Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2013 » Март » 24 » Հովարդ Լաֆրանկի. Ինչպե՞ս սիրիական ճգնաժամն ազդեց Իսրայելի ներողության վրա
Հովարդ Լաֆրանկի. Ինչպե՞ս սիրիական ճգնաժամն ազդեց Իսրայելի ներողության վրա
19:49
Մարտ 24, 2013 | 10:44

NEWS.am-ը հատված է ներկայացնում «The Christian Science Monitor» ամերիկյան պարբերականում հրապարակ-ված դիվանագիտական խնդիրներով զբաղվող թղթակցի հոդվածից.
ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վերականգնման անսպասելի միջնորդության ետեւում տարածաշրջանային ճգնաժամի խորացումն է Սիրիայի հետ կապված, որը հանկած փակեց ԱՄՆ երկու կարեւոր գործընկերների հարաբերությունները վնասող վեճը:
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ աճող եւ տարածաշրջանի վրա գնալով ավելի անհանգստացնող ազդեցություն թողնող սիրիական հակամարտության որոշ ասպեկտներ մեծ անհանգստություն են առաջացնում Իսրայելի մոտ:
Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը եւ Օբամայի մերձավորարեւելյան այցը, որը վերականգնողական աշխատանքների համար խթան հանդիսացավ, ծավալվեցին Սիրիայում ճհգնաժամի խորացման պայմաններում` Թուրքիայում եւ Իսրայելում ծանր հետեւանքների հնարավորությամբ:
Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ ԱՄՆ-ում Թուրքիայի եւ Իսրայելի հետ աշխատել են առնվազն երկու տարի` խրախուսելով վերականգնել հարաբերությունները: Սակայն եթե Օբամային հաջողվել է իրականացնել իր դիվանագիտական հեղաշրջումն այսօր, ապա հիմնական պատճառը եղել է երկու երկրների մտահոգությունը ընդհանուր սպառնալիքի նկատմամբ:

 


 
Просмотров: 544 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.65.20
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024