Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июнь » 5 » Հոգևոր-հոգեբանական մերձեցում 80 եվրոյով` ըստ Հրանուշ Հակոբյանի «Մի վերադարձիր տուն» ծրագրի
Հոգևոր-հոգեբանական մերձեցում 80 եվրոյով` ըստ Հրանուշ Հակոբյանի «Մի վերադարձիր տուն» ծրագրի
03:20
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
 
«Չենք լռելու» կազմակերպությունը Հոլանդիայի հայերից տեղեկություն է ստացել, որ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիրոսյանը սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցել հավակնող յուրաքանչյուր հայ երիտասարդից պահանջում է 80 եվրո: Ինչպես նշում է կազմակերպությունը, խորհրդականն իր գործողությունները բացատրում է նրանով, որ այդ պարագայում «մասնակիցներն իրենց ավելի վստահ կզգան»: Կազմակերպության ակտիվիստները հաղորդում են նաև, որ ստուգել են այդ տեղեկատվությունը, այսինքն` կապվել են Հայաստան այցելած «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ, և նրանք հաստատել են այն փաստը, որ ծրագրին մասնակցելու համար Սմբատ Մարտիրոսյանին վճարել են 80 եվրո: Միևնույն ժամանակ, Մարտիրոսյանը կազմակերպության անդամների հետ զրույցի ժամանակ հերքեց այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, թե նման քայլն իր կողմից կլիներ «անբարո»։ Կազմակերպության ակտիվիստները կապվել են նաև սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանի հետ, որը խոստացել է ճշտել տեղեկատվությունն «Արի տուն» ծրագրի մասնակիցներից, և եթե այն հաստատվի, Ասլանյանը խոստացել է ազատել Մարտիրոսյանին աշխատանքից: Ի՞նչ ասենք: Հայտնի է, որ ծուխն առանց կրակի չի լինում: Ցավոք, ծրագիրը (որը վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատել է որպես «մեր հաջողված ծրագրերից մեկը»), այն բանից հետո, երբ ջրի երես ելան հետաքրքիր մանրամասներ, ավելի շատ մտածելու տեղիք է տալիս: Այսպես, թեև ծրագրի պաշտոնական նպատակը սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի հետ ծանոթացնելն է, նրանց մեջ ազգային ինքնագիտակցություն սերմանելը, հայ ժողովրդի պատմությանը և ավանդույթներին, հայկական ընտանիքին, հայերի հոգեբանությանը ծանոթացնելը, Հայաստանի և սփյուռքի միջև հոգևոր-հոգեբանական մերձեցմանն օգնելը և այլն, սակայն իրականում, ինչ էլ որ ասեն, սա ընդամենը տուրիստական ուղևորություն է պատմական հայրենիք արտոնյալ գներով: Ոչ ավելին, քանզի ի տարբերություն, ասենք, ՌԴ «Հայրենակիցների վերադարձը» ծրագրի, չի հետապնդում ամենակարևոր՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու նպատակը... Այնուհանդերձ, հիշեցնենք, որ այս տարի «Արի տուն» ծրագիրը (բարելավված կամ նորացված ձևով, ինչպես հայտարարում էին սփյուռքի նախարարության պաշտոնյաները) մեկնարկում է հունիսին և կտևի մինչև հոկտեմբեր: Ծրագրի ընթացքում 13-20 տարեկան մոտ 800 երիտասարդներ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանում կհյուրընկալվեն հայկական ընտանիքներում: Իսկ դրա իրականացման համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 75 մլն դրամ:
 
 
 
 

 
Просмотров: 503 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
Հարգելի Աննա Բեգլարյան:Դեռ«էն գլխից»էլ այս կասկածելի ծրագիրը(ով է գժվել«տուն գա»,տուն արի հրավիրողը նախ եւ առաջ մաքրում է իր տունը ու նոր մարդ կանչում:Իսկ գուցե կանչում են,որ մե՞նք մաքրենք...)Սա թողնենք՝ այս ծրագիրը հենց սկզբից ստեղծված է,որ Հայաստան փող մտնի:Այն օրը,երբ Հայրենիքի կարոտից դրդված երիտասարդները կհասկանան թե«ով ում բարեկամն է»եւ կդադարեն«տուն գալուց»,Հրանուշ Հակոբյանի թմբլիկ կոմսոմոլ հետեւին կտան ու կթռցնեն,կասեն,դու փող բերող չես:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.142.43.43
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024