Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 28 » «Արյուն պատի վրա» կամ՝ Ռեջեփ էֆենդու կոկորդիլոսային էությունը
«Արյուն պատի վրա» կամ՝ Ռեջեփ էֆենդու կոկորդիլոսային էությունը
19:37
«Արյուն պատի վրա» կամ՝ Ռեջեփ էֆենդու կոկորդիլոսային էությունը
Գրիգոր Աղանյան
 
Սիրիայի օրինական նախագահին հավատարիմ զորքերի կողմից թուրք-եվրոպական վարձկան «ապստամբների» որջը գրավելուց հետո Ռեջեփ էֆենդին չափազանց հուզված և դյուրագրգիռ է դարձել: Պանօսմանիզմի այս նորօրյա քարոզիչը, որին, ըստ շրջանառվող լուրերի, մի երկու տարի է մնացել ապրելու (մարդը հերթական ծանր վիրահատությունն է տարել), սեփական երկրում տեղի ունեցող խմորումները մոռացած՝ խիստ մտահոգված է Սիրիայի և նրա ժողովրդի ճակատագրով: Թուրքական հատուկ ծառայությունները հսկայական միջոցներ են մսխել սիրիական ապստամբներ կոչվածներին զինելու և այնտեղ գործող ռեզիդենտուրան պահելու համար: Թռնելով քեմալական սահմանադրության գլխից՝ Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռապետությունը, առանց թուրքական բանակի գլխավոր շտաբի հավանության, հսկայական միջոցներ է դուրս գրել երկրի բյուջեից, որպեսզի ֆինանսավորի «սիրիական ընդդիմությանը»: Երկրում օրեցօր սրվող կառավարություն-բանակ հակասությունների ֆոնին էրդողանյան այս նախագիծը դառնում է հզոր հաղթաթուղթ բանակի բարձրաստիճան սպայակազմի ձեռքին: Թուրքիայի համար սովորական դարձած և որոշակի հաճախականությամբ կրկնվող հերթական ռազմական հեղաշրջումից խուսափելու և Ադնան Մենդերեսի, Սուլեյման Դեմիրելի ու Բյուլենթ Էջևիթի ճակատագրին չարժանանալու համար (առաջինը կախաղան բարձրացվեց, մյուս երկուսը հայտնվեցին բանտում) Էրդողանն ու ընկ. ստիպված են սեփական հասարակությանը կերակրել հաճելի ստերով և դրա ծարավը հագեցնել կոկորդիլոսի արցունքներով: Սիրիական հաղթաթուղը, որը դարձել է բացահայտ քաղաքական շահարկման առարկա, այս պահին ժամանակավորապես օգնում է արմատական իսլամ քարոզող Արդարություն և զարգացում կուսակցությանն ու դրա առաջնորդներին: Բայց թուրքական հասարակությունը, որի ներսում բավական խոր արմատներ է գցել քեմալական աշխարհականացման գաղափարը, դժվար թե կուրորեն հետևի Էրդողանին ու ընկերներին: Հարցն այն չէ, թե այս կուսակցությունը կարողանում է արդեն որերոդ անգամ բավական մեծ առավելությամբ հաղթել մեջլիսի ընտրություններում, հարցն այն է, որ բանակը ժամանակավորապես «գլխատված» է և գեներալների մեծ մասը կալանքի տակ է վերցված կամ սպասում է դատավարության: Որքան էլ Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձի վերանայել քեմալական սահմանադրությունը և թուրքական հանրապետության անցյալում փնտրի մութ էջեր, զորօրինակ՝ Դերսիմի քրդերի և ալավիների ջարդը քեմալիստների կողմից, միևնույն է, բանակի դերը և Քեմալի գործոնը դժվար թե հնարավոր լինի վերջնականապես պատմության աղբարկղը նետել: Միևնույն ժամանակ, Էրսողանը ձգտելու է չեզոքացնել սեփական երկրում քրդական գործոնի դերը և դառնալ Սիրիայի քրդերի «բարեկամ»: Սակայն քրդական գործոնի խաղարկումը կարող է հակառակ էֆեկտ հարուցել և մոտեցնել այս ժողովրդի իրական կոնսոլիդացիան` թեկուզև իրաքյան նավթով հարուստ Մոսուլի տարածաշրջանի քրդական առաջնորդների դրոշի ներքո: Ինչ վերաբերում է Էրդողանի և ընկ. սուննիականության ներքո սիրիական «ընդդիմության» միավորմանը, ապա այստեղ էլ նրանք կարող են հանդիպել սաուդյան վահաբականների դիմադրությանը, որոնք իրենց անհատակ նավթադոլարները չեն խնայի սեփական կրոնական ուղղության դրոշը Դամասկոսի նախագահական պալատի վրա ծածանելու համար: Այնպես որ, Էրդողանին մնում է միայն խաղալ, խուսանավել Արևմուտքի և արաբական նավթահոտ շեյխերի միջև, միևնույն ժամանակ՝ արդարանալ սեփական հարկատուների առջև ծախսվող ահռելի միջոցների համար: Իսկ թուրքական բանակն անպայման ուշքի կգա, և