Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2016 » Ноябрь » 30 » Հայ կոմպոզիտոր, երաժշտագետ - ֆոլկլորիստ։ Սերգեյ Մարկոսյանի նվերը համայնքին
Հայ կոմպոզիտոր, երաժշտագետ - ֆոլկլորիստ։ Սերգեյ Մարկոսյանի նվերը համայնքին
14:54

        

Հայ կոմպոզիտոր, երաժշտագետ - ֆոլկլորիստ։ Սերգեյ Մարկոսյանն իր Իսրայել կատարծ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամների հետ ու հայ մտավորականը դատարկաձեռն չէր եկել Սուրբ Հող:  Նա շատ արժեքավոր նվերներ էր բերել համայնքին: «Արցախյան դեմքեր և դեպքեր» և «Արցախի ժողովրդական երաժիշտներ» - իր հեղինակած գրքերն էր բերել, որոնք նա փոխանցեց Պետախ Տիկվայի հայկական համայնքին:​

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անունից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը նման թանկարժեք նվերի համար:

Հայ կոմպոզիտոր, երաժշտագետ - ֆոլկլորիստ։ Սերգեյ Մարկոսյանի ինքնակենսագրությունը 

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 22-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էլլա Զաքարյանի խմբավարական, 1981թ.` Արմեն Բուդաղյանի երաժշտագիտական, 1984թ.` Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանները: 1967-ից աշխատակցել է ԶԼՄ-ներին, չորս տասնյակից ավելի ամսագրերում և թերթերում տպագրել 600-ից ավելի հոդվածներ և ուսումնասիրություններ: Աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, հանդիսացել է ՀՀ մշակույթի նախարարության Արցախի տարածքի երաժշտական և արվեստի մանկական դպրոցների առաջատար մեթոդիստ, Հայաստանի ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի Արցախի բաժանմունքի գիտական աշխատող և այլն: Հեղինակել է երեք սիմֆոնիա` «Ասք Արցախի մասին», «Գանձասար», «Արնաներկ ազատություն», «Լեռների կանչը» (1993թ.), սիմֆոնիա-կոնցերտ 11 նվագարանների համար, վոկալ-սիմֆոնիկ պոեմ «Սարդարապատի զանգերը», երեք լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, սոնատներ ջութակի, թավջութակի համար, կոնցերտ-ռապսոդիա երկու դաշնամուրի համար, վոկալ և կամերագործիքային երկերի, դաշնամուրային պիեսների բազմաթիվ շարքեր («Արցախյան պատկերներ», «Դիլիջանյան նոթատետրից», «Չորս աֆորիզմներ», «Հայրենի եզերքի մեղեդիներ», «Ուրվանկարներ»), խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ժողովրդական մշակումներ և այլն: Հեղինակել է մի շարք գրքեր և ուսումնասիրություններ` «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը» (1986թ.), «Արցախյան անեկդոտներ»  (2004թ.), «Արցախի ժողովրդական երաժիշտներ» (2004թ.), «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ» (2010թ.), «Արցախյան դեմքեր և դեպքեր» (2012թ.) և այլն: 1989թ-ից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, 1990թ-ից` ԼՂԻՄ, 1994թ-ից` Հայաստանի ժուռնալիստների, 1999թ-ից` Ռուսաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է:

 

Просмотров: 520 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.12.161.77
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024