Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 2 » «Կոլ Իսրայել». Ֆրանսիայի ՍԽ-ի որոշումը կարող է ոգեշնչել նաեւ Հոլոքոստի ժխտման համար պատժի հակառակորդներին
«Կոլ Իսրայել». Ֆրանսիայի ՍԽ-ի որոշումը կարող է ոգեշնչել նաեւ Հոլոքոստի ժխտման համար պատժի հակառակորդներին
17:43
Փետրվար 29, 2012
 
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որը հակասահմանադրական է համարել Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը, կարող է ոգեշնչել նաեւ նրանց, ովքեր դեմ են Հոլոքոստի ժխտման համար սահմանվող պատժին: Նման գնահատական է հնչել «Կոլ Իսրայել» ռադիոկայանի եթերում, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Աղբյուրի խոսքով, ոգեշնչվածները կարող են պահանջել նաեւ դրա չեղյալ հայտարարումը: Հոլոքոստի ժխտման դեմ օրենքը Ֆրանսիայում գոյություն ունի արդեն վաղուց, հիշեցնում է աղբյուրը:
Թուրքիայի կառավարությունը ողջունել է Սահմանադրական խորհրդի որոշումը, իսկ հայկական համայնքը, ընդհակառակը, կոշտ քննադատության է ենթարկել այդ որոշումը եւ հայտնել, որ Խորհուրդը ի վիճակի չի եղել դիմակայել թուրքական դիվանագիտական ճնշմանը, գրում է NEWSru.co.il-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Խորհուրդը նշել է, որ պատժելով հանցագործությունների իրավական որակավորման եւ գոյության ժխտումը, որը օրենսդիրը ինքն է ճանաչել եւ որակավորել որպես այդպիսին, օրենսդիրը ոչ սահմանադրական ոտնձգություն է կատարել կամարատահայտման եւ փոխշփման ազատության հարցում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է երկրի կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել:
Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքմ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում:

http://news.am/arm/news/95366.html
 
Просмотров: 472 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.226.187.24
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024