Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 24 » Եվրոպական մուլտիկուլտուրալիզմի հերթական «զոհը»
Եվրոպական մուլտիկուլտուրալիզմի հերթական «զոհը»
10:36
      Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» Միությունն ուրախությամբ հաղորդում է, որ ընդլայնել է իր համագործակցությունը Հայրենիքում գործող հասարակական կազմակերպությունների ու  գիտահետազոտական ուսումնական կազմակերպությունների հետ: Ապագայում կյանքի կկոչվի մեկ շատ կարևոր ծրագիր, որն կամրապնդի Իսրայելի հայ համայնքի ու նմանատիպ կազմակերպությունների համագործակցությունը: Ներկայումս կազմակերպությունը սկսել է աշխատել «Ազգային Գաղափար» ամսգրի հետ, որտեղ տպագրված հոդվածներն ու վերլուծություններն այսուհետ տեղ կգտնեն նաև մեր կայքում՝ հնարավորություն տալով իսրայելահայերին նաև ծանոթանալ հայ պատմաբանների, վերլուծաբանների ու մտավորականների կարծիքների հետ: 
 
Գրիգոր Աղանյան
 
Հնուց ի վեր բժշկագիտությունը հիվանդ օրգանիզմի բուժման երկու հիմնական եղանակ է ճանաչում` թերապիան և վիրաբուժությունը (թող ներեն մեր խելոք բժիշկներն ինձ` այս հարցերում անգետիս): Հասարակություն կոչվող օրգանիզմը ևս հիվանդանալ գիտի, և այդ հիվանդությունը բուժելու եղանակներն, ի տարբերություն կենսաբանականի, բավական բարդ հարթության վրա են, որովհետև Աստծո ստեղծած կատարյալ կենսաբանական օրգանիզմ համարվող մարդն անկատար հոգեկերտվածք ունի, և այստեղ թե´ ինտենսիվ թերապիան, թե´ արմատական վիրաբուժությունն անկարող են: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, որովհետև Եվրոպա կոչվող անդեմ ու անհոգի օրգանիզմում վերջին տասնամյակներում տեղի ունեցող այլասերությունները դուրս են մարդկության հազարամյա կուտակած փորձի ընկալման սահմաններից:
Քրիստոնեության հենասյուն հանդիսացող Եվրոպան, որոշ քաղաքական շրջանակների թեթև ձեռամբ, 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին դարձավ մուլտիկուլտուրալիզմ կոչվող ախտի կրողը: Այս աշխարհամասը ողողած նախկին գաղութների բնակիչների նկատմամբ տոլերանտ կոչվող վերաբերմունքը և սրանց իբր թե եվրոպական արժեքների կրողները դարձնելու ձգտումը շուտով փորձանք էին դառնալու «հին ու բարի Եվրոպայի» գլխին:
Եվրոպայի «հետգաղութացման» կամ հակառակ «գաղութացման» պտուղներն իրենց երկար սպասել չտվեցին, քանզի նախկին գաղութներից դեպի մետրոպոլիա եկածները շատ շուտ համախմբվեցին, մեկուսացան տեղի հասարակությունից և որդեգրեցին բավական հետաքրքիր վարքագիծ: Սրանք շատ շուտ հասկացան, որ ամորֆ հոգեկերտվածք ունեցող եվրոպացիները, որոնք վայելում էին իրենց անսահման ազատությունների պտուղները, մատների արանքով էին նայելու պակիստանցիների, ալժիրցիների, թունիսցիների, սուրինամցիների և այլ նախկին գաղութաբնակների՝ սկզբում զգուշավոր, իսկ հետագայում՝ նաև ագրեսիվ կոլեկտիվ վարքագծին: Ազատության և սանձարձակ լիբերալիզմի բոլոր դրսևորումները հմտորեն օգտագործեցին նաև Եվրոպա ներթափանցած բոլոր արմատական կրոնական շարժումների ներկայացուցիչները: Հետաքրքիրն այն է, որ «հին ու բարի Եվրոպան» հերթական անգամ պատմական կարճատեսություն ցուցաբերեց զանազան արմատական կրոնական և գաղափարական հոսանքների հանդեպ, և արդյունքում՝ գոնե այս անգամ ոչ թե Ռուսաստանը կամ այլ եվրասիական կայսրություն է տուժելու այլ հենց իրենք են ընկնելու սեփական ձեռքերով փորված փոսը: Մի փոքր պարզաբանեմ միտքս:
