Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июль » 29 » FrontPage Magazine. Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տվել իրեն վախեցնել
FrontPage Magazine. Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տվել իրեն վախեցնել
03:38
NEWS.am –ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Սթիվեն Բրաունի` «FrontPage Magazine»-ում հրապարակված հոդվածը.
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերջին ջանքերը կրկին պատին բախվեցին:Իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործիչների կոչերը կրկին լսելի չէին Անկարայում: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը պնդում է, որ մինչ քննարկումը երեք չլուծված հարց պետք է կարգավորվի:Առաջին պայմանը վերաբերում է «Մավի Մարմարայի» միջադեպի համար Իսրայելի կողմից ներողություն խնդրելուն, վերջինս սակայն մշտապես հայտարարել է, թե չի պատրաստվում ներողություն խնդրել Գազայի օրինական շրջափակման պահպանությունն ապահովելու համար:
Թուրքիայի պահանջներից մեկն էլ այն է, որ Իսրայելը չեղյալ համարի Գազայի հատվածի օրինական շրջափակումը, ինչը իրականում ցույց է տալիս նրա երեսպաշտությունը: Իսրայելի շրջափակումից խոսող Թուրքիան 1993 թ-ից շրջափակման մեջ է պահում Հայաստանը` փակելով սահմանը եւ հրաժարվելով բացել այն, ինչը լրջորեն խոչընդոտում է քրիստոնեական փոքրիկ երկրի տնտեսության զարգացմանը:Սահմանի փակման պատճառը Ադրբեջանի եւ մեծ մասամբ հայերով բնակեցված, Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար անկլավի` Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմն էր: ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկություն էին հայտնել միանալ Հայաստանին` այդպիսով շտկելով պատմական սխալը, քանի որ նախկին խորհրդային բռնապետը 95 տոկոս հայերով բնակեցված տարածքը 1921 թ-ին որոշել էր հանձնել Ադրբեջանին` յոթ տասնամյակ անց պատերազմի պայմաններ ստեղծելով:
1994թ-ին Լեռնային Ղաաբաղի հայերին հաջողվեց ոչ միայն ազատագրել գրեթե ողջ տարածքը ադրբեջանական վերահսկողությունից, այլեւ վերցնել ադրբեջանական մի քանի շրջաններ: Եւ, ինչպես Իսրայելը, ղարաբաղյան ամուր կառավարությունը հրաժարվում է վերադարձնել այդ տարածքները, քանի դեռ չի երաշխավորվի իր անվտանգությունը, քանի որ այդ շրջաններն օտագործվում են իրենց տարածքի վրա հարձակվելու համար:Ինչպես 1967թ-ից հետո արաբական պետությունները Իսրայելի հետ, Թուրքիան էլ Ադրբեջանի պարտությունից հետո պահանջում է վերադարձնել ադրբեջանական հողերը եւ հայտարարում է, որ քանի որ դա չի արվել, կշարունակի Հայաստանի շրջափակումը:Ի պատիվ Հայաստանի` վերջինս Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տվել վախեցնել իրեն: Կրկին ինչպես Իսրայելը, հայերն ապրում են դժվար հարեւանության պայմաններում: Ի վերջո, հայերը գիտեն, թե ինչի են ունակ թուրքերը, քանի որ 1915թ-ին նրանց միլիոնավոր հայրենակիցներ սպանվել են թուրքերի ձեռքով` անցած դարի առաջին ցեղասպանության ժամանակ:
Միացյալ Նահանգները փորձում էին լուծումներ որոնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը առաջարկել էր, որ Թուրքիան բացի դեպի Հայաստան երկաթգիծը` չբացելով ամբողջ սահմանը: Սակայն մինչեւ հիմա Թուրքիան հրաժարվում է` պահանջելով, որ Հայաստանը նախ վերադարձնի «գրավված» տարածքները:Անկարայի այդ պնդումները, որ «ադրբեջանական հողերը» վերադարձվեն, Գազայի հատվածի էմբարգոն հանվի, համապատասխանում են այն երեսպաշտական մտածողությանը, որով, թվում է, ղեկավարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հատկապես Հայաստանի եւ Իսրայելի հարցում:
 
 
Просмотров: 443 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.14.253.106
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024