Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Февраль » 29 » Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ
Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ
17:51
Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներPanARMENIAN.Net - Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ: Դրոշմանիշները թողարկվել են Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որն իրականացում է հումանիտար ոլորտում մեծ ավանդ ունեցած մարդկանց պատվին:
Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է, ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1945թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913թթ.): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել:
Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան): Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան:
 
 
Մեր կողմից ավելացնենք, որ Ֆրանց Վերֆելը ծագումով հրեա է, իսկ գիրքն էլ գրվել է Իդիշ լեզվով, որն այնուհետև թարգմանվել է եբրայերեն: Վերջերս գրքի նոր հրատարակված եբրայերեն տարբերակը «Նաիրի» միության ղեկավարությունը ձեռք է բերել և նվիրել Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
 
Просмотров: 548 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.143.142.112
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024