19-րդ դարում և նախորդ դարասկզբին եվրոպական մայրաքաղաքներում բույն էին դրել ռուսական, այսպես կոչված, հեղափոխականները` սկսած Գերցենից և Օգարյովից, Բակունինից ու Զասուլիչից, մինչև Լենին պապիկ և մյուսներ, որոնք զանազան եվրոպական հատուկ ծառայությունների միջոցներով փառահեղ կյանք էին վայելում և ձեռքի հետ անարգանքի սյունին էին գամում սեփական պետությունը և դրա ցարին: Թե ինչ պատահեց աշխարհի մեկ վեցերորդ մասում, երբ եվրոպաներից տուն վերադարձան կուշտուկուռ հեղափոխականները, բոլորին է հայտնի, և նույն Եվրոպան ու ԱՄՆ-ը տրիլիոններ ծախսեցին՝ մինչև ավերեցին «չարիքի կայսրություն» հռչակված ԽՍՀՄ-ը:
Տրոցկուն և Լենինին չհաջողվեց իրենց «հեղափոխությունը սվինների վրա արտահանել Եվրոպա», բայց այս աշխարհամասի նախկին գաղութների բնակչությունն օրերից մի օր, առանց մեկ կրակոցի կգրավեն սույն աշխարհամասը և այնտեղ ժամանակին կստեղծվի ամերիկացի ֆանտաստների նկարագրած «կապիկների մոլորակը», որտեղ եվրոպացու տեսակը կդառնա թանգարանային նմուշ կամ անանուն ստրուկ: Սա ոչ թե մռայլ կանխատեսում է, այլ լուրջ նախազգուշացում նրանց, ովքեր այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում Ուինսթոն Չերչիլի հիշատակած «դեղին ժանտախտը» կամ էլ հենց «կապիկների մոլորակը»:
Ինչքան էլ սարկոզիները փորձեն «կարչերներով լվալ ու սրբել» Փարիզի արվարձաններն իրենց իսկ ձեռքով լյումպենացված Մահրիբի երկրներից ներգաղթած թալանչիներից ու «մարադյորներից», կամ քեմերոնները ուշքի գան և հայտարարեն, որ եվրոպական մուլտիկուլտուրալիզմն այլևս իրեն սպառել է, գնացքն արդեն գնացել է, և ուշացած ուղևորները հավերժ մնալու են կառամատույցում: Եվրոպան ոչ միայն գունափոխվել է, այլև վաղուց կրոնափոխվել ու դարձել է շարիաթի օրենքների գերի:
Ցամաքային Եվրոպայից իրեն հեռու պահող Մեծ Բրիտանիան, որտեղ ձևավորվել են այսօրվա դեմոկրատական ազատությունների բազմաթիվ սաղմերը, ևս չի կարողանում կղզու իր կարգավիճակից օգտվել, քանզի սըր Ուինսթոնի ազգակիցները, մոռանալով իրենց նախնիների պուրիտանական անցյալն ու ավանդույթները, ներգրավվեցին համաեվրոպական ժանտախտ հիշեցնող վարակին և դարձան մուլտիկուլտուրալիզմ կոչվածի դրոշակակիրներ: 1970-80-ականներից սկսած՝ Լոնդոնը սկսեց «թուխ կամ սևամորթ» կերպարանք ստանալ, իսկ մուեձինների կանչերը խեղդեցին նույնիսկ Բիգ Բենի զանգերը: Անգլիկան եկեղեցու նոմինալ գլուխ հանդիսացող բրիտանական միապետը չեզոք դիրք էր գրավել (Էլիզաբեթ տատիկին հասկանալ կարելի էր, քանզի նրա անառակ որդին ու թագաժառանգը, ինչպես նաև ոչ պակաս անառակ հարսը բրիտանական արքայատոհմը խայտառակել էին), իսկ Քենթրբերիի արքեպիսկոպոսները կամ լուռ էին, կամ էլ առավել շատ զբաղված էին միասեռական ամուսնությունների խնդիրներով, քան սեփական հավատացյալ հոտի պահպանմամբ:
