Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 21 » Լավատեսություն կամ ԲԱՑ ՆԱՄԱԿ (հերթական) ՀՀ ՆԱԽԱԳԱՀ պրն. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Լավատեսություն կամ ԲԱՑ ՆԱՄԱԿ (հերթական) ՀՀ ՆԱԽԱԳԱՀ պրն. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
03:24

Լավատեսություն

 
 

ՀՀ հարգելի Նախագահ պրն. Սերժ Սարգսյան
 

       Մամուլում կարդացի հետեւյալ տողերը , կապված Ձեր հայտարարության հետ՝ «Ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Այս մասին, այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց Հայաստանի նախագահ , ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա այդ ուղերձը հասցնել աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին»: Հրաշալի: Իսկ գիտե՞ք արդյոք, պարոն Նախագահ, որ միայն թուրքերը չեն, որ չեն ընդունում հայոց ցեղասպանությունը: Ոչ ոչ, ես բնավ ի նկատի չունեմ Իսրայելին կամ իսրայելատիպ պետություններին: Ցեղասպանությունը ուրանում են նաեւ Հայաստանում, պետական եւ ոչ պետական այրերը: Զավեշտ է, բայց փաստ: Օրինակները բերելուց առաջ հայտարա րում եմ՝ պատասխանատու եմ յուրաքանչյուր տողիս համար:
Արդ՝ Ցեղասպանությունը չեն ընդունում(իրենց պահվածքով) դիրիժոր Էդվարդ Թոփչյանը՝ Ցեղասպանությանը նվիրված իմ, «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ստեղծագործության 15.06.07թ. պաշտոնապես կատա րումի նշանակումից հետո, ինքնակամ, առանց հեղինակին լուր տալու «ֆուկ»արեց այն՝ այսօրվա հայաստանյան լեզվով ասած՝ «քցեց», ու մնաց անպատիժ: Ցեղասպանության հարցում իր ուրացումը ցուցաբերեց Թոփչյանին «մեջք կանգնած»Հայաստանի, բոլոր ժամանակների մշակույթի անմշակ, մասնագիտությամբ ԿԵՆՍԱԲԱՆ նախարար Հասմիկ Պողոսյանը(«հալալ» է նրա նշանակողին): Իմ, նրանց դեմ բողոքի նամակներին պատասխան չստանալուց հետո, Ցեղասպանություն չճանաչող հայաստանյան պաշտոնյաների ցուցակում, որոնց դիմել եմ օգնության հարցով, նաեւ, որ տեղյակ պահեն Ձեզ ամբողջ կատարվածի մասին, տեղ են գտել՝ Ձեր աշխատակազմը(ոչ Ձեզ տեղյակ պահեց, եւ ոչ էլ պատասխանեց իմ նամակներին , այս հոդվածի մասին էլ Ձեզ տեղյակ չեն պահե լու) , ռեֆերենտ Նաիրի Պետրոսյան՝ չպատասխանեց իսրայելահայերի «Նաիրի» միության , Ձեզ ,Ձեզ պարոն Նախագահ, 13.12.11 թվակիր հղած դիմումին, ասաց հեռախոսով, (ես էի զանգահարել «Նաիրի»ի նախագահի խնդրանքով, ասաց՝ դու դրանց լավ գիտես),-Սա անձնական (իմ) գործ է՝ Ցեղասպանության հարցը՞՞՞: Այնուհետեւ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյան, նույնպես լռեց՝ խնդրել էի միջնորդել, հետո, Կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ Խաչատրյանը (դիմել էի Կաթողիկոսին, որ Ձեզ տեղյակ պահեր կատար վածի մասին՝ «գրեցին» սառույցի վրա), Զորի Բալայանը (հեռախոսով խնդրեցի, որ Ձեզ տեղյակ պահի կատարվածի մասին, ասաց, - չեմ կարող՞՞՞), Ցեղասպանության թանգարանի տնօրեն, ամեն օր թուրքից ցեղասպանության ճանաչում պահանջող, իսկ ինքը ուրացող՝ Հայկ Դեմոյանը իր լռությամբ(դիմել էի, «քթին չդրեց»): Շարունակեմ՝ ԱԳ նախարարություն՝ 2006 թվին ինքն էր հորդորել (հարցրեք Գեղամ Ղարիբջանյանին) մշակ. նախարարությանը, կատարելու համար իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ստեղծագործությունը, հիմք՝ «Առավոտ» թերթ, 15.04.2006, ՀՊՖՆ տնօրեն Ռ. Սիրունյանի հայտարարությունը: Շարունակեմ ցուցակը՝ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան (ԿՄ միությունը ևս առաջարկել էր ստեղծագործությանս կատարումը աշնանային փառա տոնին եւ հետո տեր չկանգնեց , քանզի Ամիրխանյանը ունի իր, առաջ տանելու գործերը), Սփյուռքի նախարար, բոլորիս տուն կանչող Հրանուշ Հակոբյանը (2000կմ-ից հեռու եք մեզ խփում, բա որ գանք տու՞ն ինչ կանեք«Չգաս տուն»), Հայ դատի Իսրայել, Տորոնտո, Գլենդեյլ եւ նամանավանդ Հայաստանի, ի դեմս Կիրո Մանոյան, մասնաճյուղերը, «Ժառանգություն» եւ «ՅՀԴ» կուսակցությունների նախագահներ Ռ. Հովհաննիսյան եւ Վ. Հովհաննիսյան՝ խնդրել էի Ձեզ տեղյակ պահել՝ առաջինը ինձ խորհուրդ տվեց մնամ Աստծո հույսին , երկրորդը բնավ չպատասխանեց՝ անձնական ոչինչ չուներ ,չնայած իմ , իրենց հղած օգնություն խնդրող նամակից հետո կարող էին պատգամավորական հարցումով դիմել մշակ.