Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2018 » Май » 5 » Արևմտյան Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի հայտարարությունները Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ
Արևմտյան Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի հայտարարությունները Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ
21:37

      

Եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը
(1988-ի շարժման եւ 2018-ի շարժման մասին)


Եթե Գուրգեն Յանիկյանը եւ նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) բազում հաջողություններ արձանագրելուց զատ, ազատագրեցին սփյուռքի հայությանը տասնամյակների կարծրատիպերից ու կաղապարված մտածողությունից, եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը (1988-1994 թթ.), ապա 2018-ի համազգային համախմբումն ու շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը (2016 թ. ապրիլ, 2018 թ. ապրիլ):

Քաղաքակրթական այս շարժումը, որ ձեւավորեց ու իրականացրեց հայության նոր սերունդը, որին միացան նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների հոծ զանգվածները, հիմնականում նոր սերնդի վառ հայրենասեր ու ընդգծված ազատատենչ աղջիկներն ու տղաները, պարման-պարմանուհիները, չունի այլընտրանք, քան հաղթական ավարտի արձանագրումը:
 
Այս իրողությունն արդեն ընդունել են եւ մեր բարեկամները, եւ նույնիսկ հակառակորդները (թե ներսում, թե դրսում): Մնացած կողմերը (եւ ներսից, եւ դրսից), որոնք դեռ շարունակում են համառել, հաշված օրեր անց հարկադրաբար գիտակցելու են, թե որքան ավելորդ ու անտեղի էին բոլոր «ջանքներն ու միջոցները», որոնք վատնեցին անտեղի՝ նույնիսկ դրսի օգնությամբ, արգելափակելու հայության քաղաքակրթական սլացքի ճանապարհը:

Նշենք վերստին, որ եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը… Իրականում հայությունն արդեն ազատագրվել է:

Ուստի մնում է ոչ միայն արձանագրել հաղթանակը, այլեւ վճռականությամբ ու նորոգված ապրել հասարակական, քաղաքական, մշակութային, հոգեւոր, բոլոր ոլորտներում` իրավունքի եւ օրինականության հիմքերով գործելով ազգային–պետական նշանակության բոլոր ոլորտներում, քանի որ դա իրապես ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի եւ ազատագրված հայության կենսագործունեության առաջընթացի անկասելի միակ ուղին է:


Արմեն Տեր-Սարգսյան,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

28 ապրիլի 2018 թ.


2018-ի շարժման մասին
(Հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ)


Հայությունը ավելի քան հիսուն տարի հանդուրժեց իր իրավունքների անտեսումը, կեղծիքն ու սուտը, համամարդկային խղճի ու բարոյականության տասնամյակների բռնաբարումն ու լլկումը, մինչեւ որ վերջապես Գուրգեն Յանիկյանն ու նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) քանդեցին ստի, կեղծիքի ու անբարոյականության բոլոր տեսակի պատնեշները:

Արցախահայությունը ավելի քան 70 տարի ապրեց ադրբեջանական իշխանությունների օկուպացիայի, հալածանքների, ճնշման ու բռնակալության, այլատյացության պայմաններում, մինչեւ որ վերջապես Արցախյան ազատագրական պայքարը կտրեց մեկ հարյուրամյակից ավելի երկարող Հայերի ցեղասպանություն իրականացնելու ծրագրի շղթան ու ազատություն պարգեւեց Արցախին (1988-1994 թթ.):

Հայաստանի Հանրապետության հայությունը ավելի քան երեսուն տարի բազում զրկանքների տոկաց, բազմաթիվ օրինախախտումներ ու վիրավորանքներ հանդուրժեց` ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի երազով, մինչեւ որ նոր սերունդը, նախ եւ առաջ, ամուր կանգնեց Արցախի ու ՀՀ-ի սահմանների ու հայրենի ժողովրդի պաշտպանության դիրքերում (2016 թ. ապրիլ) եւ ապա` ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու քաղաքակրթական հայտ ներկայացրեց (2018 թ. ապրիլ):

Այլեւս անհերքելի փաստ է, որ հայության հանդուրժողականությունը պետք չէր շփոթել հնազանդության հետ:

Հայության եւ Հայաստանի քաղաքակրթական հայտը ներկայացված է. Հայաստանի Հանրապետությունում, տարածաշրջանում եւ այլուր համամարդկային արժեքների վրա հիմնված որակապես նոր երկխոսություն ու համագործակցություն հաստատելու հրավերն է բարձրաձայնված, ինչը ենթադրում է իրավունքի եւ օրինականության հիմքերով նոր միջազգային համակեցության իրականացում, այդ թվում` հայության բոլոր արդար իրավունքները կյանքի կոչելու միջոցով:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

30-ը ապրիլի 2018 թ.

Просмотров: 280 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

 

Вы вошли как
3.135.195.249
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024