Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 26 » Ի՞նչ է սպասվում Մերձավոր և Միջին Արևելքի քրիստոնյա համայնքներին
Ի՞նչ է սպասվում Մերձավոր և Միջին Արևելքի քրիստոնյա համայնքներին
02:41
Գրիգոր Աղանյան

Այսպես կոչված «արաբական գարնան» մասը հանդիսացող սիրիական ճգնաժամը, որն արդեն մեկ տարի ցնցում է այս երկիրը, բազմաթիվ աշխարհաքաղաքական վերադասավորումներից բացի՝ կարող է ծնել նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնք առավելապես ազգային և կոնֆեսիոնալ բնույթ են կրելու: Սիրիական հարցն Ասադների ռեժիմի պահպանման կամ տապալման հարթությունից տեղափոխվում է նաև Մերձավոր և Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների անվտանգության և, ինչու չէ, նաև ֆիզիկական գոյության պահպանման հարթություն, որն անտեսել չեն կարող ո´չ «հակասիրիական ինտերնացիոնալի» անդամ երկրները և ո´չ էլ դրանց թույլ դիմադրություն ցույց տվող Ռուսաստանը, Չինաստանն ու նրանց դաշնակիցները:
Սիրիական ընդդիմություն կոչվածի խայտաբղետ շարքերը միավորող մի գործոն է առկա, որը համառորեն չեն նկատում կամ չեն ուզում նկատել Ասադների նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերող արևմտյան երկրները: Այս խառնափնթոր, ավազակային ու բացահայտ ահաբեկչական հակումներով օժտված զանգվածին միավորող գլխավոր գաղափարական զենքը սուննի արմատական իսլամն է ու նրա ամենաայլանդակ ճյուղավորումներից մեկը հանդիսացող վահաբիզմը, որը որպես պետական պաշտոնական կրոնական ուղղություն ընդունված է Սաուդյան Արաբիայում:
Համաշխարհային իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիզմի և շիիզմի հիմնական հովանավոր երկրներ հանդիսանում են, համապատասխանաբար, Սաուդյան Արաբիան և Իրանը: Դեռևս իսլամի տարածման վաղ շրջանում Արաբական թերակղզուց դուրս ապրող իրանական և սեմական ժողովուրդները, որոնք արաբական նվաճումների արդյունքում բռնի, թե կամավոր իսլամ ընդունեցին, սեփական ինքնության պահպանման միջոց դարձրին շիա դավանանքը: Շիա և սուննի իսլամի միջև տարբերություններից ամենացայտունը նահատակների և նրանց հետ կապված սրբատեղիների գոյությունն է, որը շիաների շրջանում նաև հին ու պատմական դավանանքի պահպանման եղանակներից մեկն էր: Հետագայում, ինչպես ցանկացած համաշխարհային կրոն, իսլամը ևս բաժանվեց բազմաթիվ աղանդների ու հոսանքների, և դրանք առավել ցայտուն արտահայտվեցին շիա մահմեդականների շրջանում:
Կրոնական այս հակամարտությունը Մերձավոր և Միջին Արևելքում մեկ հանդարտվում, մեկ թեժանում էր, սակայն Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այն դարձավ տարածաշրջանի երկու խոշոր նավթարդյունաբերող և միաժամանակ կրոնապետություններ հանդիսացող երկրների` ԻԻՀ և Սաուդյան Արաբիայի թագավորության թաքուն և բացահայտ հակադրության առարկա: Առաջինն իրեն համարում է շիա մահմեդականների հովանավորն ու պահապանը, իսկ սաուդականներն ամեն պատեհ առիթով անեծքներ հղելով Իրանի հասցեին՝ իրենց անհատակ քսակից միջոցներ չեն խնայում սուննի արմատականների ֆինանսավորման և զինելու հարցերում:
Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադին և մինչև վերջին ժամանակներս նաև նրա պաշտոնը ժառանգած որդուն` Բաշարին հաջողվում էր խուսանավել երկու հզոր հոսանքների միջև, չնայած որ Ասադների կլանի դավանած ալավիականությունն առավել շատ առնչություններ ունի շիականության, քան սուննիականության հետ: Իրենք իսկ չպատկանելով արմատական իսլամի որևէ ուղղությանը՝ Ասադները շատ լոյալ և խոհեմ քաղաքականություն էին վարում նաև երկրում ապրող մյուս կրոնական համայնքների նկատմամբ: Նույնը վերաբերում էր նաև արաբական մյուս բազմակոնֆեսիոնալ երկրներին: Օրինակ, Լիբանանի քրիստոնյա-մարոնիտ համայնքն ու նրանց ներկայացուցիչ` երկրի նախագահները միշտ էլ սիրիամետ դիրքորոշում են որդեգրել և սիրիական զորքերի ներկայությունն իրենց երկրում համարել են կայունության պահպանման կարևոր գործոն: Սակայն լիբանանյան սուննի համայնքը, ստանալով սաուդականների, Ծոցի երկրների մյուս փտած շեյխերի և ԱՄՆ աջակցությունը, հասան նրան, որ Բեքաայի հովտից սիրիական զորքերը դուրս բերվեցին` դրանով իսկ թուլացնելով Լիբանանի նախագահի դիրքերը:
Դառնալով Սիրիային՝ նշենք, որ այստեղ վերջին օրերին գրանցված մի շարք ահաբեկչական գործողությունների հետևում պարզորոշ նշմարվում է սուննի արմատականների ձեռագիրը: Արմատական սուննիզմի մեկ այլ` թուրքական տարատեսակի հետևորդները` հանձին Էրդողանի կուսակցության, ևս մեղքի իրենց բաժինն ունեն, որի ապացույցների հետևից գնալն արդեն ավելորդ է: Հիշենք թեկուզՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի այցելությունից հետո թուրքական գործակալների ձերբակալությունը սիրիական հատուկ ծառայությունների կողմից և վերջին օրերին Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանին այսպես կոչված բուֆերային գոտու ստեղծումն ու այս երկրում սիրիական «դեմոկրատների» հերթական խմբի «խրամատավորումը»:
Չնայած իր դարն ապրած և Արևմուտքի ու նավթային շեյխերի հլու կամակատարը դարձած ԱՊԼ-ն, ինչպես նաև սաուդյան թագավորն ի լուր աշխարհի հայտարարեցին, թե նպատակահարմար չէ սիրիական «ապստամբներին» զենք մատակարարելը, բայց «Ֆրանս պրես» գործակալության հավաստի տվյալներով՝ սաուդականները Հորդանանում ստեղծված գաղտնի կենտրոններում պահեստավորում են զենք ու զինամթերք, որը մաքսանենգ ճանապարհով անցակցվում է սիրիական սահմանից ներս (http://mignews.com/news/politic/world/170312_202206_38281.html):
Սիրիական դասալիքներին զենք-զինամթերքի մատակարարումը, երևի, չարյաց փոքրագույնն է, եթե չարիքը փոքր կամ մեծ լինում է, բայց ամենավտանգավորը վահաբականության դրոշի ներքո սկսված արշավն է, որի «առաջին ծիծեռնակներն» իրենց սպասել չտվեցին:
Դամասկոսում և Հալեպի քրիստոնեական Սուլեյմանիե թաղամասերում որոտացած պայթյուններից մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտի, շեյխ Աբդուլ Ազիզ Աբդալլան պահանջեց «ավերել բոլոր քրիստոնեական եկեղեցիներն Արաբական թերակղզում։ Շեյխը ֆաթվա է արձակել՝ ի պատասխան քուվեյթյան Իսլամական մշակույթի վերածննդի ընկերություն ոչկառավարական կազմակերպության հարցման։ Ընկերությունը փորձում է Քուվեյթի խորհրդարանով անցկացնել տալ էմիրությունում եկեղեցիներ կառուցելու և նորոգելու արգելքի մասին օրենքը, և դրա համար փնտրում է թեոլոգիական հեղինակությունների աջակցությունը։ Շեյխն ավելի հեռուն է գնացել, ավելի, քան հույս ունեին քուվեյթյան իսլամական մշակույթի նախանձախնդիրները։ Նա որոշել է, որ քանի որ Քուվեյթը գտնվում է Արաբական թերակղզու տարածքում, էմիրությունում արդեն գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները ենթակա են ոչնչացման» (http://mignews.com/news/society/world/170312_150052_54913.html