նախարարին:Ես մեկ անգամ չէ ,որ համոզվում եմ՝ բոլոր ընդիմադիր կուսկցությունների «վազքը մինչեւ մառանն է»,ԱԹՈՌԸ: Շարունակեմ՝ ԱԽ քարտուղար Արթուր Բաղ դասարյան(ինձ շատ լավ գիտե՝ տեր չկանգնեց,ԱԹՈՌ-ից հետո շատերը փոխվեցին…): Հոգնեցի, շատերը կան:Ձեր աշխատակազմի կողմից արձագանք չգտան նաեւ մամուլում (մի շարք թերթերում) լույս տեսած իմ մի շարք բողոք սարկազմիկ նամակ հոդվածները, զօրինակ՝ «Մնաց մի նամակ՝ Էրդողանին» (քանզի բոլորիդ գրել, դիմել եմ՝ «հաշիվ չկա», ուստի մնաց՝ Էրդողանին),նաեւ՝«Էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»(որովհետեւ բոլորը լուռ են,բերանները ջուր առած՝ չեն պատաս խանում), նաեւ՝, մասնավորապես վերջին հոդվածս «Բաց նամակ ՀՀ նախկին եւ ներկա Նախագահներ Ռ.Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին» գրաված 28.09.11եւ տպագրված չորս թերթ կայքերում: Գիտե՞ք այդ մասին:Եթե Ձեզ չեն փոխանցել՝ վատ է,իսկ եթե փոխանցել են եւ պատասխան չկա՝ ավելի վատ:Ի դեպ իմ լույս տեսած հոդվածները ուղարկում եմ էլ.փոստով՝ Մշակույթի, Սփյուռքի, ԱԳ.նախարարություններ, վարչապետին, Ցեղասպանության թանգարան, Սփյուռքի մի շարք թերթերին ….եւ Ձեր ծառայություններին ,մասնավորապես՝ մամուլի, նամակների բաժին՝ Աիդա Ասատրյան, ՀՀ Նախագահի տիկնոջ օգնա կան Վերժինե Ոսկանյան,ՀՀ Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին, Հասարակութ յան եւ տեղեկատվության միջոցների հետ կապի վարչության պետ Մերի Հարությունյանին, Ձեր աշխատակազմի ղեկավարին(ի դեպ հրահանգեք, Ձեր կայքում փոխեն աշխա տակազմի ղեկավարի անունը՝ առ այսօր գրված է Վիգեն Սարգսյան, սա նույնպես շատ բանի մասին է խոսում, մասնավորապես՝ ԱՆՏԱՐԲԵՏՈՒԹՅԱՆ եւ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱ ՏՎՈՒԹՅԱՆ: Ի դեպ Վիգեն Սարգսյանը եւ իր հաջորդները իրենց լռությամբ նույնպես արհամարեցին իմ խնդրանքը:Տեղյակ եմ պահել նաեւ տեղակալներին,… բոլոր ,բոլորին…, որպեսզի «Սերս գաղտնի չմնա»:«Շրջկոմը փակ է՝ բոլորը գնացել են ռազմաճակատ»: ԱՄՈԹ: (կա՞ Հայաստանում՝ իմ առօրյան սկսվում է առավոտից բոլոր հայկական(եւ ոչ միայն) թերթերի ընթերցումով եւ հեռուստածրագրերի՝ «Լուրեր», «Հասարակություն», «Քաղաքականություն» , «Սփյուռք» , «Մշակույթ» հաղորդաշարերի ունկնդրմամբ:Ես քաջատեղյակ եմ Հայաստանի մասին, գիտեմ ամեն ինչ՝ «ով,ում,որտեղ,եւ ինչ»…):
Պարոն Նախագահ,ես Ձեզ դիմել եմ,երբ դեռ ՀՀ վարչապետ էիք՝ 22.07.07. հարցրեք Սաթենիկ Փափազյանին…
Ճարս կտրած դիմեցի«դավաճանության»:Երուսաղեմում, իրեն տանը, խնդրեցի Հայոց Ցեղասպանության , ԱՇԽԱՐՀՈՒՄ ճանաչման մեծ ջատագով,Համաշխարհային Հոլոքոս թի Նախագահ Իսրայել Չառնուն,որի կրծքին,Դուք,պարոն Նախագահ,Դուք ամրակցեցիք ՀՀ.շքանշանը: Պատմեցի ամեն բան:Ցույց տվեցի փաստեր:Խնդրեցի,գոնե ինքը Ձեզ տեղյակ պահի հայաստանյան ,Ցեղասպանության պրոպագանդայի մեջ անսիրտ ,անհոգ եւ անտարբեր պետական այրերի պահվածքի մասին:Նամակ էր գրել,ինչպես ինքը ասաց, իր բարեկամ Հայկ Դեմոյանին,որ ստահոդ եւ փաստերին հակառակ պատասխան էր ուղարկել:Երեկ,ԱՄՆ-ում լույս տեսնող «Լույս Աշխարհ»կայքում պատասխանել եմ Դեմոյանին:Հույսով եմ,որ այսուհետ պիտի հասկանա , թե «որտեղ են ծնում խեցգետինները»…:
ՀՀ հարգելի Նախագահ,պրն.Սերժ Սարգսյան:Կա հայտնի ասացվածք՝«Եթե բողոքում ես,կարող ես պարտվել,եթե չես բողոքում՝ արդեն պարտված ես»:Հետեւությունները իմ հարցի մեջ՝ Ձեզ:
Հարգանքներով՝
Հայաստանի եւ Իսրայելի Կոմպոզիտորների միության անդամ՝ Նուբար Ասլանյան, 13.03.12.թ. Հայֆա,Իսրայել
 
