Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Май » 17 » ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
20:07

       Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Իսրայելի Պետություն:Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը Իսրայելում է այս երկրի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով: Այցի առաջին օրը՝ մայիսի 16 - ին ստորագրվել է <<Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին>> համաձայնագիրը:Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն, ի պատիվ Հայաստանի իր գործընկերոջ, կազմակերպել է ընդունելություն: Երեկ Սերգո Կարապետյանին ուղեկցել են նաև գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության գիտահետազոտական ինստիտուտներ:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Իսրայելի անասնապահական, ձկնաբուծական, ջերմոցային տնտեսություններում, այցելել պտղաբուծական ու խաղողագործական ձեռնարկություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ծանոթացրել են նաև մաշավների և կիբուցների գործունեությանը:
Վաղը՝ Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Թել Ավիվում կայանալիք <<Ագրիտեք>> 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Միջոցառման շրջանակներում կկայանա նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
Մայիսի 18 - ին նախատեսված է Սերգո Կարապետյանի հադիպումը Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
 
Просмотров: 550 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.16.218.208
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024