Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июль » 31 » Հայֆայի Սբ. Եղիա Եկեղեցին Վերագտնում է իր Վաղեմի Գեղեցկութիւնն ու Թարմութիւնը
Հայֆայի Սբ. Եղիա Եկեղեցին Վերագտնում է իր Վաղեմի Գեղեցկութիւնն ու Թարմութիւնը
02:49

 
                                                           Հայֆայի Սբ. Եղիա եկեղեցի
 
    Հուլիս 9, 2012թ-ին Հայֆայի Սբ. Եղիա եկեղեցում սկսուեցին արտաքին վերանորոգական աշխատանքները ձեռամբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տ. Տիրայր Քհն. Յովակիմեանի եւ նուիրատւութեամբ մի շարք եկեղեցասէր հայորդիների:
 
 

Նորոգւում են եկեղեցու ճակատային մասը աստիճաններով հանդերձ, ինչպէս նաեւ աջ եւ ձախ կողմի պատերը ամբողջութեամբ: Առաջին նուիրատւութիւնը այս տարուայ մէջ եղել է Հունուար ամսին եւ երկու օդափոխիչ համակարգ է տեղադրուել եկեղեցու ներսում: Մայիս ամսին Եկեղեցու Խորանի ներքնամասում տեղադրուել է մի գեղեցիկ խաչ-խճանկար:
 
 

Միեւնոյն ժամանակ եկեղեցու կենտրոնում տեղադրուել է հնաոճ բիւրեղապակեայ մի ջահ: Ամբողջութեամբ փոխուել են նաեւ եկեղեցու աստիճանների բազրիկները: Խաչը, ջահն ու բազրիկները նոյնպէս նուիրատւութիւններ են:
 
 

Այն անձինք ովքեր իրենց լուման են ներդրել Հայֆայի հայ եկեղեցու բարեզարդման համար, չեն ցանկանում որպէսզի հրապարակուի իրենց անունները, որպէսզի իրենց վարձքը երկնքից լինի: Սբ. Եղիա հայոց եկեղեցին միակ հայկական շինութիւնն է Հայֆայի մէջ եւ գրեթէ 1 դար շարունակ ծառայել եւ ծառայում է Հայֆայի հայ համայնքին իր հոգեւոր եւ ազգային գործունէութեամբ: Այն պատկանում է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեանը:
 
 
Просмотров: 829 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/6 |
Всего комментариев: 2
2 Տէր Տիրայր  
Փառք Տիրոջը ամենայն ժամ եւ պահպանութիւն մեր ՀԱՒԱՏԱՒՈՐ ԵՒ ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ: ՄԵր հայ համայնքների սրբութիւնները հանդիսացող հայկական եկեղեցիները պէտք է շէն եւ զօրաւոր պահուեն, քանի որ դրանք են միակ վայրերը ուր հայը կարող է իր հոգեւոր սնունդը ստանայ եւ Քրիստոսով զօրացած իր ազգային պարտականութիւնները կատարի:

1 Նուբար Ասլանյան  
Սա է ազգասիրությունը,սա է հայրենասիրությունը:Շնորհակալություն այս Սուրբ ու ՎԵՀԱՆՁՆ գործի նախաձեռնողներին եւ իրականացնողներին:Շնորհակալություն Արտյոմ Չերնամորյանին արձագանքելու, այս բոլորը լույս աշխարհ հանելու համար:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.137.185.180
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024