 
Հ.Գ. 
Կից, ամրակցում եմ ՀՊՖՆ-ից ստացած պաշտոնական նամակը առ այն,որ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ը պիտ կատարվի 15.06.07-ին, եւ ինձ ուորդուս,մենակատարին հրավիրում են լինել Երեւանում 11.06.07,ին՝ նախնական փորձերի համար:
 
Страница 1из1
noubar От: "Armenian Philharmonic"
Кому: "Noubar"
Отправлено: Tuesday, May 16, 2006 12:18 PM
Тема: June 15 concert, 2007 Страница 1 из 1 5/23/2011
 
Hargeli paron Aslanyan, Teghekacnum em dzez, vor arden hastatvac e dzer ev dzer vordu` Armen Aslanyani 2007 tvakani hunisi 15 , HPFN-i het kayanaliq hamergy . Yerevanum klineq hunisi 11-in, yerkushabti or; mek shabaty bavakan klini porceri hamar. Khndrum em dzez ugharkel hamergi nakhnakan (kam ete arden hstak giteq` verjnakan) cragiry` dzer koghmic arajarkvogh. Ete hnaravor e ayn ugharkeq arajika 10 oreri yntacqum, qani vor es meknum em Italia, ev kcankanayi vorpeszi meknumics araj arden hstakecvac liner dzer hamergi cragiry nuynpes. Nakhapes shnorhakalutyun. Harganqnerov` Lilit Poghosyan HPFN khmbagir 46 Mashtots Avenue, 375002 Yerevan, Armenia Tel: (+374 10) 56 06 45 Fax: (+374 10) 56 49 65 E-mail: concert@arminco.com apo@armnco.com ##################################################################################### This Mail Was Scanned by 012.net AntiVirus Service3- Powered by TrendMicro Interscan
 
 
 
Просмотров: 965 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/6 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.61.19
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024