Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Май » 27 » Իսրայելի Անկախության օրը Պերեսը պարգեւատրել է Խաչատրյանին` առաջինը Տրեբլինկա մտած տանկիստի թոռանը
Իսրայելի Անկախության օրը Պերեսը պարգեւատրել է Խաչատրյանին` առաջինը Տրեբլինկա մտած տանկիստի թոռանը
00:42
Ապրիլի 26-ին Իսրայել պետության Անկախության օրը նախագահ Շիմոն Պերեսը պատվոգիր է հանձնել բանակային ծառայության գերազանցիկ, 23-ամյա Դենիս Խաչատրյանին` ռազմական ինքնաթիռների շահագործման անձնակազմի պատրաստման կուրսի ղեկավարին: Պարգեւը տրվել է երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ավանդի համար: Այդ երիտասարդներից շատերը «դժվար դեռահասներ» են եղել:
«Ես ինքս էլ այդպիսին եմ եղել, ուստի գիտեմ մոտեցումը: Ես այս երկիր եմ եկել, երբ 12 տարեկան էի, եբրայերեն չգիտեի, ընկերներ չունեի, եւ, բնականաբար, ոչ ամենալավ ընկերախմբում հայտնվեցի: Բայց հետո գնացի ռազմական մանկատուն` փոքր-ինչ կարգապահություն սովորելու: Այնուհետ սկսեցի բարձրանալ բանակային գծով»,- ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, թե բանակի հետ կյանքը կապել է ընտանեկան պատմության պատճառով: Նրա տատը վերապրել է Հոլոքոսթը, իսկ պապը տանկի հրամանատար է եղել: Նա իր տանկով առաջինն էր ներխուժել Լեհաստանում Տրեբլինկա մահվան ճամբար:
 
 
 
Просмотров: 490 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.142.43.43
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024