Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июнь » 16 » Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության հարցը կքննարկի հոկտեմբերին
Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության հարցը կքննարկի հոկտեմբերին
20:45
Օգոստոս 12, 2011 | 08:11

Իսրայելի խորհրդարանում (Կնեսետ) հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու բանաձեւերի քննարկումը հետաձգվել մինչեւ հոկտեմբեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմում Հայ Դատի խմբի համակարգող Հակոբ Սեւանը, դա բացատրելով նրանով, որ օհոստոսի 3-ին Կնեսետն արձակուրդի է գնացել:
Գնահատելով երկու բանաձեւերի ընդունման հավանականությունը, Սեւանը այն իրական համարեց: «Մենք Կնեսետում հզոր աջակցություն ունենք, ի դեմս խորհրդարանի խոսնակի, իշխող կոալիցիայի ղեկավարի եւ շատ այլ պատգամավորների: Շատերը լատ տեղեկացված են այս խնդրի մասին: Այստեղ, ի թիվս այլոց, ոչ փոքր դեր են խաղում Իսրայել-Թուրքիա վատացած հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, մենք հույս ունենք, որ հաջողությունը մեզ կուղեկցի եւ արդարությունը կհաղթի»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ գործողություններ է նախատեսում իրականացնել Երուսաղեմի հայ համայնքն ու Հայ Դատի խումբը, Սեւանը պատասխանեց. «Այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է կատարվել: «Եղել են հանդիպումներ, քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հասկանալի պատճառներով ես չէի ցանկանա դրանց մասին հիմա բարձրաձայն խոսել»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս տարվա մայիսի կեսերին Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության էր արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Քնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում ներկայացրած «Մերեց» ձախ կուսակցության անդամ Զահավա Գալ-Օնը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի պարտականությունն է:

Աղբյուրը՝ www.news.am
 
 
 
 
Просмотров: 528 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.25.30
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024