Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2015 » Сентябрь » 23 » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
20:39

«Նոտրդամ» հյուրանոցային համալիրը քրիստոնեական մի օջախ է, որն իր հյուրընկալ դռներն է միշտ բացում հայկական համայնքի առաջ:  Երկրի կենտրոնում օրինակ հայերը զրկված են նման հնարավորություններից: Միակ հավաքատեղին Սրբ. Նիկողայոս վանքն է Յաֆֆոյում, որի հոգևոր հովիվը ջանք չի խնայում հայերին հավաքելու համար: Այս ընդունելությունը նաև պարարտ հող է նախապատրաստում տարբեր համայնքային ղեկավարների հանդիպումների ու նոր ծրագրերի քննարկումների համար:

Այս տարի ընդունելության պաշտոնական մասը մի փոքր ուշացումով մեկնարկեց՝ պայմանավորված արաբա-հրեական հերթական հակամարտության սրմամբ: Նոր միտում ու պայքարի նոր ձևեր որդեգրած արաբներն այժմ դանակներով ու կացնով զինված հարձակվում են մարդկանց վրա ու դանակահարում են անցորդներին, որով պայմանավորված Երուսաղեմի հին քաղաքի ու շատ թաղամասերի փողոցներ կամ փակ են կամ էլ սահմանափակված է երթևեկությունը:

Բացման խոսքով հանդես եկավ մեր հայ դիվանագետը, շնորհակալություն հայտնելով հավաքվածներին ներկա գտնվելու համար և շնորհավորեց Հայաստանի Հանրապետության  անկախության տոնի կապակցությամբ: Սովորաբար դիվանագիտական այս ընդունելության ժամանակ է, որ մեր ներկայացուցիչն Իսրայելում խոսում է Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին:

Պետք է փաստել, որ տարեցտարի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ավելանում է Իսրայելում և շատ կազմակերպություններ ու նրանց ղեկավարներ ցանկություն են հայտնում մասնակցել հայկական միջոցառումներին: Պարոն Մոմջյանը հրավերքներ է ուղարկում հայկական բոլոր համայնքային ղեկավարներին ու նրանց կարելի է հանդիպել այս ջերմ ընդունելության օրը:  

 

Ավելի քան  մեկ ու կես տասնամյակ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյանը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի անկախության տոնի հետ կապված: Այս տարի քանի որ նշվում է Հայոց Ցեղասպանության 100 ամյակն, ուստի բավական ներկայացուցչական կազմերով էին ներկայացել թե հրեա և թե արաբ պատվիրակները,  շատ էին նաև Եվրոպական պետությունների դիվանագետները: Առհասարակ այս դիվանագիտական ընդունելությունը միակն է, որ կազմակերպվում է Իսրայելում ու իրոք մոտ երկու ամիս մեր հյուպատոսը նախապատրաստվում և հրավերքներ է ուղարկում բոլոր դիվանագիտական կորպուսներին ու Իսրայելյան ու Արաբական իշխանություններին:

 

 

Просмотров: 321 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.117.118.239
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024