծանր կացությունը, իրավական դաշտի անկատարելիությունը, անարխիան, ամենաթողությունը, կոռուպցիան, վաղվա օրվա հանդեպ անհույս վիճակը, էլի՞ թվեմ... այս գործոններն են, որ անմիջականորեն նպաստում են հային իր սեփական երկրից հիասթափվելու, օտարվելու, երկիրը լքելու:
Այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ բոլոր սփյուռքահայերը անխտիր կամովին ուզեն Հայաստան վերադառնալ, անկախ «Արի տուն» ծրագրից, բայց կարծես թե կանխամտածված, ծրագրված է այս աննախադեպ արտագաղթը, որ Հայաստանը դատարկվի, որ գնացողները ժամանակի ընթացքում ձուլվեն օտարների մեջ և այլևս հայ չմնա երկրի երեսին, եթե մեր իշխանությունները արմատական լուծումներով չկանխեն, արտագաղթն իր սև գործն անելու է, այսինքն, անելու է այն, ինչ երազել են մեր թշնամիներն առ այսօր, բայց չեն հաջողեցրել:
Արտագաղթը կանխող ազգային ռազմավարություն պիտի մշակվի, նման մեթոդներով արտագաղթ չեն կանխում, «Արի տուն» ծրագիրն էլ այսպես չեն կյանքի կոչում, պարոնայք ազգընտիրներ. ստի վրա տուն չեն կառուցում. ստի ոտը կարճ է:

Սոնա Արշունեցի,
(գրող-հրապարակախոս)
Բրյուսել
Просмотров: 560 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.189.171.86
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024