Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Декабрь » 12 » Դեկտեմբերի 8-ին Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում հայերը հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին
Դեկտեմբերի 8-ին Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում հայերը հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին
13:22

Հայ հոգևորականները պատարագի ժամանակ

 
Նկարում՝ Հայ հոգևորականները պատարագի ժամանակ
 
Արդեն 9-րդ տարին է ինչ Իսրայելում ավանդաբար յուրաքանչյուր դեկտեմբերի սկզբին հայերը ժամանում են Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանք, որտեղ մասնակցում են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվող հոգեհանգստյան արարողությանն ու պատարագին: Արդարության համար պետք է փաստել, որ նախկինում էլ պատարագներ մատուցվել են, բայց հիմնականում Երուսաղեմում և ոչ ամեն տարի:
 
Մի խումբ նախկին գյումրեցիներ, Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության անդամներ, արդեն 8 տարի շարունակ յուրաքանչյուր դեկտեմբերի 7-ին կամ 8 -ին, կախված աշխատանքային օրերից, տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրաշարժի այս կամ այն տարելիցին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ու սգի և հիշողությունների երեկոների ուղեկցությամբ, որի ավարտից հետո էլ  սեղան է բացվում բոլոր ցանկացողների համար:
 
Այս աշխատանքներն հնարավոր չէր կազմակերպել առանց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանի ջանքերի, որն ամեն տարի ըստ հավուր պատշաճի է անցկացնում եկեղեցական արարողություններն ու ամեն կերպ աջակցում կազմակերպիչներին:
 
 
Պատարագ
 
Նկարում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միաբանները
 
Ամեն տարի այս արարողություններին մասնակցում է մոտ 100-120 հայ, Իսրայելի կենտրոնական տարբեր քաղաքներից, ինչպես նաև Յաֆֆոյի հայերը՝ համայնքային պատասխանատու Պողոս Ղուկասյանի գլխավորությամբ: Հատկապես շատ են նախկին Գյումրեցիները, Վանաձորցիներն ու Աղետի Գոտու նախկին բնակիչները, մարդիկ որոնք հարազատներ են կորցրել այդ սարսափելի Աղետի ժամանակ:
 
Պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան
 
Նկարում՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը
 
Նախկին տարիներին, առողջության պատճառով, մատուցվող պատարագներին երբևէ Հայոց Պատրիարք, երջանկահիշատակ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը չեր մասնակցել ու առաջին անգամ  Երուսաղեմից բավական ներկայացուցչական կազմով Յաֆֆո ժամանաեցին Հայոց Պատրիարքարանի միաբանները՝ Պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ:
Այս անգամ հայկական վանքն շատ ավելի լեցուն էր ու կարելի էր հաշվել մոտ 200 հայ, որոնք եկել էին նշելու Երկրաշարժի 24-րդ տարելիցը:
 
Հաջորդ տարի հայ ժողովուրդը կնշի Մեծ Աղետի 25-ամյակն, որի հետ պայմանավորված Իսրայելահայերի Պետախ Տիկվայի  «Նաիրի» միությունն որոշել է կրկին փաստավավերագրական ֆիլմ նկարահանել և մեծ երեկո կազմակերպել:
 
Ստորև ներկայացնում ենք միության ջանքերով նկարահանված վերջին ֆիլմը Գյումրի քաղաքի մասին:
 
20 - ամյա Ռեքվիեմ - մաս 1
 
 
                     
 
20 - ամյա Ռեքվիեմ - մաս 2
                                 
                   
 
 
«20 - ամյա Ռեքվիեմ» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմը պատմում է  Գյումրիի և նրա հոգսերի մասին: Այն պատրաստվել է Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության ջանքերով: Նկարահանումները կատարվել են 2008թ.- նոյեմբերին: Միությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Գյումրիի մամուլի ակումբին ու Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանին:
 
Ֆիլմի հեղինակ և տնօրեն՝ Արտյոմ Չերնամորյան
Լեզուն: Հայերեն
Ֆորմատը՝ AVI
Մաս 1 - 8.53 րոպե
Մաս 2 - 8.19 րոպե 
 
Հեղինակային իրավունքը պատկանում է «Նաիրի» միությանը :


Documental film about the todays Gyumri, after the terrible earthquake
of 1988. Film was prepared by the Union of armenians <>i n Petah-Tiqwa(Israel) in 2008. Special thanks to Gyumris' Press Club and composer of Armenia and Israel, to Noubar Aslanyan
Producer` Artiom Chernamorian «
Format: Avi
Language: Armenian
First part : 8.53 min.
Second part: 8.19 min. 

Copyright by N a i r i 2008 
 
Просмотров: 462 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.107.130
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024