2002թ. Քենթրբերիի արքեպիսկոպոս նշանակված Ռոուեն Ուիլյամսը փորձեց որոշակի շտկումներ մտցնել Անգլիկան եկեղեցու քաղաքականության մեջ հանդեպ իր երկրին հուզող խնդիրները, բայց արդյունքում յոթ լեզուների տիրապետող այս հոգևորականը, որը համարվում է համաշխարհային գրականության տիտաններից մեկի` Ֆեոդոր Դոստոևսկու լավագույն գիտակներից մեկը, խճճվեց իր իսկ հայացքներում և այսօր հայտարարեց իր ապագա հրաժարականի մասին: Ինչպես ինքը` արքեպիսկոպոսն է ասում, «Անգլիկան եկեղեցում իր պաշտոնը մեծ առանձնաշնորհ է պարգևում և հեռանալը դրանից դժվար որոշում է իր համար», բայց իրադրությունն այնպիսին է, որ Ուիլյամսը պիտի հեռանա; Քենթրբերիի 104-րդ արքեպիսկոպոսի հրաժարականը բնավ էլ պատահական կամ անսպասելի չէ ոչ միայն ժամանակակից բրիտանական, այլև եվրոպական հասարակության ներկա բարոյահոգեբանական իրողությունների պայմաններում:
Ռոուեն Ուիլյամսը, որն առանց վարանելու ձեռնադրում էր միասեռական եպիսկոպոսի կամ եպիսկոպոսական գավազան էր նվիրում իգական սեռի ներկայացուցչին, հանկարծ խախտելով եվրալիբերալիստների քաղաքական անդորրը, հանդես եկավ բավական արմատական հակաիսլամիստական հայտարարություններով: Նույն եվրահասարակությունը և իր իբր պահպանողականությամբ հայտնի բրիտանական հասարակությունը նույնիսկ թույլ ծվծվոց չարտաբերեցին, երբ Ուիլյամսը ոտնահարում էր քրիստոնեական երկհազարամյա գոնե արտաքնապես ընդունված կանոններն ու բարոյականությունը (միասեռականության խնդիրը և մանկապղծությունը վաղուց քարացած ախտ են դարձել, օրինակ` կաթոլիկ եկեղեցու համար), բայց երբ նույն արքեպիսկոպոսն ահազանգեց, որ կգա ժամանակը և շարիաթի նորմերը կմտցվեն բրիտանական օրենսդրության մեջ («շարիաթի կանոններն իրավաբանական պրակտիկա մտցնելու պարագայում մահմեդականները ստիպված չէին լինի ընտրություն կատարել ազգային մշակույթին նվիրվածության և երկրին հավատարմության միջև»), ապա եվրալիբերաստներն ըմբոստացան: Ուիլյամսին հիշեցրին Իրաքի պատերազմի դեմ իր ելույթները, կեղտոտ նյութեր շրջանառության մեջ դրեցին միասեռական ամուսնությունների մասին իր հայտարարություններից և, մի խոսքով, մարդուն հասկացրին, որ շարիաթն Անգլիկան եկեղեցու շուրջ 80 միլիոն հավատացյալներին վնաս չէ, իսկ գունավոր ու մահմեդականացող Մեծ Բրիտանիան ավելի հզոր է, քան թագուհի Վիկտորիայի և Չերչիլի Անգլիան:
Հետգրություն
Քրիստոնեական եկեղեցու ամենահետաքրքիր և բնույթով սիմբիոզ կառույցներից մեկում տեղի ունեցող խմորումները ոչ մի լավ բան չեն գուշակում ապագայի համար, քանզի «հին ու բարի Եվրոպայի» ամենահին դեմոկրատիան վերջնականապես սեփական անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրեց հանդեպ իր իսկ նախկին գաղութների:

http://n-idea.am/publications.php?id=17165&fb_source=message
 
 
 
 
 
Просмотров: 530 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
Ողջյունում եմ «Նաիրի»կայքի համագործակցությունը առաջադեմ «Ազգային գաղափար»կայքի հետ,հույսով,որ համատեղ գործողության շնորհիվ բոլոր ազգային գաղափարները կնդունեն նոր խթանում եւ կվերածվեն պրակտիկ գործողությունների:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.107.130
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024