Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2013 » Июнь » 22 » Հունիսի 4 -ին Հայֆայում տեղի ունեցավ հեղինակային հոբելյանական համերգ նվիրված Նուբար Ասլանյանի 70 ամյակին
Հունիսի 4 -ին Հայֆայում տեղի ունեցավ հեղինակային հոբելյանական համերգ նվիրված Նուբար Ասլանյանի 70 ամյակին
02:14
 
 
Լուսանկարում՝ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը բեմի վրա

 
    Հունիսի չորսին,Հայֆայի «Ռոպոպորտ» համերգային, համարյա լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի հեղինակային, հոբելյանական համերգը, նվիրված յուր 70 ամյակին:

Աշխարհի տասներեք երկրներում կատարված բազմաժանր(ժող. գործիքներից մինչեւ սիմֆոնիկ) կոմպոզիտորը այս անգամ որոշել էր հանդես գալ զուտ փողային գործիքների համար հեղինակած իր ստեղծագործություններով, մենակատարի` «Էլեգիա», մենանվագ կլարինետի համար նվիրված լիտվացի գործընկերոջ Գադլիաուսկաս Լյոնգինասի հիշատակին, երկյակի(դուետ)՝ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար գրված Սոնատ՝ «Քելե լաօ,քելե էրթանգ…», նվիրված մեծ հայեր Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին), Փայտյա փողային քառյակի՝ «Էլեգիա –Պոեմ», նվիրված Հրանտ Դինքի հիշատակին,(առաջին կատարում),Հնգյակի՝ «Սարերում» , Սյուիտ , գրված Փայտյա փողայինների եւ դաշնամուրի համար, Պղնձյա փողային հնգյակի՝ «Աղոթք» եւ «Ծնունդ», (առաջին կատարում),«Էլեգիա», հանրահայտ երաժիշտ եւ Կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Բալյանի որդու, փողհար Արթուր Բալյանի, հիշատակին,որ կատարեցին Բալյանի ուսանող,Հայֆաի «Բիգ բենդ»-ի մենակատար եւ սիմֆոնիկի փողհար Արմեն Ասլանյանը իր աշակերտների հետ(փողհարների քառյակ), «Կոնցերտին» Փողի եւ լարայինների համար, որ մեծ վարպետությամբ կատարեցին Իսրայելի հանրահայտ Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները,որոնք մինչ այդ, ապրիլի 20-ին արդեն ստեղծագործությունը կատարել էին Թել-Ավիվի Թանգարանում, եւ,եւ.,եւ…:
 
 
 
Իսկ «Մերկազ Յուվալ» երաժշտական կենտրոնի հիսուն երաժիշտներից բաղկացած փողային նվագախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի տարբեր տարիներին հեղինակած՝ «Զինվորի երազանքը» (կատարվել է Հայաստանում-Հայկազ Մեսիայան),«Ցատկ քայլերգ» (Իսրայելում կատարվել է բազմիցս) քայլերգերն, ինչպես նաեւ «Երեւան» փողային նվագախմբին նվիրված «Բարեւ,ես եմ» (1994) Կոնցերտային վալսի առաջին կատարում, (նվիրված է հայերին… կատարում են հրեաները…..):
 

  
Բացի նշածս Ֆիլհարմոնիկ նվագախմբից եւ «Մերկազ Յուվալ» երաժշտական կենտրոնից, համերգին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ Հայֆաի սիմֆոնիկի երաժիշտները: Հետաքրքիր,եւ ունկնդիրների կողմից ջերմ ծափահարություններով ընդունված համերգն ավարտվեց կոմպոզիտորի 1965 թվին հեղինակած «Սարդարապատ» քայլերգով, (կատարվել է Հայաստանում եւ Մոսկվայում),որի կատարումից առաջ հաղորդվեց,որ ստեղծագործությունը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Առանց ավելորդ համեստության, կամ անհամեստության ասեմ, որ ստեղծագործությունը ընդունվեց բուռն ծափահարություններով եւ ոչ միայն համերգասրահը իր ներկայությամբ զարդարած Հայֆայի, Թել Ավիվի ու Երուսաղեմի հայ համայնքի,այլեւ տարբեր տարիքի հրեա ունկնդիրների կողմից: Ավելին՝ հունիսի վեցին  «Մերկազ Յուվալ«ի փողային նվագախումբն իր, տարվա հաշվետու համերգը սկսեց «Սարդարապատ» ով:
 
 
 
Բուռն ծափահարությունների ներքո բեմ կանչվեց հեղինակը: Հեղինակին հրավիրեցին նաեւ նվագախմբի ,հունիսի 19-ին կայանալիք հերթական համերգին, որը կրկին պիտի սկսվի «Սարդարապատ»ով: Ինչու եմ գրում այս տողե՞րը եւ «մանրանու՞մ». Որովհետեւ Իսրայելում կա Հայոց Ցեղասպանությունը ժխտող Քնեսեթ եւ կա հրեա ժողովուրդ, ով անշուշտ հայության կողմից պիտ արժանի լինի հարգանքի:
 
 
 
Կրկնում եմ՝ ժողովուրդը…

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - -

Իսկ համերգը սկսվեց 1993թ.-ին Արամ Խաչատրյանի 90 ամյակին նվիրված Նուբար Ասլանյանի «Ֆանֆարներ»ով, որը կատարել էր Հայաստանի ֆիլհարմոնիկի փողային եւ հարվածային կազմերը Լորիս Ճգնավորյանի կատարմամբ, Մեծ Վարպետի Երկրորդ Սիմֆոնիայից,նաեւ սեպտեմբերի 23-ին, Կառավարական համերգից առաջ….: Հոբելյանական համերգից հետո քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից, բուռն ծափահարությունների նեքո, իսրայելյան երաժշտության զարգացման եւ առաջընթացի գործում ունեցած իր ներդրումի համար Նուբար Ասլանյանը պարգեւատրվեց հատուկ դիպլոմով եւ ոսկեգույն մեծ մեդալով:


Հայֆա,Իսրայել: 07.06.13
 
 
Հոդվածը վերցված է «Նոր Խոսք» կայքից  http://norkhosq.net/?p=17452
 
Հարգելի հայրենակիցներ՝ հարգարժան կոմպոզիտորի մասին տասնյակ կայքեր ու լրատվական ծառայություններ են տարբեր հոդվածներ գրել ուստի ներկայացնում ենք բոլոր լինքերը:

 

 
 
Просмотров: 689 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ իսրայելահայերի սիրելի «ՆԱԻՐԻ»կայքին:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.18.109.154
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024