Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 1 » Արմավիա ավիաընկերությունն ազդարարեց նոր ծրագրի մեկնարկի մասին
Արմավիա ավիաընկերությունն ազդարարեց նոր ծրագրի մեկնարկի մասին
03:56

Ծրագրի բացման արարողությունը

Նկարում ձախից՝ Արմավիա ավիաընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովն իսկ աջից Իսրայելի զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավար Նոազ Բառ-Նիռը
 
Փետրվարի 21-ին Երուսաղեմի Էշետ տուրս զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպության գրասենյակներից մեկում մեկնարկեց հայկական Արմավիա ավիաընկերության հետ համատեղ իրականացվելիք նոր ծրագիրն, որը նպատակ է հետապնդում Իսրայելից հրեա զբոսաշրջիկներ տանել Հայաստան: Էշետ տուրս -ն Արմավիայի թվով արդեն երրորդ գործընկերն է: Նախկին Ֆենիկս Ավիէյշն կազմակերպությունը հայ գործարար, Արմավիա ավիաընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովի խոսքերով շատ թանկ էր վաճառում տոմսերն, որի պատճառով կազմակերպությունը պայմանագիր կնքեց նոր այս կազմակերպության հետ:
 
 

Հայ հոգևորականներն ու հյուրերը

Նկարում ձախից՝ առաջինը Հայոց պատրիարքարանի վարդապետ հայր Էմանուել Աթաջանյանը, Միքայել Բաղդասարովն,  Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ու Նոազ Բառ-Նիռը
 
Էշետ տուրս-ի գրասենյակում նաև Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պատվիրակներն էին ներկա՝ պատրիարքարանի միջեկեղեցական կապերի ու արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ: Ներկա էր նաև Իսրայելի Զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն, որի հետ հայկական կողմն այժմ բանակցում է վիզայի ռեժիմը թեթևացնելու համար: Այստեղ էին նաև Իսրայելահայերի Պետախ Տիկվայի Նաիրի միության հիմնադիր կազմի պատվիրակությունն, որը հայ գործարարի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ներկայացրեց առկա հիմնախնդիրներն:
 
Պարոն Բաղդասարովի տեղեկացմամբ ապրիլից արդեն շաբաթը մեկ անգամի փոխարեն կիրականացվի երկու չվերթ, իսկ այնուհետև չի բացառվում նաև երեք և նույնիսկ շաբաթական չորս չվերթի իրագործումը: Խոսելով նոր ծրագրի մեկնարկի մասին նա նշեց, թե այսուհետ բոլոր Իսրայելի քաղաքացիները կարող են մեկնել Հայաստան 8օր, 7գիշեր տևողությամբ ընդհամենը 1000 ԱՄՆ դոլլարին համարժեք շեկելով:
 

Գովազդ

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 03-693-77-77 հեռախոսահամարով:
 
 
Просмотров: 696 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.189.43.74
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024