Էրդողանը, երևի, մահկանացուն կնքի բանտում: Դեպքերի զարգացումը դրան է տանում: Բայց քանի լիբերաստ Եվրոպան ու աստղաշերտավորները՝ մի կողմից և նավթահոտ փտած շեյխերն ու արմատական իսլամիստները (խոսքը սուննիներին է վերաբերում)՝ մյուս կողմից, ժամանակավորապես միավորվել են հակաասադյան ինտերնացիոնալի դրոշի ներքո, պարոն Էրդողանն իրեն կարծես հանգիստ է զգում և վաղուց ի վեր իր որդեգրած քաղաքական խեղկատակի լկտիությամբ մեղադրում է միջազգային հանրությանը սիրիական ժողովրդի «տառապանքների հանդեպ անտարբերության» համար: Հոմսի «ապստամբական որջի» ջախջախումը Ռեջեփ էֆենդին որակել է որպես, ոչ ավելի, ոչ պակաս, «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից «անմարդկային ագրեսիա»: Գորշ գայլերի հետնորդ Ռեջեփ էֆենդին նույնիսկ մեղադրում է ՄԱԿ-ին կրավորական դիրք որդեգրելու մեջ և հրապարակ է բերում հերթական սադրանքը Սիրիայի հանդեպ. «Պետք է ուժեղացնել Սիրիայի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումը, որպեսզի բացվեն հումանիտար միջանցքներ՝ օգնության առաքման, ինչպես նաև Դամասկոսի նկատմամբ Արաբական պետությունների լիգայի գործողությունների պլանի իրագործման համար»: Հումանիտար միջանցքներ ասելով Էրդողանը նկատի ունի, երևի, զենքի ու զինամթերքի ազատ մատակարարումը խայտաբղետ վարձկաններին և սիրիական դասալիքներին, որոնք քաոսի ու անզուսպ թալանի իրավիճակ կստեղծեն Արևմուտքի և Պարսց ծոցի փտած շեյխերի առջև գլուխ չխոնարհող Սիրիայում: Իսկ Էրդողանին ու ընկ. գոնե մեկ արտաքին քաղաքական հաղթանակ է պետք, որպեսզի կարողանան սեփական ժողովրդի առջև արդարացնել թուրքական բանակի բարձրագույն հրամկազմի նկատմամբ իրականացվող բացահայտ հալածանքը: Թուրք-իսրայելական բացահայտ առճակատումը, եվրոպացիների անթաքույց մերժումը եվրաընտանիքին անդամագրվելու գործում և հակաֆրանսիական վերջին հիստերիան էրդողանյան արտաքին քաղաքականության ֆիասկոների մի ամբողջ շարան են, և եթե գումարենք նաև երկրի ներսում զանազան էթնիկ և դավանական խմբերի կողմից սեփական ինքնության հաստատման բարձրաձայնումը, ապա պատկերն առավել պարզ կդառնա, և Էրդողանին այսօր չէ, բայց վաղը սպասվում է Ադնան Մենդերեսի ճակատագիրը: Հետգրություն 1 Իր կողմնակիցներին ուղղված Էրդողանի սրտաճմլիկ արտահայտությունը՝ «Ես այս ամբիոնից ևս մեկ անգամ ողջունում եմ Սիրիայի ժողովրդին ու սիրիական ընդդիմությանը՝ նրանց ցուցաբերած վճռական հակազդեցության և արժանի հարգանքի համար: Թող նրանք իմանան, որ թուրք ժողովուրդը մշտապես կլինի նրանց կողքին: Սիրիայում հոսող արյունը տեղում չի մնա», առավել հարմար է իրեն ու իր ժողովրդի ոչ հեռու անցյալի պատմությանը: Իսկ ինչ վերաբերում է «հակասիրիական քաղաքական պոռնիկների ինտերնացիոնալի», այսպես կոչված՝ «Սիրիայի բարեկամների խմբի» միջազգային կոնֆերանսը մարտի վերջին Արևելքի պոռնիկ Ստամբուլում անցկացնելու Էրդողանի և աստղագծավորների համատեղ գաղափարին, ապա մեկնաբանություններն ավելորդ են, որովհետև մի քաղաքական պոռնիկը մյուսին կես խոսքից է հասկանում: Բայց ժողովուրդն իմաստուն է, երբ ասում է, որ «Գողինն ու պոռնիկինը քառասուն օր է»: Հետգրություն 2 Ոչ վաղ անցյալում թուրքերը «Արյուն պատի վրա» վերտառությամբ մի սերիալ էին ցուցադրում՝ նվիրված երիտթուրքերի արյունարբու առաջնորդներից մեկին` Թալեաթ փաշային և նրա սատակեցմանը հայ վրիժառուների կողմից: Երևի, Էրդողանի նախնիների թափած միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քրդերի, ալավիների ու այլ ժողովուրդների արյունը ևս տեղում չի մնա և պատմության պատի վրա կգրվի ոչ թե ասադների, այլ Ռեջեփի նախնիների թափած արյան հետքը:
 
 
Просмотров: 547 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/5 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.61.19
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024