Ապրիլի 14 - ին ժամը 14:00 - ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին ամենա ժամանակակից զենք ու զինամթերք վաճառելու, ինչպես նաև ռազմական կցորդներ ու մասնագետներ Ադրբեջան ուղարկելու դեմ: Ինչպես հայտնի է վերջին ութ տարվա ընթացքում «Նավթ զենքի դիմաց» ծրագրով օսմանլուն ձեռք է բերել Իսրայելից արդիական զենք ու զինամթերք ավելի քան 6.5 մլրդ. ԱՄՆ դոլարի չափով: Հրեական կառավարության այն հավաստիացումներն, թե այս զենքը չի օգտագործվելու հայերի դեմ և նրանց ուղարկած նամակը «Հայ Դատին» թե սա զուտ տնտեսական գործարք է ու ուղղված չէ երրորդ կողմի դեմ ի չիք դարձան ապրիլի 1- ի լույս 2 - ի գիշերն, երբ ազերիները հրթիռահարեցին հայկական խաղաղ բնակավայրերն ու սպանեցին հայ խաղաղ բնակիչներին: 4 ու կես օր տևած բախման ընթացքում ազերական կողմը շեշտը դրել էր անօդաչու թռչող սարքերի(ԱԹՍ) վրա, որոնք ձեռք էր բերել Իսրայելից նաև 2011թ.- ից Իսրայելի օգնությամբ Բաքվում բացվել էր այդ ԱԹՍ.-ների արտադրության համար գործարան:
Իսրայելը Ադրբեջանին վաճառել է ՝
1. Իսրայելական Lynx համազարկային հրթիռային կայաններ - առնվազն 9 միավոր,
2. Սուֆա-2 ավտոմեքենա
3. Spyke հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք շատ թանկարժեք էն և «կրակիր ու մոռացիր» սկզբունքով են աշխատում ու նախատեսված են խոցելու ոչ միայն տանկեր այլև ցանկացած ցամաքային տեխնիկա նաև ուղղաթիռներ:
3. Orbiter-2, Aerostar, Hermes 450, Heron և Harop տիպի աթս-ներ։ Քանակությունն անհայտ է: Հինգ օրվա ընթացքում հայկական կողմը 12 - աթս-ներ է ոչնչացրել, որոնցից մեկը մեր հովիվներից մեկն իր հրացանով:
4. Իսրայելը նաև մասնակցել է ադրբեջանական ռուսական արտադրության Т-72 տանկերի արդիականցմանը
5. «TecSAR» անվամբ լրտեսական արբանյակներ ձեռք բերելու բանակցություններ էին ընթանում 2009 - 2010թթ.-ին, հայտնի չէ թե ունեն արդեն լրտեսական արբանյակ թե ոչ:
6. Green pine ռադիոլոկացիոն համակարգերի ձեռք բերված քանակության մասին տեղեկություններ չկան
7. Բանակցություններ էին տարվում հակաօդային պաշտպանության «Խեց 2» համակարգերի ձեռքբերման ուղղությամբ
8. POMINS-2 (Portable mine neutarlization system) - ականների հայտնաբերման ու ոչնչացման համակարգեր,
9. Tavor - հատուկ նշանակության ջոկատների համար նախատեսված ավտոմատներ, կապի միջոցներ, Night and thermovision համակարգ ունեցող հեռադիտակներ
10. Namer - գերժամանակակից զրահամեքենաներ
Սա ամբողջական ցանկը չէ այն ձեռք բերված զենք զինամթերքի, որ մենք հասարակ քաղաքացիներս կարողացանք ի մի բերել մեր հոդվածի մեջ: Պարզ է, որ Իսրայելն այս զենքը վաճառել է ոչ այնքան հայերի դեմ պայքարելու, այլև Իրանի դեմ լրտեսելու համար, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «պատից կախած հրացան էլ է կրակում» և այս անգամ օսմանլուն այն ուղղեց մեր դեմ: Չմոռանանք նաև, որ մեր «ուռուս» բարեկամների «Սմերչ», «Տոս 1 և 2, Բուռատինո» մասսայական ոչնչացման զենքերն ու «Գրադ» կայաններն, ռուսական ուղղաթիռներն են, որ պատճառում են մեզ զգալի մարդկային կորուստներ:
ԲՈԼՈՐԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑՈՒՅՑԻՆ.....
|