Չնայած տարածաշրջանի քրիստոնեական համայնքների միահամուռ բողոքին, Արևմուտքը հերթական անգամ խուլ ու կույր ձևացավ, և նույնիսկ թույլ արձագանք չեղավ իրենց ռազմավարական դաշնակից սաուդականների ընտանեկան մուֆտիի բացահայտ հակաքրիստոնեական և անհանդուրժողական հայտարարությանը: Դուրս է գալիս, որ Ասադների ալավիական կլանի նկատմամբ ատելությունն ավելի հզոր ազդակ է արևմտյան կեղծ ժողովրդավարների համար, քան տարածաշրջանի միլիոնավոր քրիստոնյաների կրոնական և ֆիզիկական անվտանգությունը, որովհետև, ինչպես ժամանակն է ցույց տվել, կրոնական անհանդուրժողականության քարոզից մինչև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կես քայլ է:
«Հակասիրիական ինտերնացիոնալը», «Ալ-Ղաիդան», մահմեդական արմատականության ձայնափող «Ալ-Ջազիրան» և մնացյալ գիշանգղների գործողությունները տարօրինակ, բայց, միևնույն ժամանակ, տրամաբանորեն համահունչ և ներդաշնակ են դառնում: Այս գործողությունների հետևում կարծես մեկ կենտրոն է կանգնած, որի նպատակներն ու խնդիրները հեռուն գնացող են: Քաղաքագետներից շատերն, իմ կարծիքով, պրոֆանացիայի (պարզունակացման) են ենթարկում հարցը՝ գտնելով, որ «արաբական գարնան» հիմնական նպատակներից մեկը միաբևեռ աշխարհի ստեղծման ծրագրի փուլերից մեկի իրականացումն է և այս աշխարհի հզորների շարքից Ռուսաստանին ու Չինաստանին դուրս մղելը: Բայց հարց է, թե միաբևեռ աշխարհի ստեղծումից հետո ով կամ ինչ ուժեր են ղեկավար ցուցումներ տալու այդ բևեռի գլուխ անվանական (նոմինալ) կանգնած ԱՄՆ նախագահներին: Պատասխանը թողնենք օդում կախված...
Եթե այս անգամ էլ ճշմարիտ քրիստոնեական աշխարհը կրավորական և վախկոտ կամ, ինչպես եվրոլիբերաստներն են սիրում ասել` հանդուրժողական դիրքորոշում ցուցաբերեց սաուդյան մուֆտիի ու նրա նմանների հայտարարություններին և թողեց մոլեռանդ ամբոխի հոշոտմանը տարածաշրջանի քրիստոնյաներին, ապա հերթական ցեղասպանության ողջ մեղքը կընկնի այս մորթապաշտ աշխարհի վրա, որի անունն է ժողովրդավար Արևմուտք:
Հետգրություն
Դամասկոսում պայթյուններից վիրավորվել է հինգ հայ, իսկ Հալեպի ահաբեկչության երեք զոհերից մեկը հայուհի է` Արաքսի Պետրոսյանը ( http://news.am/arm/news/97647.html): Հասկանում եմ, որ Հայաստանն աշխարհիս հզորներից չէ և չունի այն «մկանները», որոնցից գոնե կզգուշանան մոլեռանդ ահաբեկիչներն ու դրանց տերերը, բայց որպես համայն հայության միակ հայրենիք և միջազգային հանրության անդամ պետություն՝ այն պարտավոր է միջոցներ գտնել Սիրիայի և ընդհանրապես տարածաշրջանի հայության շահերի պաշտպանության և նրանց անվտանգության ապահովման համար: Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ում ինձնից ոչ պակաս են հասկանում այս իրողությունը, բայց կարծես արմատական կամ այլ տիպի քայլեր դեռևս չեն նշմարվում: Սիրիայում յուրաքանչյուր հայի կորուստ և այդ երկրի հայ բնակչությանն սպառնացող ցանկացած վտանգ բոլորինս է, և ազգովի ու պետության մակարդակով պետք է կարողանանք դիմագրավել ցանկացած ոտնձգության հանդեպ մեր հայրենակիցները:

http://n-idea.am/comments.php?id=17235

 


Просмотров: 498 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
Շնորհակալություն պրն.Գրիգոր Աղանյանին բովանդակալից եւ իմ կարծիքով ճշմարիտ վերլուծության համար:Հայերեն ասացվածք կա՝ շատ մի խառնի,համը դուրս կա:Սա հղում եմ աշխարհի«պապաներին»,որ խելքի գան եւ հասկանան թե ինչ աղբյուրից են ջուր խմում:«Սեւ տլին»խմեն,կարող են եւ չխմել,բայց ՊՂՏՈՐԵԼ՝ ոչ մի դեպքում:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.139.91.118
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024