Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Апрель » 23 » Իսրայելահայերը «Մագմա Չելլենջի» գլխավորությամբ մասնակցեցին ավտոերթին ի պաշտպան Հայոց Ցեղասպանության ճանաչման
Իսրայելահայերը «Մագմա Չելլենջի» գլխավորությամբ մասնակցեցին ավտոերթին ի պաշտպան Հայոց Ցեղասպանության ճանաչման
19:21
 
Իսրայելահայերի «Նաիրի» միության անդամներն ու Յաֆֆոյի Հոմենընդմենականներն ավտոերթից առաջ
 
    Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ հրեական կազմակերպությունն ինքը հանդես եկավ նմանատիպ մեծ նախագծով. Այն է՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության, ավտոերթ կազմակերպել Թել-Ավիվ քաղաքում, որը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Ամենագլխավորներից մեկն ևս մեկ անգամ հրեա ժողովրդին հիշեցնել դարի առաջին եղեռնագործության մասին՝ երկրի կառավարությանն ու թուրքերին հորդորելով ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս օրերին ցավոք սրտի անտեղյակության պատճառով զանազան ասեկոսեներ էին պտտվում հայկական համայնքում այս ձեռնարկի ու կազմակերպության մասին: Բոլոր կասկածներն փարատելու խնդրանքով մեր կայքում որոշեցինք նախ ներկայացնել հայ-հրեական բացառիկ այս ձեռնարկի մասին և ինչու չէ պատմել նաև այս կազմակերպության գործունեության մասին՝ փարատելու համար այն կասկածամտության և բամբասանքի մթնոլորտն, որ չգիտենք ինչու տեղ գտավ երկրի կենտրոնում ապրող հայերի շրջանում:

 «Մագմա Չելլենջ»- ի աղջիկներն ու հայերն, իսկ մեջտեղում Յաֆֆո քաղաքի հոգևոր հիվիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը
 
 
     «Մագմա Չելլենջ»-ը հասարակական կազմակերպություն է՝ բաղկացած հիմնականում մտավորական(իրավապաշտպաններ, դատավորներ, դասախոսներ, նախկին պատգամավորներ) ու առհասարակ ազցությամբ հրեա լիդեր կանանցից: Յուրաքանչուր տարի ընտրվում է մեկ երկիր և կազմակերպվում են խմբակային այցելություններ, հանդիպումներ տեղի լիդեր կանանց, մտավորականության հետ, հավաքվում են հանգանակություններ:
Ահա այս տարի հրեա կանայք որպես իրենց համար մեծ արժեք ունեցող երկիտ ընտրել են Հայաստանի Հանրապետությունը և շուրջ 250-300 կին մայիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում այցելելու են Հայաստան, որտեղ հանդիպելու են հայ կին պատգամավորների, հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, հրավիրվելու են մամուլի ասուլիսներ: Ծրագրում իր ուրույն տեղն են գրավում նաև այցելություններն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հրեա կանայք հանգանակելու են որոշակի դրամական միջոցներ մանկատների համար, ինչպես նաև Արցախի Կային Թակ գյուղի դպրոցի ներսի և տարածքի մաքրման աշխատանքներին են մասնակցելու: Այս մասին մեզ տեղեկացրեց և 2012թ.-ի ծրագիրեը  ներկայացրեց տնօրեն, տիկին Իֆատ Իգարը:
 

Թել-Ավիվ - Յաֆֆո քաղաքի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը, մեջտեղում Հայ Դատի Երուսաղեմի պատասխանատուներից մեկը՝ Ժորժետ Ավագյանն և «Մագմա Չելլենջ»- ի տնօրեն Իֆատ Իգարը
 
      Մոտ մեկ ու կես ամիս առաջ Թել-Ավիվ - Յաֆֆո քաղաքի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանին դիմում է այս կազմակերպությունը՝ խնդրանքով միանալ իրենց Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ երկու ժողովուրդների բարեկամությունն ու համերաշխությունն ամրապնդելու համար, համատեղ ավտոերթին՝  Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված: Օրն ընտրվում է ապրիլի 22-ը:
 
   Հայր Ավետիսի նախաձեռնությամբ հայկական Սրբ.Նիկողայոս վանքում ժողով է գումարվում, որին մասնակցում եմ տեղի  Հոմենընդմեն ակումբի ղեկավարությունն և «Արարատ» ու Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հիմնադիրները:
Բացի ավտոարշավից քննարկվում են նաև ապրիլի 24-ի ցույցի նախապատրաստական աշխատանքները: Հնադիպման ժամանակ որոշվեց, որ հայկական կազմակերպությունները կմասնակցեն այս երթին:
 

Հրեա կանայք իրենց մեքենայի վրա ամրացնում են Հայկական եռագույնը
 
      Ահա ապրիլի 22-ին Թել-Ավիվի Ռիդինգ կոչվող վայրում հավաքվեցին ավելի քան 80 մեծ ու փոքր մեքենա ու մինչ ավտոերթը սկսելը փոքրիկ բացման արարողություն տեղի ունեցավ, որի ժամանակ ելույթ ունեցան Հայ Դատի Երուսաղեմի պատասխանատուներից մեկը՝ Ժորժետ Ավագյանն և «Մագմա Չելլենջ»- ի տնօրեն Իֆատ Իգարը:
 
 
Հայ Դատի Երուսաղեմի պատասխանատուներից մեկը՝ Ժորժետ Ավագյանն ելույթի ժամանակ
 
 
Մասնակից հայերի շրջանում խանդավառությունը մեծ էր, որոնք ներկայացված էին տարբեր տարիքային խմբերում:
 
 
Թել-Ավիվի մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող Հայառկոն փողոցի աջ մասն, որի դիմաց գտնվում է թուրքական դեսպանատունն ամբողջությամբ փակված է մեքենաներով:

Թուրքական դեսպանատան դիմաց մի պահ մեքենաները կանգ առան իսկ Երուսաղեմից ժամանաց հոգևոր հայրերը՝ հայր Ավետիսի ե տնօրեն Իֆատ Իգարի հետ միասին մոմեր վառեցին դեսպանատան դիմացի փողոցի հետնամասում, ուր ավանդաբար հավաքվում են հայերը: 
 

Այնուհետև շարասյունը շարժվեց դեպի Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանք, որտեղ հայ հոգևորականները հայերի ու հրեա հյուրերի մասնակցությամբ հոգեհանգստյան արարողություն անցկացրեցին:
 
 
 
Հրեա կանայք հայ կանանց կողքին՝ եկեղեցական արարողությունից առաջ
 
 
Просмотров: 1190 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.61.19
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024