Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Апрель » 26 » Ապրիլի 24-ին Թել-Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց հայերը ցույց անցկացրեցին
Ապրիլի 24-ին Թել-Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց հայերը ցույց անցկացրեցին
11:39
Ցույց թուրքական դեսպանատան դիմաց
 
Հայերը ցույցի ժամանակ
 
    Արդեն հինգերորդ տարին է, ինչ երկրի կենտրոնի ու հյուսիսի հայերը հավաքվում են ապրիլի 24-ին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու թուրքերի դեմ՝: 20 - րդ դարի առաջին  կեսին իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները սկսվել էին երկու օր առաջ և այս տարի դրանք շատ ավելին էին քան նախորդ տարիներին: Ապրիլի 22 - ին տեղի ունեցավ արդեն հայտնի ավտոերթը, նույն օրն երեկոյան Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնը հրավիրել էր գիտաժողով նվիրված Հայոց Ցեղասպանության 97 - ամյակին, որին մասնակցեցին ներկայիս և նախկին Քնեսսետի պատգամավորներ, Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյանն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունն ու բազմաթիվ հյուրեր: 
 
 
 
Թել-Ավիվ Ապրիլի 24-ին
 
Այնուհետև Երուսաղեմի «Հայ Դատի» տեղի մասնաճյուղի ու դաշնակցականների շնորհիվ մեծ գիտաժողով տեղի ունեցավ Ժառանգավորաց վարժարանի սրահում: Զեկուցումներով հանդես եկավ Հայաստանից հրավիրված հայ պատմաբան Աշոտ Մելքոնյանն, իսկ հաջորդ օրն առավոտյան նախ Երուսաղեմահայերը Հոգեհանգստյան արարողությանը մասնակցեցին, ծաղիկներ դրեցին Ժառանգավորաց վարժարանի բակում դրված վեց խաչքարերի դիմաց ու այցելեցին գերեզմանատուն և Արարայի հերոսամարտի հուշակոթող, որից հետո ուղևորվեցին դեպի թուրքական հյուպատոսարան, որի դիմաց ցույց տեղի ունեցավ: ՈՒշագրավն այն է, որ այս անգամ ավելի քան երեք տասնյակ հրեա երիտասարդներ էին մասնակցում ցույցին շուրջ 200 հայերի հետ միասին, ինչպես նաև Սուդանի Դարֆուր բնակավայրից մի խումբ սևամորթ պատվիրակներ:
 

 Տեղացիներին միացան Հայֆայահայերը
 
Թել-Ավիվում, ինչպես երևում է լուսանկարներից, թուրքերի դեմ կազմակերպված ցույցն ևս մարդաշատ էր: Մասնակցում էին թե Թել-Ավիվցիներն և թե հայեր Պետախ-Տիկվայից, Խոլոնից, Բատ-Յամից, ինչպես նաև երկրի հյուսիսային Հայֆա քաղաքից: Հայաստանի հիմնով սկսվեց բողոքի ակցիան, այնուհետև հայերը տարբեր հայրենասիրական երգեր երգեցին ու եղան նաև ելույթներ:
 
 
Ցույցին ոչ միայն մեծահասակներն էին մասնակցում, այլև հայկական հողերի վերադարձնելուց հետո, այդ հողերին տեր կանգնող սերունդների ներկայացուցիչները: Ցույցի ավարտից հետո հայերն ուղևորվեցին դեպի Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանք, որտեղ էլ հոգեհանգստյան պատարագ մատուցվեց:
 
 
 
Просмотров: 560 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.226.187.24
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024