Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2015 » Май » 15 » Կնեսեթի խոսնակը Իսրայելի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կնեսեթի խոսնակը Իսրայելի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
11:10

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի խոսնակ Յոել Էդելշտեյնն Իսրայելի կառավարությանը կոչ է արել ճանաչել Օսմանյան Կայսրության կողմից 1915 թվականին հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը:

Նա կոչը հնչեցրել է երեքշաբթի, խորհրդարանում՝ թեմայի վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem post-ը:

«Գաղտնիք չէ, որ Իսրայելը չափազանց հակասական դիրքորոշում է ընդունել Հայոց ցեղասպանության հարցում: Մենք՝ հրեաներս, ովքեր դեռ տառապում ենք Հոլոքոստի ազդեցությունից, չենք կարող նվազագույնի հասցնել ողբերգությունը»,- հայտարարել է Կնեսեթի խոսնակը:

Էդելշտեյնը կառավարությանը կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը, նշելով, որ ինքն անցած ամիս Կնեսեթից պատվիրակություն է ուղարկել Երեւան, իսկ կառավարությունը՝ ոչ: Մանրամասները տեսանյությում հաղորդում է Երուսաղեմի ՀՅԴ հայ դատի երուսաղեմի գրասենյակի ներկայացուցիչը: 

 

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=26541

Просмотров: 417 | Добавил: nairi | Рейтинг: 4.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.144.45.137
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024