Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2015 » Декабрь » 18 » ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրել է Կնեսետի և ԱԺ-ի միջև միջխորհրդարանական պաշտոնական առաջին հանդիպումները
ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրել է Կնեսետի և ԱԺ-ի միջև միջխորհրդարանական պաշտոնական առաջին հանդիպումները
17:59

Լուսանկարում՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Կեսետի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբիի ու հրեա դիվանագետների հետ

Լուսանկարը՝ Արտյոմ Չերնամորյանի

Տեքստը վերցված է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի պաշտոնական կայքից: Հեղինակի բոլոր իրավունքները պաշտպանված են:

16 Դեկտեմբեր, 2015
 

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Իսրայելի պետության Կնեսետի պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ եւ Թել Ավիվ: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Կարեն Սարիբեկյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Պատվիրակությանն ուղեկցել են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Իսրայելի պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երուսաղեմում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Հայաստան- Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլեսկովայի, Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրինության ղեկավար Ալոն Ուշպիցի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանսկու, Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Զվի Ռավ-Ների, ինչպես նաեւ Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորի հետ: Կնեսետի եւ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական պաշտոնական հարաբերությունների մակարդակում սրանք առաջին հանդիպումներն են, որոնց ընթացքում քննարկվել են խորհրդարանական հարաբերությունների եւ համագործակցության ակտիվացմանն ուղղված տարբեր հարցեր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար: Կարեւորվել է նաեւ բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաեւ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում, եւ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ եւ հրեա ժողովուրդները, միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում: Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլեսկովան` շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարեւորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-Իսրայել կապերի ամրապնդմանը եւ հարաբերությունների զարգացմանը:

Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարություն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսեւորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաեւ տարբեր խորհրդարանների պատգամավորներ: Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵԱՏՄ շրջանակում Իսրայել-Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաեւ տուրիզմին եւ օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:

Լուսանկարում՝  հայկական պատվիրակությունը Թել-Ավիվ-Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում

Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաեւ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին եւ հոգեւոր-մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին: Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ, Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

 

Просмотров: 136 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
107.20.115.174
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта

  • Armenian Genocide

    • Реклама
        
         
       

      Copyright by N a i r i 2017